Հիսուսի աշակերտները հետևում էին նրան, մենք նույնպես կարող ենք

Հիսուսի աշակերտները հետևում էին նրան, մենք նույնպես կարող ենք

Երբ Փրկիչը ծնվեց, մի նոր լույս հայտնվեց երկնքում: Նա է Աշխարհի Լույսը, սակայն ոչ միայն Սուրբ Ծննդյան օրը, այլ ամեն օր: Հետևեք Նրան և երբեք նորից մի քայլեք խավարի մեջ: 

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

           

 

Սովորեք ավելին այն մասին, թե ինչպես հետևել Փրկիչի օրինակին:

Գտեք Հիսուս Քրիստոսի որևէ նկար, որը ոգեշնչում է ձեզ, և տեղադրեք այն ձեր տանը, որտեղ այն կարող է ծառայել որպես Նրան հետևելու հիշեցում: Այս ամսվա 25 Օրվա գաղափարներից մի քանիսը դարձրեք ձեր Ամանորյա որոշումները:

«Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ»։

Ղուկաս 9.23

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Ազատ ժամանակ հատկացրեք տոներին: Մեկ օր տրամադրեք անմնացորդ ծառայելու նրանց, ում սիրում եք:
  • Դուք ստացա՞ք որևէ նվեր, որը թանկ էր, բայց որի կարիքը չունեիք: Նվիրեք այն որևէ բարեգործական կազմակերպության կամ կարիքի մեջ գտնվող մարդու:
  • Գրանցվեք օգնելու բարեգործական ճաշարանում կամ սննդի բանկում գարնան կամ ամռան ամիսներին, երբ նրանք քիչ կամավորներ ունեն:
  • Դիտեք և տարածեք այս կարճ տեսանյութը Հիսուս Քրիստոսի կարևորության մասին: