Բուդապեշտ (Հունգարիա)

Հայտարարվել է Բուդապեշտի (Հունգարիա) տաճարի հիմնարկեքի արարողության օրը

Այն տեղի կունենա 2025 թ․հունիսի 21-ին, մասնակցությունը` հրավիրատոմսերով

Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտարարեց, որ Բուդապեշտի (Հունգարիա) տաճարի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թ․հունիսի 21-ին: 1700 քառ. մետր տարածքով շինությունը՝ պաշտոնապես կոչվող Բուդապեշտի (Հունգարիա) տաճար, կկառուցվի Օբուդայի երկու-հեկտարանոց վայրում՝ Բուդապեշտի 3-րդ շրջանում: Այս արարողությանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հրավիրատոմս: Երբ միջոցառման օրը մոտենա, լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն:

Budapest Temple Rendering
Բուդապեշտի (Հունգարիա) տաճարի նկարը՝ նկարչի պատկերմամբ։

Բուդապեշտի (Հունգարիա) տաճարը կլինի Եկեղեցու առաջին տաճարն այդ երկրում և կավելանա Եվրոպայի մյուս 14 տաճարների ցանկում: Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը առաջին անգամ տաճարի մասին հայտարարել է 2019 թ․ ապրիլին: Այն կծառայի Եկեղեցու անդամներին Հունգարիայում և մի քանի այլ հարևան երկրներում:

Վերջին Օրերի Սրբերի տաճարները տարբերվում են ժողովատներից, որտեղ անդամները հավաքվում են կիրակնօրյա պաշտամունքի համար: Տաճարները համարվում են Տիրոջ տներ, որտեղ Քրիստոսի ուսմունքները վերահաստատվում են սուրբ արարողությունների միջոցով, որոնք միավորում են ընտանիքներին հավերժության համար: Ներսում անդամներն ավելի շատ բան են սովորում կյանքի նպատակի մասին և ուխտեր կապում Հիսուս Քրիստոսին և իրենց մերձավորներին ծառայելու համար: