Հիշիր հանգստության օրը

Երգ.  «Saturday» (Children’s Songbook, p. 196)

Միջոցառում

 

Помни день субботний

Դասը սկսեք հետևյալ ցուցադրությամբ:

Բացատրեք, որ դուք պատրաստելու եք պաղպաղակ, բայց բոլորը պիտի օգնեն ձեզ: Բոլոր բաղադրիչները դրեք սեղանին և բոլորին հավաքեք ձեր շուրջը: Բացի պաղպաղակի սովորական հավելումներից, ներառեք ևս մի քանիսը, որոնք սովորաբար չեն մատուցվում պաղպաղակի հետ. կետչուպ, մանանեխ, մայոնեզ, թթվաջուր, չորահաց, աղ, պղպեղ և այլն:

Ասացեք, որ դուք կմատուցեք առաջին թասը: Բոլոր ավանդական համեղ հավելումները լցրեք դրա վրա, ապա հարցրեք, թե ով կցանկանա ուտել այն: Հենց որ հայտնվեն կամավորները, ասեք. «Սպասեք մի րոպե, ես մի քանի բան մոռացել եմ»: Ապա ավելացրեք այն բոլոր հավելումները, որոնք չեն օգտագործվում պաղպաղակի հետ: Կրկին հարցրեք. «Ո՞վ է ցանկանում ուտել պաղպաղակը»:

Երբ ոչ ոք ցանկություն չհայտնի, տվեք այսպիսի հարցեր. «Բայց մի՞թե դուք չեք սիրում կետչուպ: Ես տեսնում եմ, որ դուք այն միշտ օգտագործում եք հոթ դոգի հետ», կամ՝ «Բայց չէ՞ որ դուք սիրում եք մայոնեզը բուտերբրոդի հետ: Ինչո՞ւ չեք ցանկանում պաղպաղակի հետ ևս»:

Բացատրեք, որ որոշ մթերքներ, որոնք լավն են, պարզապես լավը չեն պաղպաղակի հետ: Հաջորդը, բացատրեք, որ նույն կերպ, որոշ գործեր, որոնք հարմար են կատարելու մնացած օրերին, հարմար չեն կիրակի օրը կատարելու համար, քանի որ կիրակին սուրբ օր է մեզ համար:

Ձեր ընտանիքին խնդրեք կարդալ Ելից 20.8 հատվածը: Ապա հարցրեք.

  • Ի՞նչ է նշանակում՝ սուրբ պահել Հանգստության օրը:

Բոլորին խնդրեք նշել որևէ գործ, որը նրանք սիրում են կատարել շաբաթվա ընթացքում, բայց դրանով չեն զբաղվում կիրակի օրը, որպեսզի այն սուրբ պահեն:  Երբ ձեր ընտանիքի բոլոր անդամները կիսվեն այն եղանակներով, թե ինչպես են սուրբ պահում կիրակի օրը, հյուրասիրեք նրանց պաղպաղակով և վայելեք միասին: Յուրաքանչյուրը թող ինքն ընտրի իր պաղպաղակի հավելումը:

Կարող եք շարունակել քննարկումը՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Ո՞րն է կիրակի օրվա ձեր ամենասիրելի զբաղմունքը և ինչո՞վ եք ամենաքիչը սիրում զբաղվել կիրակի օրը:

Նրանց պատասխանները գրանցեք գրատախտակի կամ թղթի վրա:

Կարդացեք Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը. «Ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ Նա ասաց, որ «Շաբաթը մարդի համար եղաւ, եւ ոչ թէ մարդը շաբաթի համար»։ Ես հավատում եմ, որ Նա ցանկանում էր, որ մենք հասկանանք, որ Շաբաթը Նրա պարգևն է մեզ, որը հանգիստ է տրամադրում ամենօրյա կյանքի դժվարություններից և հնարավորություն՝ հոգևոր և ֆիզիկական նորոգման համար»
(Ռասսել Մ. Նելսոն, «Կիրակին բերկրանք է», 2015թ. ապրիլի գերագույն համաժողով):

Հարցրեք.

