Միջոցառում

Ցուցադրեք «Վերջին ընթրիքը» նկարը և խնդրեք երեխաներին գտնել Հիսուսին: Օգնեք նրանց գտնել Նրան, եթե չկարողանան: Հարցրեք նրանց, թե ովքեր են մյուս մարդիկ: (Հիսուսի Առաքյալները) Խնդրեք նրանց պատմել, թե ինչ են անում այդ մարդիկ:
Բացատրեք, որ Հիսուսը գիտեր, որ Ինքը շուտով պետք է մահանար, և Նա ցանկանում էր, որ Իր ընկերները հիշեին Իրեն և կատարեին այն գործերը, որոնք Ինքն էր սովորեցրել նրանց: Հարցրեք.
· Մենք ի՞նչ կարող ենք տալ մեր ընկերներին ու բարեկամներին, որպեսզի նրանք հիշեն մեզ, երբ մենք բացակա ենք: (Մենք կարող ենք նրանց տալ խաղալիք, գիրք, քարտ կամ մեկ այլ բան՝ որպես հուշանվեր:)
Ձեր ընտանիքին ցույց տվեք որևէ իր, օրինակ՝ սառնարանի մագնիս, որը հիշեցնում է ձեր այցելած վայրերի մասին: Պատմեք նրանց այն զգացմունքների և խոհերի մասին, որոնք ունեցել եք, երբ տեսել կամ պահել եք այդ առարկան:
Բացատրեք, որ հաղորդությունը, որը մեզ է տրվել Հիսուսի կողմից, նույն կերպ օգնում է մեզ հիշել Նրան և ունենալ հատուկ խոհեր ու զգացմունքներ Նրա մասին: Հաղորդությունը տրված է նաև, որ օգնի մեզ հիշել մեր հանդեպ ունեցած Հիսուսի սիրո մասին և օգնել մեզ կատարել այն բաները, որոնք Նա ցանկանում է, որ մենք կատարենք:
Օգնեք երեխաներին հասկանալ, որ այս արարողությունը խորը իմաստ ունի: Եթե նրանք չեն հասկանում այդ իմաստը, ապա, հավանաբար, հաղորդությունը պարզապես կդիտարկեն որպես հյուրասիրություն եկեղեցու ժողովի ժամանակ:
Միասին զննեք ստորև տրված նկարը: Հարցրեք երեխաներին՝ ինչ են նրանք տեսնում:
Ասացեք նրանց, որ հիմա կկարդաք այն մարդկանց նկարագրությունը, ովքեր օգնում են ակնածանքի մթնոլորտ ստեղծել հաղորդության ժողովի ժամանակ: Երեխաներին խնդրեք մատնացույց անել այն նկարները, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր մարդու նկարագրությանը: Հարցրեք նրանց, արդյոք իրենց ծխում կամ ճյուղում նրանք գիտեն այն մարդկանց անունները, ովքեր վարվում են նշված կերպով:
Ես երաժշտության ղեկավար եմ: Ես ղեկավարում եմ, մինչ մենք երգում ենք հաղորդության ժողովի օրհներգերը: Սուրբ երաժշտությունն օգնում է ժողովատանը գտնվողներին մտածել Հիսուսի մասին:
Ես դաշնակահար եմ (կամ երգեհոնահար): Ես շատ եմ պարապում, որպեսզի կարողանամ լավ նվագել հաղորդության օրհներգերը:
Ես Ահարոնյան քահանայության ուսուցիչ եմ: Ես շուտ եմ գալիս, որպեսզի ջուրը լցնեմ հաղորդության բաժակների մեջ և հացը դնեմ սկուտեղների վրա:
Ես Ահարոնյան Քահանայության քահանա եմ: Ես հացը բաժանում եմ մասերի, ծնկի եմ իջնում և ասում հաղորդության աղոթքը:
Ես Ահարոնյան Քահանայության սարկավագ եմ: Հաղորդության աղոթքից հետո ես ակնածանքով վերցնում եմ հաղորդության սկուտեղը ու փոխանցում Եկեղեցու համայնքի անդամներին:
Ես եպիսկոպոս եմ: Երբ քահանան ասում է հաղորդության աղոթքները, ես ուշադիր լսում եմ, որպեսզի համոզվեմ, որ աղոթքները ճիշտ են ասվել:

Ապա ձեր երեխայի ուշադրությունը հրավիրեք աջակողմյան դատարկ տեղի վրա: Ասացեք նրան, որ կա ևս մի մարդ, ով հատուկ է դարձնում հաղորդությունը: Հարցրեք.
· Կարո՞ղ ես կռահել, թե ով է նա: (Ճիշտ է, այդ դու ես:)
Բացատրեք.
Դու կարող ես նստել ակնածանքով՝ անշարժ ոտքերով և ծալած թևերով: Դու կարող ես մտածել Հիսուսի և այն ուխտի մասին, որը կապել ես կամ կկապես մկրտության ժամանակ: Երևի կցանկանաս կարդալ սուրբ գրությունները կամ օրհներգի բառերը: Երբ հաղորդությունը փոխանցվի քեզ, կարող ես ընդունել այն և սկուտեղը զգուշորեն փոխանցել հաջորդ մարդուն: Դու հաղորդության շատ կարևոր մասն ես:
Ձեր երեխային տվեք հետևյալ հանձնարարությունը.
· Սպիտակ թղթի վրա նկարիր քո նկարը, երբ ակնածանքով նստած ես հաղուդության ժողովին: Ապա կտրիր այն և փակցրու այս տեղում:
Գունավորելու էջ.

Հյուրասիրություն. Բանանով տորթ
-
· ¾ բաժակ կարագ
· 2⅛ բաժակ սպիտակ շաքարավազ
· 3 ձու
· 2 թեյի գդալ վանիլին
· 3 բաժակ ալյուր
· 1½ թեյի գդալ կերակրի սոդա
· ¼ թեյի գդալ աղ
· 1½ բաժակ թան
· 2 թեյի գդալ լիմոնի հյութ
· 1½ բաժակ տրորած բանան
Ջեռոցը նախօրոք տաքացրեք 135°C. Յուղապատեք 22 x 33–սմ ամանը: Խառնեք տրորած բանանը և լիմոնի հյութը ու դրեք մի կողմ:
Մեկ այլ ամանի մեջ հարեք կարագը և շաքարավազը մինչև փափկի և փրփրի: Հարելով ավելացրեք ձուն, ապա վանիլինը: Հետո ավելացրեք ալյուրը, ապա թանը, իսկ հետո բանանը: Լցրեք յուղապատ ամանի մեջ:
Թխեք նախօրոք տաքացված ջեռոցում 1 ժամ կամ մինչև ատամմաքրիչը չոր դուրս գա թխվածքի կենտրոնից: Հանեք ջեռոցից և անմիջապես տեղադրեք սառցախցիկում 45 րոպե: Սա թխվածքը կդարձնի շատ խոնավ:
