Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Եվրոպական տարածաշրջանի յուրաքանչյուր ԱՀԿ պատկանող երկիրբախվում է մարտահրավերների՝ իր ժողովրդի մտավոր և էմոցիոնալբարեկեցությունը խթանելու գործում։
«Սա շատ կարևոր փորձառություն էր ինձ համար։ Այն օգնեց ինձ հասկանալ և յուրացնել խնդիրը, իմ զգացմունքներն ու արձագանքը։ Շատ արժեքավոր էր նաև զրույցը մյուս քույրերի հետ, որոնք ունեցել էին նմանատիպ փորձառություններ։ Ուսուցիչները/ /կոորդինատորները/հրահանգիչները շատ բարի, ըմբռնող և պատրաստված էին»։
Էմոցիոնալ կայունությունը սթրեսի կամ դժվարությունների պայմաններումհարմարվելու կարողությունն է, որը հնարավորություն է տալիս անհատներինհաղթահարել փորձությունները և պահպանել բարեկեցությունը։ Աստծոզավակներին աջակցություն ցուցաբերելը՝ արդյունավետ խնամք և անհրաժեշտռեսուրսներ տրամադրելով, կարևոր նշանակություն ունի նրանց օգնելուգործում:
«Չդատապարտող և սիրով լի միջավայրը, զուգորդված մասնագիտական աջակցությամբ և ուսմունքներով, ինձ պարգևել է բազմաթիվ դրական փորձառություններ և խորիմաստ գաղափարներ»:
Հինգ մասնագիտացված բուժական խմբեր Եկեղեցու անդամներինաջակցելու համար
Ընտանեկան ծառայությունները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի ՍրբերիԵկեղեցու «Բարօրություն և ինքնապահովում» ծառայության բաժնիստորաբաժանում է, որն աջակցում է անհատներին և ընտանիքներին՝ամրապնդելու էմոցիոնալ կայունությունն ու ինքնապահովումը։ Հինգմասնագիտացված բուժական խմբերը հիմնականում հասանելի ենառցանց և աջակցում են Եկեղեցու այն անդամներին, որոնք բախվում ենէմոցիոնալ և հոգեկան առողջության խնդիրների։
«...Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ծառայում է իր անդամներին բոլոր հանգամանքներում և մեզ մենակ չի թողնում մեր էմոցիոնալ դժվարությունների հետ։ Իմ սրտում միայն երախտագիտության և հույսի խոսքեր են»։
Այս բուժական խմբերը ներառում են՝ ապաքինում սեռական բռնությունից, կախվածության հաղթահարում պոռնոգրաֆիայից, տագնապի և դեպրեսիայիկառավարում, ընդհանուր հոգեկան առողջության հմտություններ, ինչպես նաևամուսնական հարաբերություններ (Hold Me Tight ծրագիրը)։ Շուտով հասանելիկլինեն նաև ընդլայնված բուժական խմբեր, որոնք ներառում են հետևյալոլորտները՝ տրավմա, երիտասարդների տագնապ և դեպրեսիա, երիտասարդների կախվածություն պոռնոգրաֆիայից և միսիոներականհարմարվողականություն։ Այս ընդլայնված խմբերից մի քանիսը արդենհասանելի են որոշ տարածքներում։
«Ես ավելի լավ հասկացա իմ բնավորության, արձագանքների և զգացմունքների պատճառները՝ կյանքի տարբեր հանգամանքների առջև կանգնելիս։ Միևնույն ժամանակ, այս դասընթացում ներառված առաջարկությունների շնորհիվ կարողացա ավելի արդյունավետորեն դիմագրավել այդ իրավիճակներին»։

Ուղեցույց ղեկավարների համար՝ ինչպես օգնել կարիքավոր անդամներին
Եկեղեցու ղեկավարների ներգրավումը ապահովում է, որ անդամներըշարունակեն ստանալ աջակցություն նույնիսկ խմբային հանդիպումներիավարտից հետո։ Ղեկավարների և Ընտանեկան ծառայությունների հոգեկանառողջության մասնագետների միջև խորհրդակցությունը երաշխավորում էանհատների աջակցությունը՝ մինչև հանդիպումը, դրա ընթացքում և դրանիցհետո։

Երբ ղեկավարը Ընտանեկան ծառայությունների հետ խորհրդակցում է որևէանդամի վերաբերյալ, հոգեկան առողջության մասնագետը օգնում էգնահատել՝ ինչ եղանակով կարելի է լավագույնս աջակցել նրան։Անհրաժեշտության դեպքում Ընտանեկան ծառայությունների մասնագետըանցկացնում է նախնական զննություն տվյալ անդամի հետ։ Յուրաքանչյուրիրավիճակ եզակի է, և առաջարկությունները տրվում են անհատականմոտեցմամբ։
Ավետարանի և վկայությունների վրա հիմնված գործիքներ
Ընտանեկան ծառայությունների մասնագիտացված բուժական խմբերըտրամադրում են ավետարանի և վկայությունների վրա հիմնված գործիքներ՝էմոցիոնալ և հոգեկան առողջության մարտահրավերների համար: Ինչպեսասել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը. «Ես կոչ եմ անում ձեզ քայլեր ձեռնարկելաշխարհիկ առումով պատրաստ լինելու համար։ Սակայն ես առավելմտահոգված եմ ձեր հոգևոր և էմոցիոնալ պատրաստվածությամբ»։
Ճշգրիտ առաջնորդության շնորհիվ մասնակիցները կարող են ամրապնդել իրենց էմոցիոնալ բարեկեցությունը, գտնել խաղաղություն և հույս՝ Փրկչի միջոցով, և կարողանալ կնքել ու պահել սրբազան ուխտերը։
Խմբերի և լեզուների հասանելիության մասին ավելին իմանալու համարխնդրում ենք խոսել ձեր ղեկավարի հետ կամ սեղմել այստեղ․ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲՈՒԺԱԿԱՆ ԽՄԲԵՐ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