Միջոցառում

Սա հրաշալի է, բացառությամբ … բացառությամբ վատ մասերի: Ինչպիսի՞ ֆիլմերով ու երաժշտությամբ եք դուք սնուցում ձեր միտքը: (Տես Հավատո հանգանակներ 1.13:)
Видео: Вещи, как они истинно есть
Ձեր ընտանիքին ցույց տվեք մի հասարակ պայուսակի կամ արկղի մեջ գտնվող սուրբ գրություններ և մի փաթեթ աղբ, որը գրավիչ փաթեթավորված է: Թույլ տվեք նրանց ընտրել, թե ո՞ր փաթեթը նրանք կընտրեին: Թույլ տվեք, որ նրանք բացեն երկու փաթեթները: Քննարկեք, թե նրանք ինչու այդպիսի ընտրություն կատարեցին: Հարցրեք.
· Ինչո՞ւ է չարը երբեմն գրավիչ:
Քննարկեք, թե ֆիլմերը, գրքերը և հեռուստատեսային ծրագրերն ինչպե՞ս կարող են համեմատվել այս փաթեթների հետ: Հարցրեք.
· Մենք ինչպիսի՞ աղբ կարող ենք գտնել ժամանցի այս աղբյուրներում:
· Ինչպե՞ս կարող եք դուք ասել՝ ինչն է բարի, և ինը՝ չար:
Միասին կարդացեք Մորոնի 7.12–19 հատվածները և քննարկեք այս սուրբ գրություններում ներկայացված դատողության չափանիշը:
Ընտանիքի անդամներին խնդրեք կազմել այն հեռուստատեսային ծրագրերի ու ֆիլմերի ցուցակը, որոնք նրանք տեսել են վերջերս, ինչպես նաև գրքերի ու ամսագրերի ցուցակը, որոնք նրանք վերջերս կարդացել են: Խնդրեք նրանց համեմատել այս ցուցակում նշվածները Մորոնիի հատվածներում նշված չափանիշի հետ և տեսնել՝ արդյոք դրանք հրավիրել են նրանց բարիք գործել ու սիրել Աստծուն:
Թղթի կամ պաստառի վրա գրի առեք այնպիսի բաներ, որոնք դուք կանեք ընտանիքով, որպեսզի հսկեք այն կապը, որն ընտանիքի անդամներն ունեն անցանկալի ծրագրերի կամ լրատվամիջոցներում հաղորդվող գաղափարների հետ:
Վերանայեք նոր հեռուստատեսային ծրագրեր: Հետո քննարկեք ձեր գտածները և որոշեք, թե ինչը պատշաճ կլինի կամ չի լինի ընտանիքի կողմից դիտվելու համար:
Երբեմն մի երեկո հատկացրեք և թույլ տվեք ընտանիքի անդամներին վերանայել իրենց նախընտրած գրքերն ու ֆիլմերը, կիսվելով դրանց մասին գաղափարներով: Պահեք լավագույն ֆիլմերի ու գրքերի ցանկը, որոնք ձեզանից յուրաքանչյուրը բացահայտել է, որպեսզի ընտանիքի մյուս անդամները ևս տեղյակ լինեն դրանց մասին:
Հետևյալ ցուցակը տպեք և տվեք յուրաքանչյուր երեխային կամ դրեք ձեր հեռուստացույցի, համակարգչի կամ MP3-նվագարկիչի մոտ:

Լրացուցիչ գաղափարներ.
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի խնդրեք անվանել մի մարդու, որով նա հիանում է և ում ցանկանում է նմանվել: Քննարկեք այն գաղափարը, որ մենք միտում ունենք նմանվելու նրանց, ովքեր հիացնում են մեզ: Մենք նաև միտում ունենք նմանվել նրանց, ում հետ ժամանակ ենք անցկացնում և մոտիկից դիտում ենք:
Խոսեք մի քանի մարդկանց մասին, որոնց ձեր ընտանիքի անդամները դիտում են և ում հետ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի, ֆիլմերի, գրքերի և այլ լրատվամիջոցների միջոցով: Հարցրեք.
· Կցանկանայի՞ք դառնալ նրանց նման:
Քննարկեք այն ազդեցությունը, որ տարբեր տեսակի լրատվամիջոցներ ունեն մարդկանց վրա: (Բացատրեք, որ լրատվամիջոց բառը այս համատեքստում նշանակում է հասարակական հաղորդակցություն, ինչպես օրինակ՝ լրագրերը, ամսագրերը, համացանցը, ռադիոն և հեռուստատեսային հեռարձակումները): Նշեք այն բարիքը, որը մատչելի է նրանց միջոցով, ինչպես նաև վատ բաները:
Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, որ այս լրատվամիջոցների միջոցով նրանք կարող են աշխուժանալ կամ ընկճվել, հանգստանալ կամ դառնալ ագրեսիվ, բարձրանալ կամ աստիճանազրկվել: Եթե նրանք թույլ տան, որ չար մտքերն ու գործերը լցվեն իրենց ուղեղների մեջ, նրանք կարող են նույնիսկ ազդեցության ենթարկվել՝ կարեկցելով մեղքը, և ընդունել այն:
Կարդացեք և քննարկեք Առակաց 23.7 հատվածի առաջին մասը. «Որովհետեւ նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է՝ այնպէս է»:
Հյուրասիրություն. Բրաունի
¾ բաժակ հալված կարագ
1 ½ բաժակ շաքարավազ
1 ½ թեյի գդալ վանիլին
3 ձու
¾ բաժակ ալյուր
½ բաժակ կակաո
½ թեյի գդալ փխրեցուցիչ
½ թեյի գդալ աղ
1 բաժակ շոկոլադի կտորներ
1 բաժակ կտրտած ընկույզ
Խառնեք բոլոր բաղադրիչները: Թխեք 22 x 33 սմ տրամագծով յուղապատ ամանի մեջ 200° C 20–25 րոպե:
