Ընտրեք ճիշտ լրատվամիջոց 

Միջոցառում

На краю в опасности

| Скачать / Открыть |

 

Ձեր ընտանիքի համար կարդացեք Յոթանասունի Երկրորդ Քվորումից Երեց Սպենսեր Ջ. Քոնդիի հետևյալ պատմությունը.

«Ես ու կինս սունկ շատ ենք սիրում, և մի քանի տարի առաջ ավստրիական մի սուպերմարկետում գնումներ կատարելիս, մենք զարմացանք, երբ տեսանք, որ սունկի երկու նույն չափի տուփերը ունեն տարբեր գնապիտակներ և գների միջև մեծ տարբերություն կար: Երբ խանութի աշխատողին հարցրեցինք, թե որն է տարբերությունը 13 և 20 շիլինգանոց տուփերի միջև, նա ժպտալով պատասխանեց. «Երաշխավորված է, որ 20 շիլինգ արժեցող սունկը թունավոր չէ»: «Եթե դուք լինեիք մեր փոխարեն, ո՞րը կընտրեիք»:

Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.

· Ինչպե՞ս կպատասխանեիք Երեց Քոնդիի հարցին:

· Ինչո՞ւ:

Ձեր ընտանիքին ցույց տվեք այս դասին կցված պաստառը և հարցրեք, թե նրանք ինչպես են հասկանում այնտեղ ներկայացված գաղափարը: Բացատրեք, որ այս պաստառը կոչվում է «Մի՛ հասիր եզրագծին»: Պաստառում նաև ասվում է. «Արդարակեցության սահմանը նաև մեղքի եզրագիծն է: Մի մատնիր քեզ ողբերգական անկման»: 

Որևէ մեկին խնդրեք կարդալ ՎևՈւ 1.31 հատվածը: Քննարկեք, թե այս սուրբ գրության պատգամն ինչպես կարելի է կիրառել երկու իրավիճակներում՝ սունկ ընտրելիս և լրատվամիջոց ընտրելիս: Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.

· Ձեր կարծիքով, սունկն ինչպե՞ս կարելի է համեմատել լրատվամիջոցի հետ:

Կարդացեք հետևյալ բացատրությունը, որը Երեց Քոնդին տվել է իր «Սունկ, երաժշտություն, ֆիլմեր և ամսագրեր» ուղերձում.

«Երաժշտությունը, ֆիլմերը և ամսագրերը շատ ընդհանուր բաներ ունեն սունկի հետ: Օրինակ՝ դրանք բազում տարատեսակներ ունեն: Ինչպես սունկի որոշ տեսակներ ուտելի, ցանկալի ու սննդարար են, այնպես էլ երաժշտության որոշ տեսակներ, ֆիլմեր և ամսագրեր սնուցում են ապահովում հոգուն, քանի որ դրանք կատարելագործում են, ուրախացնում են և բարձր տրամադրություն ստեղծում: Եվ ինչպես կան տարբեր տեսակի թունավոր սնկեր, կան նաև տարբեր տեսակի երաժշտություն, ֆիլմեր և ամսագրեր, որոնք թունավորում են տղամարդկանց ու կանանց հոգիները»:

Հարցրեք ձեր ընտանիքին.

· Ինչպիսի՞ թունավոր սնկեր գիտեք:

· Ո՞ր թունավոր սնկերն են ամենավտանգավորը: 

Բացատրեք, որ ինչպես Երեց Քոնդին է ասել, որոշ սնկեր խիստ վտանգավոր չեն, «քանի որ նրանց ազդեցությունն այնքան վանող և անցանկալի է, որ մենք անմիջապես մերժում ենք դրանք»:

· Խնդրեք ձեր ընտանիքին որոշ օրինակներ բերել լրատվամիջոցներից, որոնք կարելի է համեմատել այդպիսի ակնհայտ թունավոր սնկերի հետ: 

