Հաղորդության կարևորությունը

Միջոցառում

Важное значение причастия

Ցույց տվեք «Վերջին ընթրիքը» նկարը և ձեր ընտանիքի հետ քննարկեք, թե նրանք ինչ գիտեն մեր Փրկիչի կյանքի վերջին մի քանի ժամերի մասին: Հարցրեք.

· Ովքե՞ր են պատկերված այս նկարում:

· Ինչո՞ւ են նրանք հավաքվել միասին:

Համառոտ պատմեք Վերջին ընթրիքի պատմությունը:

Բաղարջակերաց տոնի օրը Հիսուսն Իր երկու աշակերտներին ուղարկեց Երուսաղեմ պայմանավորվելու Զատիկի ընթրիքի համար: Նրանք նախապատրաստեցին մի սենյակ, որտեղ կկարողանային միասին լինել: Սա վերջին անգամն էր, որ Հիսուսը պիտի հանդիպեր Իր սիրելի առաքյալների հետ՝ նախքան Իր մահը:

Ցանկանալով, որ նրանք հիշեն Իրեն ու պահեն Իր պատվիրանները, Նա սահմանեց հաղորդությունը: Նա կտրեց հացը, օրհնեց այն և փոխանցեց Իր աշակերտներին՝ ասելով. «Առէ՛ք կերէք, այս է իմ մարմինը»  (Մատթեոսի 26.26):

Ապա նա վերցրեց մի բաժակ գինի, օրհնեց այն և տվեց Իր աշակերտներին խմելու: Նա ասաց. «Խմեցէ՛ք դորանից ամենքդ։ Որովհետեւ այդ է իմ արիւնը  նոր ուխտի,  որ թափվում է շատերի համար ի թողութիւն մեղաց» (Մատթեոսի 26.27–28):

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը հայտնությամբ տվեց հաղորդության արարողությունը մի քանի տարբեր առիթներով: Խնդրեք երեխաներին կտրել հանել սուրբ գրությունների հղումներն ու նկարները, ապա ուսումնասիրել թվարկված սուրբ գրությունները և յուրաքանչյուրը դնել այն նկարի հետ, որը պատմում է դրա մասին: Խնդրեք նրանց գունավորել նկարները: Ապա խնդրեք նրանց նկարները շարել այն հերթականությամբ, որով, ըստ իրենց, իրադարձությունները տեղի են ունեցել:

причастное собрание

| Открыть / Скачать |

Բացատրեք, որ ճիշտ ինչպես Հիսուսը ցանկանում էր, որ Իր աշակերտները, Նեփիացիները և Եկեղեցու ռահվիրաները Վերականգնման օրերին ճաշակեին հաղորդությունից, որպեսզի հիշեն Իրեն, այնպես էլ Նա ցանկանում է, որ մենք հիշենք Նրա սերը, Նրա ուսմունքները և մեզ համար Նրա կատարած զոհաբերությունը:

Կարդացեք հաղորդության աղոթքները (ՎևՈւ 20.77, 79): Հարցրեք.

· Դուք ի՞նչ խոստումներ եք տալիս, երբ ընդունում եք հաղորդությունը:

Այդ խոստումները գրեք Փրկիչի նկարի տակ, երբ քննարկվում է յուրաքանչյուր խոստումը. «Վերցնենք Նրա անունը մեզ վրա», «Պահենք Նրա պատվիրանները», «Միշտ հիշենք Նրան»: Նաև հարցրեք.

· Ի՞նչ խոստումներ է Աստված տալիս մեզ, եթե մենք արժանավոր ենք: (Նա մեզ կտա Իր Հոգին:)

· Մտածելով այս խոստումների մասին, ինչպե՞ս կարող եք   հաղորդությունը դարձնել հատուկ և սրբազան իրադարձություն ձեր կյանքում:

Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել, թե ինչն է օգնում նրանց հաղորդության ժողովն ավելի արդյունավետ դարձնել: Կիսվեք ձեր սեփական փորձառությամբ և զգացումներով:

Խաղ՝ «Զույգ քարտ »

Նախքան դասը տպեք հետևյալ էջը նկարներով: Փակցրեք այն ստվարաթղթի վրա և կտրեք հանեք նկարները:

Խառնեք քարտերը և դրեք հակառակ կողմով: Առաջին խաղացողը ընտրում է երկու քարտ, այնպես, որ միմյանց զույգ լինեն: Եթե քարտերը զույգ են, նա պահում է դրանք և ընտրում ևս երկու քարտ, նորից փնտրելով զույգը: Եթե դրանք չեն համապատասխանում միմյանց, քարտերը ետ են դրվում իրենց նախնական տեղը հակառակ կողմով: Հետո հաջորդ խաղացողն է ընտրում երկու քարտ, ընտրելով համապատասխան զույգ քարտը: Շարունակեք, մինչև բոլոր քարտերի համար գտնվեն համապատասխան զույգերը:

Քննարկեք, թե քարտի պատկերների մասին մտածելով ինչպես կարող ենք դառնալ ավելի երախտապարտ, խոհեմ և ակնածալից, երբ ընդունում ենք հաղորդությունը:

Հիշեք

Причащение

 

Հյուրասիրություն. Բանանով տորթ

  • · ¾ բաժակ կարագ

    · 2⅛ բաժակ սպիտակ շաքարավազ

    · 3 ձու

    · 2 թեյի գդալ վանիլին

    · 3 բաժակ ալյուր

    · 1½ թեյի գդալ կերակրի սոդա

    · ¼ թեյի գդալ աղ

    · 1½ բաժակ թան

    · 2 թեյի գդալ լիմոնի հյութ

    · 1½ բաժակ տրորած բանան

    Ջեռոցը նախօրոք տաքացրեք 135°C. Յուղապատեք 22 x 33–սմ ամանը: Խառնեք տրորած բանանը և լիմոնի հյութը ու դրեք մի կողմ:

    Մեկ այլ ամանի մեջ հարեք կարագը և շաքարավազը մինչև փափկի և փրփրի: Հարելով ավելացրեք ձուն, ապա վանիլինը: Հետո ավելացրեք ալյուրը, ապա թանը, իսկ հետո բանանը: Լցրեք յուղապատ ամանի մեջ:

    Թխեք նախօրոք տաքացված ջեռոցում 1 ժամ կամ մինչև ատամմաքրիչը չոր դուրս գա թխվածքի կենտրոնից: Հանեք ջեռոցից և անմիջապես տեղադրեք սառցախցիկում 45 րոպե: Սա թխվածքը կդարձնի շատ խոնավ:

Угощение изображение