Հիշիր հանգստության օրը

Երգ. «Saturday» (Children’s Songbook, p. 196)

Միջոցառում

 

Помни день субботний

Նախքան դասը, կարդացեք Ելից 16-րդ գլուխը և պատրաստվեք պատմել ձեր երեխաներին պատմությունն այն մասին, թե իսրայելացիններն ինչպես էին մանանա հավաքում անապատում:

Բացի այդ, թղթից պատրաստեք մի իսրայելացի ընտանիքի պատկեր և մանանայի կտորներ (կամ միասին պատրաստեք դրանք դասի ժամանակ): Տպեք ստորև տրված նկարը, կտրեք հանեք այն և ամրացրեք ստվարաթղթի վրա: Ծալեք սյունակը կետագծերի երկայնքով, որպեսզի ստեղծեք ընտանիքի կանգնած պատկերը: Ապա կտրեք հանեք զամբյուղը և ծալեք կետագծերով: A սյունակը սոսնձեք ընտանիքի նկարի A կողմին՝ նախշանկարները դեպի դուրս:  B սյունակը սոսնձեք նկարի ներքևի B կողմին, իսկ C սյունակը սոսնձեք C կողմին՝ գրպանիկ ստեղծելու համար: Կտրեք առանձնացրեք մանանայի կտորները և դրեք զամբյուղի մեջ:

 

изображение

|  Открыть / Скачать  |

Ձեր ընտանիքին ցույց տվեք հետևյալ նկարը

изображение

|  Открыть / Скачать  |

Հարցրեք.

  • Կարո՞ղ եք կռահել, թե ինչ են անում այս մարդիկ:

Ձեր ընտանիքին պատմեք պատմությունը մանանայի մասին: Բացատրեք, որ Իսրայելի զավակները երկնքից մանանա ստացան ուտելու համար, երբ ապրում էին անապատում՝ դեպի խոստացված երկիր ուղևորվելիս: Մանանան հատուկ ուտելիք էր, որը Տերը պատրաստել էր նրանց ուտելու համար: Ամեն առավոտ նրանք արթնանում էին և տեսնում, որ մանանան պատրաստի թափված էր գետնին հավաքելու համար: Սովորաբար նրանք պիտի հավաքեին և ուտեին մանանան հենց նույն օրը, երբ այն թափվել էր, այլապես այն որդնում էր և հոտ արձակում: Հանգստության օրվա նախօրյակին երկու անգամ ավելի մանանա թափվեց, և Տերը պատվիրեց Իսրայելի զավակներին հավաքել այնքան մանանա, որը կբավարարեր երկու օրվա համար: Հանգստության օրը մանանա չթափվեց, սակայն նախորդ օրը հավաքած մանանան չփչացավ: Տերն այն պահպանեց իր ժողովրդի համար (տես Ելից 16.16–24):

Հարցրեք.

  • Ձեր կարծիքով, Հանգստության օրը Տերն ինչո՞ւ մանանա չտվեց մարդկանց: (Դա սուրբ օր էր, իսկ այդ օրը նրանց պատվիրված էր ոչ մի գործ չանել, և Աստված սովորեցրեց նրանց հետևել այդ պատվիրանին:)

Բացատրեք, որ իսրայելացիների նման մեր ընտանիքները ևս կառաջնորդվեն և կօրհնվեն, երբ մենք սուրբ պահենք Հանգստության օրը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Հավաքեք ձեր ընտանիքը ձեր շուրջը, նրանց ուսուցանեք ավետարանը, միասին լավ ժամանակ անցկացրեք Հանգստության օրը, մասնակցեք ժողովներին: Դուք կհասկանաք, որ Հանգստության օրվա սկզբունքը ճշմարիտ սկզբունք է, որն իր հետ բերում է մեծ օրհնություններ» (Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները [2017], 196):

Ձեր ընտանքին ցույց տվեք իսրայելացի ընտանիքի թղթե պատկերը, որը պատրաստել էիք նախքան դասը: Զամբյուղից հանեք մանանայի կտորները և փռեք սենյակով մեկ: Խնդրեք ընտանիքի անդամներին հավաքել մանանան և լցնել զամբյուղի մեջ: Ամեն անգամ մանանան զաբյուղի մեջ դնելիս, նրանք պիտի առաջարկեն ինչ-որ բան, որը կարող են անել շաբաթ օրը, որպեսզի պատրաստվեն սուրբ պահել կիրակի օրը: Կարող եք միասին երգել «Saturday» երգը (Children’s Songbook, p. 196) կամ կրկնել երգի բառերը:

Քննարկեք, թե ինչ կարող եք անել Հանգստության (կիրակի) օրը, որպեսզի սուրբ պահեք այն:

Բերեք ձեր վկայությունն այն օրհնությունների մասին, որոնք դուք ստանում եք Հանգստության օրը սուրբ պահելիս:

 


 

Հյուրասիրություն. Պաղպաղակ տարբեր հավելումներով


Угощение изображение