Հիսուսը հոգ էր տանում իր սիրելիների մասին, դուք նույնպես կարող եք

Հիսուսը հոգ էր տանում իր սիրելիների մասին, դուք նույնպես կարող եք

Հիսուս Քրիստոսի ծառայության ամենահուզիչ պահերից մի քանիսը կապված էին Նրա ընտանիքի և մոտ ընկերների հետ: Այս Սուրբ  Ծնունդին մենք կարող ենք մեծարել Հիսուս Քրիստոսի ծնունդը, հետևելով Նրա սիրող օրինակին, երբ ծառայում ենք նրանց, ովքեր ամենակարևորն են մեր կյանքում:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
             
Ժամանակ հատկացրեք հեռախասով նշելու ձեր բոլոր ընկերների ծննդյան օրերը: Իսկ հետո պարտավորվեք բարին ցանկանալ նրանց այդ հատուկ օրը: Անանուն նվեր թողեք ձեր ընտանիքի որևէ անդամի համար: Պատրաստեք Սուրբ Ծննդյան նախօրեին հատուկ ծրագիր ձեր ընտանիքի ու ընկերների հետ:

«5  Եւ Յիսուսը սիրում էր Մարթային եւ նորա քրոջը եւՂազարոսին։

6 Եւ երբոր լսեց, թէ նա հիւանդ է, այն ժամանակ * երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր»:

Հովհաննես 11.5–6

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Այս երեկո ճաշի սեղանի շուրջ պտտվեք և յուրաքանչյուրին ասեք, թե ինչու է նա սիրված:
  • Գրեք մի հին ընկերոջ, ով ձեր մտքում է վերջերս:
  • Գրավոր նամակ ուղարկեք ինչ-որ մեկին:
  • Պաշտպանեք ինչ-որ մեկի բարի անունը: Մի բամբասեք:
  • Փորձեք լինել ավելի լավ ունկնդիր: Նայեք աչքերի մեջ, հարցեր տվեք և պարզապես մի սպասեք խոսելու ձեր հերթին:
  • Օգնեք մի ընկերոջ, ով վատ ժամանակների միջով է անցնում, առաջարկելով նրան սնունդ, օգնություն տնային գործերում կամ ժամանակ տրամադրեք լսելու նրան: