Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հուղարկավորության արարողությունները տեղի կունենան հոկտեմբերի գերագույն համաժողովին հաջորդող շաբաթվա ընթացքում։ Համաժողովը կանցկացվի ըստ նախատեսված ժամանակացույցի։ Հոկտեմբերի 4-ին և 5-ին՝ համաշխարհային հեռարձակման հինգ նիստերի ընթացքում, բոլորին հրավիրում ենք լսելու Աստծո խոսքը՝ Նրա կողմից կանչված առաքյալների և Եկեղեցու ղեկավարների միջոցով։
Հոկտեմբերի 7․ Հոգեհանգստի արարողություն հանրության համար
Հոգեհանգիստը տեղի կունենա Տաճարային հրապարակի համաժողովների կենտրոնում՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին (երեքշաբթի), ժամը 12:00-ին (MDT), 20։00 (ԿԵԺ):
· Ուղիղ եթերով համաշխարհային հեռարձակում
Մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում հետևյալ լեզուներով․
ալբաներեն, հայերեն, չեխերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, ռումիներեն, ուկրաիներեն
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 101 տարեկան հասակում, Սոլթ Լեյք Սիթիում գտնվող իր տանը՝ տարիքից բխող պատճառներով։ Նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 195-ամյա պատմության 17-րդ նախագահն էր և այդ պաշտոնում ծառայում էր 2018 թվականի հունվարի 14-ից։
Հոգեհանգստից հետո տեղի կունենա մասնավոր թաղման արարողություն։ Ցավակցությունները կարող եք հրապարակել նախագահ Նելսոնի Facebook-ի և Instagram-ի էջերում կամ էլեկտրոնային փոստով ուղարկել հետևյալ հասցեով՝ sendcondolences@ChurchofJesusChrist.org.
Ծաղիկների փոխարեն կարող եք նվիրատվություններ կատարել Մարդասիրական Օգնության Հիմնադրամին, որը աջակցում է մարդկանց կարիքի պահին, կամ Եկեղեցու Ընդհանուր Միսիոներական Հիմնադրամին։