Ապա շարունակեք կարդալ Երեց Քոնդիի հոդվածը. «Բայց գոյություն ունեն երաժշտության, ֆիլմերի և ամսագրերի այլ տեսակներ, որոնք գործում են ինչպես «ոչնչացնող հրեշտակ» սունկը. Այսինքն՝ սկզբում մենք գաղափար չունենք, որ այն, ինչ մենք դիտում ենք, լսում կամ կարդում ենք, դանդաղ և վստահորեն թունավորում է մեր հոգիները»: Երեց Քոնդին բացատրում է, որ քանի որ «ճանճասպան» սունկը «ունի ուտելի սնկի համ և անմիջապես չի ազդում, զոհը շարունակում է ուտել: Հետո, վեցից տասներկու ժամ անց, երբ այն մարսվում է, և թույնը մուտք է գործում արյան շրջանառություն, զոհն ունենում է սարսափելի սրտխառնոց, ջղաձգություն և անհագ ծարավ: Ի վերջո, այն քայքայում է զոհի լյարդը: Չկա որևէ հակաթույն, իսկ մահացու ելքը 90 տոկոս է:

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին մի քանի օրինակներ բերել լրատվամիջոցներից, որոնք կարելի է համեմատել «ճանճասպանի» հետ:

Ասացեք ձեր ընտանիքին, որ Երեց Քոնդին որոշ առաջարկներ է կատարել ճիշտ լրատվամիջոց ընտրելու վերաբերյալ: Նա ասել է. «Ինչպես սունկ հավաքողներն են ցուցակ կազմել ուտելի և թունավոր սնկերի գույնի, չափերի և ձևի վերաբերյալ, մեր սիրելի պաշտպան Երկնային Հայրը տվել է մեզ մի քանի ցանկ, ըստ որոնց կարող ենք որոշել՝ արդյոք այն բաները, որոնք մենք դիտում ենք, լսում կամ կարդում ենք, թունավոր են, թե օգտակար:

Կարդացեք և քննարկեք Երեց Քոնդիի կողմից որպես ուղեցույց առաջարկված սուրբ գրությունները.

1. Հավատո հանգանակ 1.13. Պարզապես հարցրեք ինքդ ձեզ՝ «Արդյո՞ք սա առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի»: Եթե այդպես է, ձգտեք այդ բաներին:

2. Վարդապետություն և Ուխտեր 45.32. «Բայց իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի»: 

3. Մատթեոսի 6.33. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք» (Նա չի առաջարկում, որ մենք պարզապես ավետարանը պահենք «լավագույն տասնյակի» մեջ: Նա քնքշորեն խրախուսում է մեզ ավետարանը դարձնել գլխավոր առաջնահերթությունը մեր կյանքում:)

4. Մորոնի 10.32. «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում և հրաժարվեք ամեն անաստվածությունից»:

5. Ա Թեսաղոնիկեցիս 5.21–22. «Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։ Ամեն կերպ չար բանից հեռու կացէք»։  

Հաստատեք որոշ ընտանեկան չափանիշներ և ուղենիշներ, որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին ընտրել միայն որակյալ լրատվամիջոցներ: Նախատեսեք նաև որոշ ուրախ փոխարինողներ, երբ այսպիսի ժամանցը մատչելի չէ:

Վերանայեք նոր հեռուստատեսային ծրագրեր: Հետո քննարկեք ձեր գտածները և որոշեք, թե ինչը պատշաճ կլինի կամ չի լինի ընտանիքի կողմից դիտվելու համար:

Երբեմն մի երեկո հատկացրեք և թույլ տվեք ընտանիքի անդամներին վերանայել իրենց նախընտրած գրքերն ու ֆիլմերը, կիսվելով դրանց մասին գաղափարներով: Պահեք լավագույն ֆիլմերի ու գրքերի ցանկ, որոնք ձեզանից յուրաքանչյուրը բացահայտել է, որպեսզի ընտանիքի մյուս անդամները ևս տեղյակ լինեն դրանց մասին: 

Հյուրասիրություն. Բրաունի

¾ բաժակ հալված կարագ

1 ½ բաժակ շաքարավազ

1 ½ թեյի գդալ վանիլին

3 ձու

¾ բաժակ ալյուր

½ բաժակ կակաո

½ թեյի գդալ փխրեցուցիչ

½ թեյի գդալ աղ

1 բաժակ շոկոլադի կտորներ

1 բաժակ կտրտած ընկույզ

Խառնեք բոլոր բաղադրիչները: Թխեք 22 x 33 սմ տրամագծով յուղապատ ամանի մեջ 200° C 20–25 րոպե:

Угощение изображение