Ծոմապահություն

Երգ. «Tell Me, Dear Lord» (Children’s Songbook, p. 176)

Միջոցառում

Նախքան դասը, փայտի հաստ կտորի վրա կիսով չափ երկու մեխ խփեք և մուրճը թաքցրեք

որևէ տեղ սենյակում:

Դասի սկզբում ցույց տվեք ձեր ընտանիքին հետևյալ պատկերը և խնդրեք նրանց կռահել, թե

ինչ սկզբունք է պատկերված այստեղ:

изображение

Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, որ այս նկարը ներկայացնում է ծոմապահության օրենքը.

Ամիսը մեկ անգամ ծոմապահության կիրակի օրը դուք հրաժարվում են երկու ճաշի սնունդից

և խմիչքից, աղոթում եք և տալիս եք ծոմի նվիրատվություն, որ օգնեք աղքատներին:

Հարցրեք.

 Ձեր կարծիքով, ի՞նչու է նկարի տղան այդքան ուրախ:

 Ճի՞շտ է արդյոք ուրախ լինելը ծոմապահության ժամանակ:

Խնդրեք ինչ-որ մեկին կարդալ ՎևՈւ 59.19 հատվածը: Հարցրեք.

 Ըստ այս հատվածի, ի՞նչ է ծոմապահությունը: (Ցնծություն)

 Ի՞նչը կարող է մեզ ուրախություն բերել, երբ ծոմ ենք պահում:

Բացատրեք, որ ծոմը մեծ օրհնություն է մեզ համար:

Պահեք ձեր պատրաստած մեխերով փայտի կտորը և հրավիրեք ինչ-որ մեկին փորձել ավելի

խորը հրել կամ խփել մեխերը փայտի մեջ: Նշեք դժվարության աստիճանը և հետո հրավիրեք

ինչ-որ մեկին մեխերին հարվածել մուրճով: Հարցրեք.

 Ո՞րն է տարբերությունը:

 Բացատրեք, որ մուրճը ավելի մեծ ուժ ունի քան մեր ձեռքերը: Երկնային Հայրը տվել

է մեզ ծոմը՝ որպես հատուկ գործիք, երբ մենք ավելի մեծ աստվածային ուժի կարիք

ունենք մեր կյանքում:

Փրկիչը ուսուցանել է Իր աշակերտներին, թե ինչպես օգտագործել այս հատուկ ուժը, և

մենք նույնպես կարող ենք այն օգտագործել: Դուք կարող եք նաև պատմել որևէ

պատմություն ձեր կյանքից, որը վկայում է ծոմապահության ուժի մասին:

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին նշել այլ օրհնությունները, որ մենք կարող ենք ստանալ

ծոմապահությունից: Դուք կարող եք նշել հետևյալ օրհնությունները.

1. Սեր Աստծո զավակների հանդեպ (Ծոմի կիրակի օրը ծոմի առատ նվիրատվություն

կատարելը՝ երկու ճաշը բաց թողնելով, օգնում է մեզ հասկանալ և սիրել Երկնային

Հոր զավակներին, ովքեր չունեն այդքան օրհնություններ, որ մենք ունենք:)

2. Անձնական Հայտնություն (տես Եսայիա 58.9,11, Ալմա 17.3, Ալմա 5.46)

3. Ավելի ամուր հարաբերություններ Աստծո հետ

4. Ֆիզիկական առողջություն

5. Ինքնակարգավարժում

6. Մենք ավելի լավ պատրաստված կլինենք դժվար ժամանակների համար

Հարցրեք ձեր ընտանիքին.

 Եթե դուք բաց թողնեք մի ճաշ, որովհետև դուք սոված չեք կամ հիվանդ եք, արդյո՞ք

դա ծոմ է համարվում: (Ոչ, դա սոված մնալն է:)

 Ի՞նչպես կարող եք ձեր ծոմապահությունը դարձնել իմաստալից և հաճելի:

Դիտարկեք հետևյալ գաղափարները.

1. Ձեր ծոմը սկսեք և ավարտեք աղոթքով:

2. Ծոմը պահեք որևէ նպատակով: Օրինակ, դուք կարող եք ծոմ պահել մեկի համար,

ով հիվանդ է, կամ ինքներդ ձեզ համար, որպեսզի ավելի մեծ հոգևոր ուժ ստանաք:

3. Ծոմ պահեք ուրախ դեմքով (տես Մատթեոս 6.1-4): Ցուցադրաբար մի տառապեք,

երբ ծոմ եք պահում:

4. Հաճախեք ծոմի և վկայության ժողովներին: Բերեք ձեր վկայությունը, երբ հուշում

զգաք:

5. Կատարեք ծոմի առատ նվիրատվություն: Հիշեք, որ սա փորձառության կարևոր

մասերից է:

Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին կիսվել ծոմ պահելու վերաբերյալ իրենց

փորձառություններով: Բերեք ձեր վկայությունը ծոմի և աղոթքի ուժի մասին ձեր կյանքում:

Խրախուսեք ձեր ընտանիքին ծոմ պահել ուրախությամբ և որևէ նպատակով:

Լրացուցիչ առաջարկ.

Բեմադրեք Եսթերի պատմության դեպքերը (տես Եսթեր 4.1-5.3): Կարդացեք բառերը, մինչ

ընտանիքի անդամները կատարում են իրենց դերերը կամ նրանց տվեք բառերի պատճեները

կարդալու:

Պատրաստեք անվանաքարտեր սուրբ գրության հետևյալ հերոսներից յուրաքանչյուրի

համար. Թագավորող Ասուերոս, Վաշտի, Մուրթքէ, Եսթեր, Համան: Ընտանիքի անդամների

մեջքին փակցրեք անվանաքարտեր, առանց ցույց տալու, թե որն է իրենցը: Թող նրանք այո

կամ ոչ պատասխանով հարցեր ուղղեն ընտանիքի մյուս անդամներին տվյալ հերոսի մասին,

որը կօգնի իրենց պարզել, թե որ հերոսն են իրենք: Դուք կարող եք կրկնել այս

միջոցառումը, եթե ժամանակը թույլ տա: Կարող եք տալ հետևյալ հարցերը. «Ես հրե՞ա եմ»,

«Ես արդա՞ր եմ», «Ես ծո՞մ եմ պահել», «Ես բարի՞ էի Մուրթքէի հանդեպ», «Ես թագուհի՞

եմ»:


 

Հյուրասիրություն. Շոկոլադային վարսակի սալիկներ առանց թխելու

1 բաժակ կարագ

½ բաժակ շագանակագույն շաքարավազ

1 թեյի գդալ վանիլին

3 բաժակ արագ եփվող վարսակ

1 բաժակ կիսաքաղցր շոկոլադի կտորներ (1 շոկոլադե սալիկ կտրտած)

½ բաժակ գետնանուշի կարագ

Հալած կարագը խառնեք շաքարի ու վանիլինի հետ, ապա ավելացրեք վարսակը: Եփեք ցածր

ջերմաստիճանում 2-3 րոպե: Խառնուրդի կեսը տափակացրեք յուղապատ 22 x 22–սմ

քառակուսի ամանի մեջ, իսկ մյուս կեսը պահեք վրայի շերտի համար:

Հալեք շոկոլադի կտորները և գետնանուշի կարագը մի փոքրիկ ծանր կաթսայի մեջ ցածր

կրակի վրա անընդհատ խառնելով, մինչև հալվի: Շոկոլադի խառնուրդը լցրեք յուղապատ

ամանի մեջ գտնվող չորակի վրա և պատառաքաղով կամ գդալի հակառակ կողմով հավասար

տարածեք: Վարսակի խառնուրդի մնացած մասը փշրեք շոկոլադի շերտի վրա, նրբորեն

սեղմելով: Ծածկեք և սառեցրեք 2-3 ժամ կամ մի գիշեր: Բերեք սենյակային ջերմաստիճանի

և կտրտեք սալիկներով:

Угощение изображение