Հունիս 13

Հունիս 13

Լրացրեք օրագիր

Օրհներգ. «Ոսկե թիթեղները»

1. Բացատրեք, որ օրագիրը դա մեր կյանքում հետք թողնող նշանակալից փորձառությունների
շարունակական գրառումն է։ Մարգարեների միջոցով Տերը յուրաքանչյուրիս պատվիրել
է օրագիր պահել։ Երբ մենք գրանցում ենք մեր գործունեությունն ու զգացումները, մենք ավելի
պարզորոշ ենք տեսնում Տիրոջ ազդեցությունը մեր կյանքում։
2. Հարցրեք․ «Ինչո՞ւ դուք պետք է օրագիր պահեք»։
3. Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ մեջբերումը. «Նրանք ովքեր պահում են
անձնական օրագիր, ամենայն հավանականությամբ իրենց առօրյա կյանքում հիշում են Տիրոջը»
(“President Kimball Speaks Out on Personal Journals,” New Era, Dec. 1980, 27)։
4. Հարցրեք․ «Ի՞նչ պետք է գրեք ձեր օրագրում»։ Հնարավոր առաջարկները հետևյալն են՝
ա. Ի՞նչ կցանկանայիք հիշել ձեր մասին։
բ. Ի՞նչ է արել Տերը ձեզ համար։
գ. Ի՞նչ կցանկանայիք պատմել ձեր երեխաներին և թոռներին ձեր մասին։
դ. Ի՞նչն է ձեզ երջանկացնում։
ե. Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել։
զ. Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպում։
է. Ինչպե՞ս եք փնտրում Տիրոջ աջակցությունն այդ դժվարությունները հաղթահարելիս։
ը. Ինչպիսի՞ հոգևոր փորձառություններ եք ունեցել։
թ. Ինչպիսի՞ միջոցառումներ և իրադարձություններ են ձեզ դուր եկել։ Ու՞մ հետ և ինչու։
ժ. Ի՞նչ կցանականայիք, որ ձեր երեխաները իմանային իրենց տատիկ, պապիկների կամ
նախածնողների մասին։
5. Յուրաքանչյուր ընտանիքի անդամի հորդորեք կանոնավոր կերպով գրել օրագրում։
6. Յուրաքանչյուր ընտանիքի անդամի օգնեք ձեռք բերել կամ կազմել օրագիր։ Թույլ տվեք,
որպեսզի նրանք իրենց իսկ ձևով անհատականացնեն իրենց օրագրերը։
7. Ընտանիքի անդամները կարող են սկսել կարճ ինքնակենսագրական գրելով, ներառյալ՝
տարիքը, դասարանը, ֆիզիկական հատկանիշները և թե ինչպես են նրանք վերաբերվում
օրագիր պահելուն։ 


























Հյուրասիրություն՝ Գազարով թխվածքաբլիթ

1 բաժակ կարագ
¾ բաժակ շաքարավազ
1 ձու
1 բաժակ գազար, եփած
և տրորած
2½ բաժակ ալյուր
2 թեյի գդալ փխրեցուցիչ
½ թեյի գդալ աղ
1 թեյի գդալ նարնջի հյութ
2 թեյի գդալ նարնջի կեղև
Խառնել բաղադրիչները և գդալ-գդալ լցնել լիստի վրա։
Թխել 190 աստիճանում 10 րոպե։ Գլազուր․ Մեկ նարնջի կեղև Կես նարնջի հյութ
Շաքարի փոշի, այնքան որ լինի թխվածքաբլիթի վրա համաչափ տարածելու խտության