
Պատրաստեք մի մեծ ծրար, ընտանեկան նկարներ և որևէ տաճարի նկար:
Նկարները դրեք ծրարի մեջ: Բացատրեք, որ մի օր ընտանիքի բոլոր անդամները կմահանան և մենք չենք կարողանա ընտանիքով ապրել, եթե չկնքվենք միասին: Թափ տվեք ծրարը, շրջեք այն և թույլ տվեք, որ նկարներն ընկնեն հատակին:
Ասացեք ընտանիքի անդամներին, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ ընտանիքները լինեն միասին. Նա տրամադրել է տաճարներ կոչվող հատուկ կառույցներ, որտեղ ընտանիքները կարող են կնքվել միասին: Ցույց տվեք տաճարի նկարը:
Ընտանիքի նկարը նորից դրեք ծրարի մեջ, խոնավեցրեք կնիքը և փակեք այն: Թափ տվեք ծրարը, որպեսզի ցույց տաք, որ նկարներից ոչ մեկը չի ընկել: Բացատրեք, որ երբ ընտանիքները կնքվում են տաճարում և պահում են պատվիրանները, Երկնային Հայրը խոստանում է, որ մենք բոլորս կարող ենք հավերժ միասին լինել:
Հարցրեք.
- Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ստանանք մեր ընտանիքի հետ կնքված մնալու օրհնությունը:
Նշեք, որ մենք ոչ միայն պիտի կնքվենք տաճարում, այլև պիտի հնազանդվենք պատվիրաններին և պահենք խոստումները, որ տվել ենք Երկնային Հորը: Այդ դեպքում Նրա կնքման զորությունը մատչելի կլինի մեզ: Մենք պետք է փորձենք նաև լավ հարաբերություններ ունենալ մեր ընտանիքում:
Բացատրեք, որ կնքման արարողությունները ներառում են ամուսնու կնքումը կնոջ հետ և ծնողների կնքումը երեխաների հետ: Երբ ծնողները կնքվում են տաճարում, դրանից հետո ծնված երեխաները «ծնվում են ուխտի մեջ», նրանք ավտոմատ կերպով կնքվում են իրենց ծնողների հետ:
Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թուղթ, որի վրա նկարված է տաճարի մի պարզ նկար, կամ տպեք հետևյալ նկարը.

Հրավիրեք երեխաներին նկարել իրենց ընտանիքի անդամներին տաճարի մոտ՝ ձեռք ձեռքի տված:
Կամ կարող եք առաջարկել, որ երեխաները գունավորեն նկարը.

Նկարը տեղադրեք աչքի ընկնող տեղում, որպեսզի ձեզ հիշեցնի ձեր սիրո և այն խոստումների մասին, որ Տերն է ձեզ տվել:
Հյուրասիրություն. Կիտրոնով խորանարդիկներ
Խառնեք 2 բաժակ ալյուրը, 1 բաժակ շաքարավազը և 1 բաժակ հալած կարագը և խառնուրդը տափակացրեք 22 x 33 սմ յուղապատ ամանի մեջ: Թխեք 175°ջերմաստիճանում 15 րոպե:
Հարեք 4 ձու մինչև սպիտակի: Խառնեք 2 բաժակ շաքարավազը, 2 թեյի գդալ կերակրի սոդան և ¼ բաժակ ալյուրը: Այս խառնուրդը լցրեք ձվերի վրա: Ավելացրեք ¾ բաժակ կիտրոնի հյութ: Լցրեք թխված չորակի վրա և դրեք ջեռոցը: Թխեք 30 րոպե: Վրան ցանեք շաքարի փոշի: Տեղադրեք սառնարանում 1–2 ժամ մինչև քարանա:
