Հասկանալ նրանց, ովքեր տարբեր են 

Միջոցառում

мака фики

Նախօրոք պատրաստեք երկու այսպիսի նույնանման կամարներ.

арка

Открыть / Скачать  | 

Կամարները պիտի լինեն շրջանաձև և միևնույն հաստության: Դասավորեք կամարները մեկը մյուսի վերևում այս ձևով.

две арки

Открыть / Скачать  |

Ներքևի կամարը ավելի մեծ է երևում, քան վերևինը: Ընտանիքի անդամներին խնդրեք վերցնել ավելի մեծ կամարը: Միացրեք կամարները և նորից խնդրեք վերցնել ավելի մեծ կամարը: Ի վերջո, մի կամարը դրեք մյուսի վրա, որպեսզի ցույց տաք, որ դրանք նույն չափի են:

Բացատրեք, որ միշտ չէ, որ մարդը տեսնում է իրերն այնպիսին, ինչպիսին դրանք կան իրականում, բայց Աստված միշտ այդպես է տեսնում: Երբ Նա նայում է իր զավակներին, Նա տեսնում է նրանց այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Երկնային Հոր համար բոլոր զավակներն էլ նույնչափ կարևոր են, նույնիսկ, եթե նրանք տարբեր են թվում միմյանց: Նա տեսնում է նրանց իրական արժեքը և նրանց իրական տարբերությունները, իսկ նրանց արտաքինը չի խաբում Նրան: Կարդացեք Ա Թագավորաց 16.7 հատվածը:

Հարցրեք.

· Ի՞նչ են մարդիկ հաճախ զգում, երբ հանդիպում են մեկին, ով իրենցից տարբերվում է արտաքինով կամ շարժուձևով:

Կարող եք նշել, որ մարդիկ երբեմն ունենում են զայրույթ, շփոթմունք և հեռանալու ցանկություն: Քննարկեք, թե մենք ինչու կարողք են այդպիսի զգացումներ ունենալ: Հարցրեք.

· Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ զգացումներ ունենանք այդպիսի մարդկանց հանդեպ:

Բացատրեք, որ մեկ ուրիշին հասկանալու ամենալավ եղանակը ձեզ նրա տեղը դնելն է: Հետևյալ բառերն ու արտահայտությունները գրեք թղթի վրա և դրանք տեղադրեք որևէ արկղի մեջ. «փախստական», «անվասայլակին գամված մարդ», «կույր մարդ», «խուլ մարդ», «մտավոր հետամնաց մարդ», «Եկեղեցու նոր անդամ օտար երկրից» և «միայնակ տարեց մարդ»: Ձեր ցանկությամբ կարող եք ավելացնել ցուցակը: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը թող մի թուղթ վերցնի արկղից և մի քանի րոպե մտածելուց հետո պատմի թղթի վրա նշված մարդու մասին: Ընտանիքի անդամները պետք է օգտագործեն իրենց երևակայությունը՝ նկարագրելու այն մի քանի խնդիրները, որոնց հետ բախվում է նշված մարդը, և նշի, թե ինչպես կկամենար, որ ուրիշները վերաբերվեին նրան: Օգնեք միմյանց այս քննարկումների ժամանակ: Եթե դուք տեսնում եք որևէ խնդիր կամ լուծում, որը նշված չէ, ի հայտ բերեք այն: Եթե ձեր ընտանիքի անդամները քիչ են յուրաքանչյուրի դերը կատարելու համար, դերերը հիմնականում միասին քննարկեք: 

Խնդրեք ընտանիքի անդամներին օրինակներ գտնել այն ժամանակների մասին, երբ Հիսուսն ու իր աշակերտները ըմբռնում և գթություն էին ցուցաբերում այն մարդկանց հանդեպ, ովքեր տարբեր էին: Կարող եք ընտրել այս սուրբ գրություններից մեկը կամ երկուսը և խնդրեք նրանց  խորհել դրանց շուրջ. Ղուկասի 19.1–7 (Զաքէոսը), Մատթեոս 15.21–28 կամ Մարկոսի 7.25–30 (Քանանացի կինը), Հովհաննես 4.5–26 (Սամարացի կինը), Գործք 10.1–34 (Կոռնելիոսը և Պետրոսի տեսիլքը), Ղուկաս 14.12–14 (Հիսուսն ուսուցանում է չարչարվածների մասին), 3 Նեփի 17.6–9 (Հիսուսը բժշկում է Նեփիացի հիվանդներին): Քննարկեք ընտրված օրինակները և այն, թե ընտանիքի անդամներն ինչպես կարող են հետևել դրանց իրենց սեփական կյանքում:

Քննարկեք, թե ինչպե՞ս կարող եք սեր ու հավանություն արտահայտել նրանց նկատմամբ, ովքեր տարբեր են:

Հարցրեք.

· Ձեր շրջապատում կա՞ն մարդիկ, ովքեր ձեր ընկերության և օգնության կարիքն ունեն:

Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք հատուկ ջանքերով հետևել Փրկիչի ցուցումին և վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեին:

Հյուրասիրություն. Փոքրիկ բլիթներ

3 ձու
1 ճաշի գդալ շաքարավազ
3 ճաշի գդալ մածուն
300 գրամ կաթ
3 բաժակ ալյուր
½ բաժակ եռացրած ջուր

Խառնեք ձուն, շաքարավազը, մածունը և կաթը: Ալյուրը լցրեք մեծ թասի մեջ, մեջտեղում փոս արեք: Հեղուկ խառնուրդը լցրեք մեջտեղում: Ավելացրեք ջուր: Լավ խառնեք: Հարեք, մինչև համասեռ դառնալը: Ստացված խմորից գդալով դրեք բուսայուղի մեջ և տապակեք, մինչև կարմրի:

Угощение изображение