  • Եթե Հանգստության օրը մեզ պարգև է Աստծուց, ինչի՞ շնորհիվ այն կհամարեիք որպես նվեր ձեզ համար:
  • Ի՞նչ պիտի տեղի ունենա, որպեսզի ձեր սրտում և մեր տներում առաջանան այդ զգացումները:

Ընտանիքի հետ բուռն քննարկումներից  առաջացած գաղափարները ձեռք բերելուց հետո ձեր ծրագիրը գրի առեք թղթի վրա: Երեխաները թող կազմեն ձեր ընտանիքի Հանգստության օրվա ծրագիրը և կենտրոնանան այն բանի վրա, թե դուք ինչ կարող եք անել ձեր տանը այդ օրն ավելի լավը դարձնելու նրանց համար:

Եթե խորհրդի կարիք ունեք միջոցառման գաղափարների վերաբերյալ, ձեր ընտանիքի հետ դիտարկեք հետևյալ հարցերը.

  1. Արդյո՞ք այս միջոցառումը կբարձրացնի մեր կամ մեկ ուրիշի ընտանիքը: 
  2. Արդյո՞ք այն կամրացնի ընտանեկան հարաբերությունները:
  3. Արդյո՞ք այն կօգնի մեզ մի կողմ թողնել աշխարհիկ հետաքրքրություններն ու հաճույքները և կենտրոնանալ հոգևոր խնդիրների վրա:
  4. Արդյո՞ք այն Հանգստության օրը կդարձնի առանձնահատուկ, տարբեր և զանազանելի:
  5. Արդյո՞ք այն հոգևորապես կնորոգի մեզ՝ բավարարելու շաբաթվա պահանջները:

Նախքան ձեր ընտանեկան երեկոն կավարտվի, նպատակ դրեք, որ հաջորդ կիրակի ձեր ընտանիքը առնվազն մի բան կանի ուրիշ կերպ, որը Հանգուստության օրն ավելի լավը կդարձնի ձեր երեխաների համար:  

Ավարտեք, կրկին հիշեցնելով բոլորին, որ ճիշտ, ինչպես մենք պիտի ընտրենք ճիշտ հավելումներ պաղպաղակն ավելի համեղ դարձնելու համար, այնպես էլ կիրակի օրը պիտի ընտրենք համապատասխան միջոցառումներ այն սուրբ պահելու համար:

Լրացուցիչ առաջարկներ.

Որպեսզի կիրակի օրը անցկացնելու համար ճիշտ ընտրությունների օրինակներ բերեք, առաջարկեք, որ ձեր ընտանիքը կարդա և քննարկի Յոթանասունի Քվորումից Լարի Ե.Վիլսոնի հետևյալ պատմությունը.

«Մեր դուստրը՝ Մերին, դպրոցում լավագույն ֆուտբոլ խաղացողն էր: Մի տարի նրանց թիմը հասավ առաջնություն, և ցավոք կարևոր խաղը նշանակված էր կիրակի օրը: Դեռահաս Մերիին տարիներ շարունակ ուսուցանել էին, որ կիրակին ոչ թե զվարճանքի, այլ հանգստյան և հոգևոր զորացման օր է: Սակայն մարզիչներն ու թիմակիցները ճնշում էին գործադրում նրա վրա, որ մասնակցեր խաղին, և ինքն էլ չէր ցանկանում թողնել իր թիմը:

Նա հարցրեց մեզ, թե ինչ պետք է անի: Ես և կինս կարող էինք հեշտությամբ կայացնել այդ որոշումը նրա փոխարեն: Սակայն աղոթքով քննարկելուց հետո մենք որոշեցինք, որ այս դեպքում մեր դուստրը պատրաստ էր հոգևոր պատասխանատվություն կրել իր որոշման համար: Մենք նրա հետ միասին մի քանի սուրբ գրություններ ընթերցեցինք և խրախուսեցինք Մերիին աղոթել և մտածել այդ մասին:

Մի քանի օր անց նա հայտնեց կիրակի օրվա խաղին մասնակցելու իր որոշման մասին: Մենք ի՞նչ կարող էինք անել: Քննարկումից և Հոգուց հաստատում ստանալուց հետո մենք պահեցինք մեր խոստումը և թույլ տվեցինք նրան, որ իրականացներ խաղալու իր ընտրությունը: Խաղից հետո դանդաղ քայլերով մոտենալով իրեն սպասող մորը, Մերին ասաց. «Օ՜, մայրիկ, սոսկալի զգացում էր: Ես երբեք չէի ցանկանա կրկին նման զգացում ունենալ: Ես այլևս կիրակի օրը չեմ խաղա»: Եվ այդպես էլ արեց»
(Երեց Լարրի Ե. Վիլսոն, «Միայն արդարության սկզբունքների հիման վրա» 2012թ. ապրիլի գերագույն համաժողով):

 

Հյուրասիրություն. Պաղպաղակ տարբեր հավելումներով

Угощение изображение