Հոկտեմբերի 31

Հոկտեմբերի 31

Ամուր պատեր կառուցենք

Օրհներգ. «Սեր տան մեջ»

Հավաքեք ծածկոցներ, սավաններ, մեծ սրբիչներ, բարձեր, դատարկ արկղեր,
աթոռներ և այն ամենը, ինչ կարող եք օգտագործել «ամրոց» կառուցելու
համար: Խնդրեք մեկին կարդալ պատմությունը, որտեղ ՆԵփիացիները
ամուր պատեր էին կառուցում իրենց քաղաքները իրենց թշնամիներից՝
Լամանացիներից պաշտպանելու համար (Ալմա 48.7-10): Հարցրեք.
Ունե՞նք մենք «թշնամիներ», որոնցից այժմ պետք է պաշտպանենք մեր
տունը: Քննարկեք ընտանիքի համար կործանիչ աշխարհիկ
ազդեցությունների մասին: Օգնեք ընտանիքին նշել այն «քարերը», որոնք
օգտագործելով կարող են կառուցել պաշտպանության ամուր պատ
(օրինակ՝ աղոթք,սուրբ գրությունների ուսումնասիրություն,
պատվիրաններին հնազանդություն, ընտանեկան երեկո, հաճախել
եկեղեցի և տաճար): Միասին աշխատեք և կառուցեք ամրոց, և խնդրեք
ընտանիքին հավաքվել «պաշտպանելու» ամրոցը: Վայելեք քաղցրավենիքը`
հարմարավետ տեղավորվելով բազմոցին կամ հատակին: 














      Հյուրասիրություն
 Շոկոլադով թխվածքաբլիթ
Nov tortik.png

Բաղադրություն.
2¾ բաժակ ալյուր
1¼ թեյի գդալ կերակրի սոդա
1 թեյի գդալ եգիպտացորենի
օսլա
1 թեյի գդալ աղ
1 բաժակ (200 գր) կարագ
(անալի)
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ շագանակագույն
շաքարավազ
2 թեյի գդալ վանիլին
2 ձու
2 բաժակ շոկոլադի
կաթիլներ (կամ 3 հատ շոկոլադի սալիկ, կտրատված)















Պատրաստման եղանակ.
Նախապես տաքացնել ջեռոցը 175°C: Միասին խառնել այլուրը, կերակրի սոդան, եգիպտացորենի օսլան և աղը: Մեկ այլ տարայում 1 րոպե միասին հարել փափկացրած կարագը, շաքարավազը և վանիլինը: Մեկ-մեկ ավելացնել ձվերը, ամեն անգամ լավ հարելով: Հարելու արագությունը դանդաղեցնել և աստիճանաբար ավելացնել չոր բաղադրիչները: Ավելացնել շոկոլադի կաթիլները: Ձեռքով խմորից փոքր գնդիկներ անել և տեղադրել իրարից 5սմ հեռավորությամբ պերգամենտի թղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ: Ցանկության դեպքում վրան ցանել ծովային աղ: Թխել 11-13 րոպե՝ թխվելու ընթացքում տապակը պտտելով 180 աստիճանով: Թխվածքաբլիթները հանել ջեռոցից և թողնել հովանա տապակի մեջ 3-4 րոպե: