Հուլիս11

Հուլիս11

Հաղորդության կարևորությունը

Օրհներգ. «Կա մի կանաչ հովիտ հեռվում»

Ձեր ընտանիքին պատմեք աստվածաշնչյան հետևյալ պատմությունը․
Երբ Հիսուսը կերակրեց 5,000 հոգու, հաջորդ օրը մի մեծ բազմություն եկավ
տեսնելու նրան։ Նա ասաց նրանց, որ Նա գիտեր, որ նրանք չէին եկել լսելու
Նրան, քանի որ հավատում էին, այլ նրանք ավելի շատ հետաքրքրված
էին անվճար կերակուրով։ Նա ուսուցանեց նրանց, որ նրանք չպետք է
փնտրեն այս աշխարհի բաները, որոնք ժամանակավոր են։ Շատ ավելի
կարևոր էր, որ նրանք փնտրեին հավիտենական կյանքը։ Նա նրանց ասաց,
որ Նա է կյանքի հացը և որ եթե նրանք գան դեպի Նա, նրանք երբեք չեն
սովի։ (Տես Հովհաննես 6․24–40։)
Մենք գիտենք, որ հացը մեզ սնուցում է և մեր ֆիզիկական մարմիններին
կյանք տալիս։ Երբ Քրիստոսը քավեց մեր մեղքերը, Նա մեզ միջոցներ տվեց,
որպեսզի հոգևոր առումով պահպանվենք ողջ հավերժության համար։
Հիսուս Քրիստոսը կյանքի հացն է։ Հաղորդության հացը խորհրդանշորեն
ներկայացնում է Քրիստոսի մարմինը։
Հարցրեք ձեր ընտանիքին, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ Իր
մոտ եկողը «չի սովիլ» և հիշեցրեք նրանց, որ դրանք բաներ են, որոնց մասին
կարող ենք մտածել, երբ կիրակի օրն ընդունում եք հաղորդությունը։ 

















Հյուրասիրություն 
Բանանով տորթ
Kanach tortik.jpg

¾ բաժակ կարագ
2⅛ բաժակ շաքարավազ
3 ձու
2 թեյի գդալ վանիլին
3 բաժակ ալյուր
1½ թեյի գդալ սոդա
¼ թեյի գդալ աղ
1½ բաժակ թան
2 թեյի գդալ լիմոնի հյութ
1½ բաժակ տրորած բանան
Ջեռոցը տաքացնել 135 աստիճան։ Յուղապատել 22 x 33սմ մակերեսով թավան։ Խառնել տրորած բանանը և
լիմոնի հյութը և դնել մի կողմ։ Մեկ այլ խորը ափսեի մեջ խառնել կարագն ու շաքարավազը մինչև
սպիտակելն ու փափկելը։ Հարել ձվերը և ավելացնել վանիլին։ Ավելացնել ալյուրի խառնուրդը, ապա
թանը և բանանը։ Լցնել յուղապատած թավայի մեջ։ Նախապես տաքացրած ջեռոցում թխել 1 ժամ, կամ այնքան ժամանակ մինչև ատամի փայտիկը կենտրոնից չոր դուրս գա։ Հանել ջեռոցից և անմիջապես տեղադրել
սառցարանում՝ պահելով 45 րոպե։ Այդպիսով տորթը կդառնա չափազանց խոնավ։