Երգ. «Tell Me, Dear Lord» (Children’s Songbook, p. 176)
Միջոցառում
Պատրաստեք խմոր, շաքարավազ և ջուր:
Ընտանիքի հետ խոսեք աղոթքի մասին և այն մասին, թե ինչպես այն կարող է օգնել մեզ
ստանալ մեր հարցերի պատասխանները կամ օգնություն և սփոփանք ստանալ մեր Երկնային
Հորից:
Երկու թասերի մեջ լցրեք տաք ջուր, ապա ավելացրեք նույն քանակությամբ խմոր:
Բացատրեք, որ խմորը խորհրդանշում է աղոթքը: Ասացեք ձեր ընտանիքին, որ կա մի բան,
որը կարող է մեր աղոթքները ավելի զորեղ դարձնել: Դա ծոմն է: Բացատրեք, որ
շաքարավազը խորհրդանշում է ծոմը: Ավելացրեք մի փոքր շաքարավազ մի թասի մեջ, որպես
օրինակ, թե ինչ է կատարվում, երբ դուք ավելացնում եք ծոմը աղոթքին:
Շարունակեք ուսուցանել, մինչ խմորը մեծանում է: Բացատրեք, որ ծոմը սնունդից և
խմիչքից ինքնակամ հրաժարվելն է: Երբ մենք պատրաստ ենք ծոմ պահել և աղոթել, մենք
ցույց ենք տալիս Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որ սիրում ենք նրանց և փորձում
ենք պահել պատվիրանները:
Հարցրեք ձեր ընտանիքին.
Դուք երբևէ քաղցած մնացե՞լ եք, չնայած շատ էիք ուզում ուտել:
Ինչպե՞ս էիք զգում: (Կամ ինչպե՞ս կզգայիք:)
Ձեր ընտանիքին ցույց տվեք հետևյալ նկարը:

Բացատրեք, որ այս նկարը ծոմապահության մասին է. Ամիսը մեկ անգամ ծոմապահության
կիրակի օրը Եկեղեցու անդամները հրաժարվում են երկու ճաշի սնունդից և խմիչքից, նրանք
աղոթում են և տալիս են ծոմի նվիրատվություն, որ օգնեն աղքատներին:
Հարցրեք.
Այս նկարի տղան տխու՞ր է երևում:
Բացատրեք, որ ծոմապահությունը կարող է մեզ երջանկացնել: Երբ մեր մարմինը թուլանում
է, մեր հոգին ուժեղանում է: Այն մոտեցնում է մեզ Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս
Քրիստոսին: Մենք զգում ենք նրանց սերն ու աջակցությունը:
Ուսուցանելու ընթացքում խմորը կփոփոխվի և շաքարավազով թասը կունենա ավելի
ակնհայտ արդյունքներ: Ասացեք ձեր ընտանիքին. «Ակնհայտ է, որ աղոթքը առանց ծոմի
փոփոխություն է առաջացնում, բայց ծոմապահությունը զորություն է ավելացնում մեր
աղոթքներին»:
Ասացեք ձեր ընտանիքին, որ մենք սովորաբար ծոմ ենք պահում ամիսը մեկ անգամ, բայց
լինում են ժամանակներ, երբ մենք ունենում ենք հատկապես դժվար լուծելի խնդիր կամ, երբ
ինչ-որ մեկը լուրջ հիվանդ է: Մենք կարող ենք ծոմ պահել նաև շաբաթվա մյուս օրերին,
բացի կիրակիից:
Բացատրեք, որ փոքր երեխաները կարող են ծոմ չպահել: Բայց նրանք կարող են հիմա
պատրաստվել հնազանդվել ծոմապահության օրենքին: Միասին եղանակներ մտածեք
երեխաներին ծոմապահության մեջ ընդգրկելու համար: Օրինակ, կարող եք առաջարկել, որ
նրանք աղոթեն ընտանիքի մյուս անդամների հետ, երբ վերջիններս աղոթքով բացում և
փակում են իրենց ծոմը: Կամ նրանք երբեմն կարող են մի որոշ ժամանակով խուսափել որոշ
ուտելիքներից, որոնք սովորաբար ուտում են մյուս օրերին:
Բերեք ձեր վկայությունը ծոմապահության և աղոթքի մասին:
Հյուրասիրություն. Շոկոլադային վարսակի սալիկներ առանց թխելու
1 բաժակ կարագ
½ բաժակ շագանակագույն շաքարավազ
1 թեյի գդալ վանիլին
3 բաժակ արագ եփվող վարսակ
1 բաժակ կիսաքաղցր շոկոլադի կտորներ (1 շոկոլադե սալիկ կտրտած)
½ բաժակ գետնանուշի կարագ
Հալած կարագը խառնեք շաքարի ու վանիլինի հետ, ապա ավելացրեք վարսակը: Եփեք ցածր
ջերմաստիճանում 2-3 րոպե: Խառնուրդի կեսը տափակացրեք յուղապատ 22 x 22–սմ
քառակուսի ամանի մեջ, իսկ մյուս կեսը պահեք վրայի շերտի համար:
Հալեք շոկոլադի կտորները և գետնանուշի կարագը մի փոքրիկ ծանր կաթսայի մեջ ցածր
կրակի վրա անընդհատ խառնելով, մինչև հալվի: Շոկոլադի խառնուրդը լցրեք յուղապատ
ամանի մեջ գտնվող չորակի վրա և պատառաքաղով կամ գդալի հակառակ կողմով հավասար
տարածեք: Վարսակի խառնուրդի մնացած մասը փշրեք շոկոլադի շերտի վրա, նրբորեն
սեղմելով: Ծածկեք և սառեցրեք 2-3 ժամ կամ մի գիշեր: Բերեք սենյակային ջերմաստիճանի
և կտրտեք սալիկներով:
