Հասկանալ նրանց, ովքեր տարբեր են 

Միջոցառում

мака фики

Նախքան դասը, պատրաստեք հինգ կամ վեց գունավոր թղթեր: Ընտրեք ձեր երեխաների սիրած գույները:

Տարածեք բոլոր գունավոր թղթերն այնպես, որ բոլորը կարողանան տեսնել դրանք: Հարցրեք.

· Ըստ ձեզ, ո՞ր գույնն է ամենալավը:

· Ձեր կարծիքով, ո՞ր գույնն է ամենավատը:

Բացատրեք, որ չկա որևէ գույն, որը բոլորից լավն է կամ բոլորից վատը: Պարզապես դրանք տարբեր են: Գույների բազմազանությունը մեր աշխարհը գեղեցիկ է դարձնում:

Մարդիկ նույնպես տարբեր են: Ձեր ընտանիքի հետ քննարկեք, թե ձեր ընտանիքի անդամներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից, ինչպես օրինակ՝ մազերի կամ աչքերի գույնով, տարիքով, չափերով կամ որպես անհատականություն: Հարցրեք.

· Ինչո՞վ են մարդիկ տարբերվում: (Ռասսայով, մշակույթով, մտավոր և ֆիզիկական վիճակով:)

Բացատրեք, որ երբ Հիսուսն ապրում էր Երկրի վրա, հաշմանդամ կամ հիվանդ մարդկանց անբարյացակամորեն էին վերաբերվում: Առողջ մարդկանց մեծ մասը վախենում էր նրանցից, ովքեր ունեին ֆիզիկական խնդիրներ, և ստիպում էին նրանց ապրել իրենց ընտանիքիներից ու ընկերներից առանձին: Բայց Հիսուսն ուսուցանում էր մեզ սիրել ուրիշներին և վերաբերվել նրանց այնպես, ինչպես մենք կկամենայինք, որ մեզ վերաբերվեին, եթե մենք ունենայինք նմանատիպ խնդիրներ: Եթե մեր ոտքը վնասված է կամ մեր ստամոքսը ցավում է, մենք գնահատում ենք, երբ մարդիկ սեր են ցուցաբերում մեր նկատմամբ՝ օգնելով մեզ, երբ մենք ունենք դրա կարիքը: 

Ներկայումս բժիշկները կարող են օգնել վերականգնել մեր մարմնի վնասված ու հիվանդ մասերը: Կոտրված բազուկներն ու ոտքերը կարող են նորից առողջանալ, իսկ կարճատես աչքերը կարող են տեսնել ակնոցների միջով: Բայց երբեմն մեր մարմնի մասերը հնարավոր չէ վերականգնել այնպես, որ լավ աշխատեն: Հնարավոր է, որ երբեմն աչքերը չտեսնեն, ականջները չլսեն և ուղեղը չգործի, ինչպես հարկն է: Մարդիկ, որոնք ունեն արատներ, մեր սիրո ու հասկացողության կարիքն ունեն: Հիսուսը շատ բարի էր այն մարդկանց հանդեպ, ովքեր հիվանդ էին: Նա բուժում էր բորոտներին և մարդկանց, ովքեր չէին կարողանում քայլել կամ կույր էին (Ղուկաս 7.21–22): Մենք կարող ենք Հիսուսի նման լինել և օգնել ուրիշներին ավելի լավ զգալ՝ նրանց լավ վերաբերվելով և օգնելով նրանց սովորել ու աճել հոգևորապես, չնայած նրանց խնդիրներին: Մենք կարող ենք սեր ցուցաբերել, ինչպես Հիսուսը:

Առաջարկեք, որ երեխաները ներկեն և կտրեն թղթե տիկնիկներ ու հանդերձներ: Հետո հրավիրեք նրանց հանդերձը դնել տիկնիկի վրա և մտածել, թե նրանք ինչ խնդիր կարող են ունենալ, եթե ունենային այդ արատը, և մարդիկ ինչով կարող էին օգնել նրանց: Խնդրեք նրանց կատարել այդ օգտակար քայլերը, երբ նրանք արատ ունեցող մարդու հետ են: 

арка

Открыть / Скачать  | 

Раскраска

Раскраска

Հյուրասիրություն. Փոքրիկ բլիթներ

3 ձու
1 ճաշի գդալ շաքարավազ
3 ճաշի գդալ մածուն
300 գրամ կաթ
3 բաժակ ալյուր
½ բաժակ եռացրած ջուր

Խառնեք ձուն, շաքարավազը, մածունը և կաթը: Ալյուրը լցրեք մեծ թասի մեջ, մեջտեղում փոս արեք: Հեղուկ խառնուրդը լցրեք մեջտեղում: Ավելացրեք ջուր: Լավ խառնեք: Հարեք, մինչև համասեռ դառնալը: Ստացված խմորից գդալով դրեք բուսայուղի մեջ և տապակեք, մինչև կարմրի:

Угощение изображение