Հիսուսը երախտագիտություն էր ցուցաբերում, դուք նույնպես կարող եք

Հիսուսը երախտագիտություն էր ցուցաբերում, դուք նույնպես կարող եք

Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսն ասաց Տասներկու Առաքյալներին, որ նրանք պարզապես Իր աշակերտները չէին, նրանք Իր ընկերներն էին: Մտածեք, թե այս խոսքերից նրանք ինչպես զգացին, և հիշեք, որ մենք նույնպես ունենք ոգիները բարձրացնելու զորություն, երբ ուրիշների հանդեպ երախտագիտություն ենք ցուցաբերում:

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՊԱՐԶ ԵՂԱՆԱԿ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
                                 
Ձեր փոստատարին մի փոքրիկ նվեր տվեք, որպեսզի բարձրացնեք նրա ոգին այս զբաղված ժամանակահատվածում: Աղոթեք`արտահայտելով զուտ երախտագիտություն, ոչ մի խնդրանք, պարզապես`շնորհակալություն: Շնորհակալական նամակ գրեք մեկին, ով դրական ազդեցություն է ունեցել ձեր կյանքի վրա:

«Նոյն ժամումն Յիսուսը Հոգովը ցնծաց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, Հայր, երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկների յայտնեցիր։ Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին»։

Ղուկաս 10.21

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ
  • Լցրեք ձեր տունը կամ գրասենյակը անակնկալ շնորհակալական նամակներով, որպեսզի մարդիկ գտնեն դրանք օրվա ընթացքում:
  • Սկսեք լրացնել մի հուշատետր, որտեղ գրանցեք այն բաները, որոնց համար երախտապարտ եք ամեն օր:
  • Խոստացեք չբողոքել մի ամբողջ օր: Ամեն անգամ, երբ խախտեք խոստումը, հաճոյախոսեք ինչ-որ մեկին: