Տարածաշրջանի ղեկավարների ժողով

Թույլ տվեք, որ Տերը կրի ձեր բեռը

Տեսականորեն ես միշտ իմացել եմ, որ Տերը կարող է թեթևացնել Իր ժողովրդի բեռները և ես տեսել եմ սա գործնականում այն ժամանակ, երբ եկեղեցու անդամները օգնում և կանգնում էին միմյանց թիկունքին։

image
Elder Bernhard Cziesla Area Seventy, Germany

Ես շատ անգամ բերկրանքով կարդացել եմ Մորմոնի գրքի հատվածները, որոնք պատմում են Ալմայի պատմությունը Մորմոնի ջրերի մոտ։ Ալման գեղեցիկ ձևով հրավիրում է Մորմոնի ջրերի մոտ հավաքվածներին մկրտվել։ (1) Հատվածներից մեկում կարդում ենք․ «և արդ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն․․․»: (2) Ինձ համար սա միշտ նշանակել է, որ մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, օգնում ենք թեթևացնել ուրիշների բեռները։ Ավելի ուշ՝ Մոսիայի գրքում, Ալմայի ժողովուրդը ընկավ լամանացիների գերության մեջ և խիստ չարչարվեց ամուղոնացիների կողմից, այնքան, որ օգնություն էր աղերսում Տիրոջից։ (3) Տերը պատասխանեց նրանց աղոթքներին և թեթևացրեց նրանց բեռները։(4)

Ինձ համար, սա միշտ եղել է Ալմայի ժողովրդի պատմության նշանակալից մասը։ Մատթեոսի ավետարանում մենք կարդում ենք․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք»։(5)

image

Տեսականորեն ես միշտ իմացել եմ, որ Տերը կարող է թեթևացնել Իր ժողովրդի բեռները և ես տեսել եմ սա գործնականում այն ժամանակ, երբ եկեղեցու անդամները օգնում և կանգնում էին միմյանց թիկունքին։

Բայց երբ իմ կինը հինգ տարի հիվանդ լինելուց հետո երկու տարի առաջ քաղցկեղից մահացավ, ես իմ կյանքի ամենամռայլ օրերն ու ամենավշտալի ժամերն էի անցկացնում։ Այդ օրերին և ժամերին իմ ընտանիքի և եկեղեցու անդամները իմ կողքին էին և մխիթարում էին ինձ։ Ես շնորհակալ եմ նրանց բոլորի համար։ Տանը մենակ մնալուց խուսափելու համար գրեթե իմ ամբողջ ազատ ժամանակը հատկացնում էի Եկեղեցում ծառայելուն։ Այն երկար ժամանակ լավ էր աշխատում, մինչև մի կիրակի երեկո, երբ ցցի համաժողովին նախագահելու առաջադրանքիցս վերադարձա տուն։

Այդ գիշեր ես խորը վշտով լցվեցի սիրելի կնոջս կորստի համար, ում հետ ամուսնացած էի երկար տարիներ։ Ինձ նաև հետապնդում էր ապագայի մասին վախը՝ մենության, խորը տխրության և ընկճվածության զգացումները։ 48 ժամվա ընթացքում ես չկարողացա ո՛չ աշխատել, ո՛չ ուտել, ո՛չ տնից դուրս գալ կամ ուրիշ բան անել։ Ի վերջո, երբ դա դարձավ անտանելի, ես հիշեցի Պողոսին ասելիս․ «Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու», (6) և Մատթեոսում նշված հատվածը հիշեցի։(5) Իմ հուսահատության մեջ ես զգացի, որ ճիշտ այդ դրության մեջ էի և օգնության կարիք ունեի։  Այնպես որ, ես ծնկի իջա և աղոթեցի՝ աղերսելով Աստծուն, որ իմ բեռները թեթևացնի, ապա երկրորդ անգամ աղոթեցի, աղերսելու, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ իմ բեռները թեթևանան, որ ես կարողանայի շարունակել կյանքս։  Այդ երկրորդ աղոթքից հետո ես զգացի, թե ինչպես մի մեծ խաղաղություն հեղեղեց ինձ։ Մթությունը, վիշտն ու ցավը, որոնք շրջապատում էին ինձ՝ խամրեցին։ Մթության փոխարեն իմ անմիջական շրջապատը ողողվեց պածառ լույսով, իսկ իմ բեռները ուսերիցս վերցվեցին։ Վայրկյաններ անց ես կարողանում էի կատարել իմ առօրյա պարտականություններն ու առաջադրանքները և անում էի այդ ամենը երախտապարտ սրտով։ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքից մաքրվող մարդկանց տեսնելով և նրանց հետ դրանք ապրելով, և այդպիսով բուժելով նրանց իմ ամբողջ կյանքում, ես ի վերջո կարողացա զգալ այն ինձ համար, որ մեր բեռները թեթևացնելու Նրա խոստումը Փրկչի քավիչ զորության ևս մեկ կողմն է։ Նա ոչ միայն տառապել է աշխարհի մեղքերի համար, այլ նաև տարել է մեր բեռները, ցավերն ու չարչարանքները։(7)

Այսպիսով, ես վկայում եմ, որ մեր Տիրոջ Քավության զորությունը իրական է և այն կարող է բժշկել, թեթևացնել և խաղաղություն բերել մեզանից յուրաքանչյուրին։ «Եթե միայնակ եք, խնդրո՛ւմ եմ, իմացե՛ք, որ դուք կարող եք մխիթարություն գտնել։ Եթե հուսահատված եք, խնդրո՛ւմ եմ, իմացե՛ք, որ կարող եք հույս գտնել։ Եթե դուք հոգով աղքատ եք, խնդրում եմ, իմացե՛ք, որ դուք կարող եք զորանալ։ Եթե զգում եք, որ կոտրված եք, խնդրում եմ, իմացե՛ք, որ դուք կարող եք նորոգվել»։(7)


1 Մոսիա 18.8-14

2 Մոսիա 8.8

3 Մոսիա 24.12–13

4 Մոսիա 24.14

5 Մատթեոս 11․28-29

6 Ա Կորնթացիս 10.13

7 Broken Things to Mend, Jeffrey R. Holland