Հոկտեմբեր 10

Հոկտեմբեր 10

Բերքահավաքի օրենքը

Օրհներգ. «Երկրի գեղեցկության համար»
OCT smylik.png

Դասից առաջ պատրաստեք հողով ծաղկամաններ կամ դրսում տարածք
առանձնացրեք՝ աշնանային պարտեզ ստեղծելու և պարտեզում ցանելու
համար սերմեր պատրաստեք:
Խնդրեք որևէ մեկին կարդալ Ովսէ 10.12 և Վարդապետություն և
Ուխտեր 6.3: Ցույց տվեք պարտեզի նկար: Բացատրեք, որ «բերքահավաքի
օրենք» արտահայտությունը նշանակում է, որ դուք ոչնչից ինչ-որ բան չեք
ստանում: Մենք հնձում ենք այն, ինչ ցանել ենք: Բերքահավաքի ժամանակ
այգեգործները հավաքում են առատ բերք, որը իրենք խնամել են նախորդ
ամիսների ընթացքում: Տերը հաճախ է օգտագործում տնկել և հավաքել
արտահայտությունները սուրբ գրություններում՝ ավետարանի տարբեր
սկզբունքներ ուսուցանելու համար: Հարցրեք. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը
բերքահավաք տերմինը օգտագործում ավետարանի սկզբունքներն
ուսուցանելու համար:
Հնարավորության դեպքում տնկեք աշնանային պարտեզ՝ դրսում կամ
ծաղկամանների մեջ: Պարտեզն աճելու հետ միասին ընտանիքի
անդամներին ուսուցանեք՝ ցանել, հնձել և առաջին պտուղներ խոսքերի
իմաստը:

















   Հյուրասիրություն
Մրգի շերտեր սոուսով
OCT tortik.png

Միմյանց խառնել 200
գրամ թթվասեր, 200
գրամ սերուցքային
պանիր, 1 թեյի գդալ
վանիլին և ½ բաժակ շաքարավազ:
Հարելով ստանալ միատարր զանգված:
Մատուցել շերտերով կտրատված մրգերի հետ: