Հիսուսը կարդում էր սուրբ գրությունները, դուք նույնպես կարող եք

Հիսուսը կարդում էր սուրբ գրությունները, դուք նույնպես կարող եք

Հիսուս Քրիստոսը սկսեց տիրապետել սուրբ գրություններին Իր պատանեկան տարիներից: Երբ մենք փնտրում ենք Աստծո խոսքը, մենք նույնպես կարող ենք գտնել ոգեշնչում, ապավեն և ուժ:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Առավոտյան 15 րոպե շուտ արթնացեք սուրբ գրությունների ուսումնասիրման համար: Սուրբ գրություններից մի հատված ուղարկեք ինչ-որ մեկին, ով գուցե քաջալերանքի կարիք ունի: Սոցիալական կայքերում տեղադրեք ձեր նախընտրած սուրբ գրություններից հատվածներ:


«16 Եւ եկաւ Նազարեթ, ուր որ մեծացել էր. իր սովորութեան պես շաբաթ օրը ժողովարանը մտաւ, և կանգնեց որ կարդայ:

17 Եւ Եսայիա մարգարէի գիրքը տուին նորան. Եվ երբոր գիրքը բացաւ` այն տեղ գտաւ, ուր գրուած էր.

18 Տիրոջ հոգին ինձ վերայ է. որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու, գերիներին թողութիւն քարոզելու, և կոյրերին տեսութիւն. խոցուածներին արձակելու ազատելով»:

Ղուկաս 4.16–18

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Որոշ ժամանակ հատկացրեք նախընտրած սուրբ գրությունն անգիր սովորելու համար:
  • Ներբեռնեք սուրբ գրությունների այս հավելվածներից  մեկը ավետարանի ուսումնասիրությունն ավելի հեշտացնելու համար:
  • Այս շաբաթ տրանսպորտով երթևեկելիս լսեք սուրբ գրություններ:
  • Գտեք երեք հատված սուրբ գրություններից, որոնք ներկայացնում են ձեզ: Դրանցով կիսվեք ձեր մտերիմ մարդու հետ:
  • Ձեր հեռախոսի էկրանին տեղադրեք սուրբ գրության որևէ հավելված:
  • Սուրբ գրությունների գիրք նվիրեք որևէ մեկին: