Եվրոպա — 6 սեպտեմբերի 2025 թ.

Ծառայության և հրաշքների շաբաթ. Համաշխարհային եկեղեցու ղեկավարները ավարտեցին շրջայցը Եվրոպայում

Քույր Էմիլի Բել Ֆրիմանը, Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, և քույր Էմի Ա. Ռայթը, Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, ավարտեցին հոգևորապես հարուստ շրջագայությունը Եվրոպայում՝ յոթ օրվա ընթացքում ծառայելով երիտասարդներին, երեխաներին, ընտանիքներին, ղեկավարներին, միսիոներներին և քաղաքացիական առաջնորդներին հինգ երկրներում։

Շրջագայության ժամանակ զորավոր հոգևոր հավաքներ անցկացվեցին Բեռլինում, որին ներկա էր նախագահ Ֆրիմանը, և Հռոմում, որին ներկա էր քույր Ռայթը, և սրտանց կապով ու ոգեշնչված ուսուցմամբ կերտվեց շաբաթվա տրամադրությունը։

Sister and Brother Wright at the Rome Temple Visitor’s center.
Քույր և եղբայր Ռայթերը Հռոմի տաճարի այցելուների կենտրոնում
President Freeman greeting missionaries in Berlin.
Նախագահ Ֆրիմանը ողջունում է միսիոներներին Բեռլինում

Վարշավայում (Լեհաստան) քույր Ֆրիմանը հանդիպեց մարդասիրական նախագծի գործընկերների հետ և քննարկեց նրանց աշխատանքը, նպատակները և Եկեղեցու հետ գործընկերությունը։ «Երբ մենք ծառայում ենք մարդկանց, մենք նրանց տեսնում ենք այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում», - կիսվեց քույր Ֆրիմանը։

Միևնույն ժամանակ, քույր Ռայթը մեկնեց Ցյուրիխ (Շվեյցարիա) և հանդիպեց Եկեղեցու անդամների և ընկերների հետ։ Նրա ներկայությունն ընդգծեց Եկեղեցու ջանքերը՝ խթանելու հարգալից երկխոսությունը և կամուրջներ կառուցելու ամբողջ Եվրոպայում։

Learning about Polish culture during a Humanitarian visit.
Ծանոթություն լեհական մշակույթի հետ՝ մարդասիրական այցի ընթացքում

Երկու ղեկավարները միացան Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ վարեցին համատեղ հոգևոր հավաքներ երիտասարդների և երեխաների համար: Քույր Ռայթը վկայեց յուրաքանչյուր երեխայի մեջ աստվածային ներուժի մասին, իսկ քույր Ֆրիմանը հրավիրեց անդամներին մտածել, թե ինչպես է Փրկիչը ծառայել և բուժել՝ անկախ նրանից, թե ինչ այլ բան կար իր «անելիքների» ցանկում:

Շրջագայությունը եզրափակելով Բրյուսելում (Բելգիա), քույրերը վարեցին մի շարք հոգևոր հավաքներ և հանդիպումներ՝ դինամիկ և բազմամշակույթ տարածաշրջանում վկայելով համայնքների ազդեցության և զորության մասին: Նրանք խրախուսեցին անդամներին լինել Փրկչի օրինակներ իրենց տներում, դպրոցներում և քաղաքներում:

Շրջագայության ընթացքում նախագահ Ֆրիմանը և քույր Ռայթը մարմնավորեցին Փրկչի կոչը՝ արտաբերված ժամանակակից մարգարեների բերանով՝ սնուցելու հավատքը, ամրապնդելու ընտանիքները և ծառայելու համայնքներին, hիշեցնելով մեզ, որ աշակերտությունը թե անձնական և թե կոլեկտիվ գործոն է, և որ յուրաքանչյուրն ունի սրբազան դեր աշխարհը Փրկչի վերադարձին պատրաստելու գործում:

President Freeman inspiring members across Europe.
Նախագահ Ֆրիմանը ոգեշնչում է անդամներին Եվրոպայում
A tour of the Rome Temple Visitor’s center.
Շրջայց Հռոմի տաճարի այցելուների կենտրոնում
Missionaries from the Germany Berlin Mission.
Գերմանիայի Բեռլին միսիայի միսիոներները