
Ձեր ընտանիքին ցույց տվեք տաճարի մի նկար:
Հարցրեք.
- Դուք ի՞նչ գիտեք տաճարների մասին:
- Տաճարներն ինչպե՞ս են օգնում ընտանիքներին:
Բացատրեք, որ տաճարային արարողությունները ստեղծում են հավերժական ընտանիքներ: Տաճարային կնքման միջոցով ամբողջական ընտանիքներ՝ եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր, պապիկներ, տատիկներ, նախապապեր, նախանախապապեր և այլ նախնիներ կարող են ընդմիշտ միասին լինել: Կարդացեք հետևյալ խոսքերը ՎևՈւ 138.48 հատվածից. «Այն մեծ աշխատանքի համար, որը պիտի կատարվեր Տիրոջ տաճարներում,… զավակների կնքումն իրենց ծնողների հետ»:
Հարցրեք.
- Ինչպե՞ս եք դուք հասկանում «կնքում» բառը:
- Կարո՞ղ եք կնքման որևէ օրինակ բերել ձեր ամենօրյա կյանքից: (Օրինակները մտածեք նախքան դասի սկսվելը, ինչպես օրինակ՝ ծրարի կնքումը:)
Ասացեք ձեր ընտանիքին, որ Փրկիչը նկարագրեց կնքման զորությունը, երբ Նա խոսեց Իր առաքյալ Պետրոսի հետ: Խնդրեք որևէ մեկին կարդալ Մատթեոսի 16.19 հատվածը: Բացատրեք, որ որոշ քահանայություն կրողներ, ովքեր ծառայում են տաճարում, միավորելու իշխանություն ունեն թե՛ Երկրի վրա, թե՛ երկնքում:
Բացատրեք, որ երբ ընտանիքները կնքվում են տաճարում և պահում պատվիրանները, Երկնային Հայրը խոստանում է, որ մենք բոլորս կարող ենք ընդմիշտ միասին լինել:
Հարցրեք.
- Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք մեր ընտանիքի հետ կնքված մնալու օրհնությունը:
Նշեք, որ մենք ոչ միայն պիտի կնքվենք տաճարում, այլև պիտի հնազանդվենք պատվիրաններին և պահենք խոստումները, որ տվել ենք Երկնային Հորը: Այդ դեպքում Նրա կնքման զորությունը մատչելի կլինի մեզ:
Ասացեք ձեր ընտանիքին, որ հավերժական ընտանիքին կարող եք պատրաստվել նաև միմյանց սիրով ու բարությամբ վերաբերվելով: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը բացատրել է. «Երկնային Հոր կողմից մեզ տրված օրհնությունները ստանալու համար մենք պիտի պահենք պատվիրանները և պահենք մեզ այնպես, որ մեր ընտանիքները ցանկանան ապրել մեզ հետ հավերժության մեջ» («Հավերժական ընտանիքը», Ensign, նոյ. 1996, 65):
Տպեք հետևյալ էջը յուրաքանչյուր երեխայի համար.

Տվեք նրանց հետևյալ հրահանգները.
- Թուղթը սոսնձեք ստվարաթղթի վրա:
- Կտրեք և առանձնացրեք տաճարի նկարը և յոթ եռանկյուն շրջանակները:
- Յուրաքանչյուր շրջանի մեջ մի անցք բացեք:
- Յուրաքանչյուր շրջանակի մեջ սոսնձեք կամ նկարեք թվարկված մարդկանցից մեկի նկարը: Ապա տողի վրա գրեք նրա անունը, ազգանունը:
- Տաճարի գագաթին գտնվող անցքը թելով կապեք ձեր նկարի ներքևում գտնվող անցքին (մի կարճ թել թողեք տաճարի և շրջանակի միջև, ինչպես ցուցադրված է):
- Հետո ձեր ծնողների նկարները կապեք տաճարի նկարի ներքևում գտնվող անցքերին:
- Ձեր տատիկների ու պապիկների նկարները կապեք ձեր ծնողների նկարների ներքևի մասից: (Հիշե՛ք, որ ձեր մայրիկի ծնողների նկարները կապեք նրա նկարի տակ, իսկ հայրիկի ծնողների նկարները՝ հայրիկի նկարի տակ:)
- Տաճարի նկարի դարձերեսին գրեք մի նպատակ, որը կօգնի ձեզ արժանավոր մնալ երբևէ տաճար մտնելու համար:
- Շարժանկարի վերևում մի թել կապեք և կախեք այն այնպիսի տեղում, որտեղ հաճախ կարող եք տեսնել:
Բացատրեք, որ թելերը ներկայացնում են կնքման զորությունները:
Հարցրեք.
- Ձեր շարժանկարի հետ ի՞նչ տեղի կունենա, եթե դուք կտրեք այն թելը, որը տաճարը կապում է ձեր նկարի հետ:
Բացատրեք, որ կտրելով թելը, այսինքն՝ կայացնելով սխալ որոշումներ, դուք հեռանում եք տաճարի օրհնություններից և ձեր հավերժական ընտանիքից:
Խրախուսեք ձեր ընտանիքի անդամներին ապրել տաճարի օրհնություններին արժանի կյանքով և սիրել միմյանց, որպեսզի ձեր ընտանիքը կարողանա միասին լինել ընդմիշտ:
Հյուրասիրություն. Կիտրոնով խորանարդիկներ
Խառնեք 2 բաժակ ալյուրը, 1 բաժակ շաքարավազը և 1 բաժակ հալած կարագը և խառնուրդը տափակացրեք 22 x 33 սմ յուղապատ ամանի մեջ: Թխեք 175°ջերմաստիճանում 15 րոպե:
Հարեք 4 ձու մինչև սպիտակի: Խառնեք 2 բաժակ շաքարավազը, 2 թեյի գդալ կերակրի սոդան և ¼ բաժակ ալյուրը: Այս խառնուրդը լցրեք ձվերի վրա: Ավելացրեք ¾ բաժակ կիտրոնի հյութ: Լցրեք թխված չորակի վրա և դրեք ջեռոցը: Թխեք 30 րոպե: Վրան ցանեք շաքարի փոշի: Տեղադրեք սառնարանում 1–2 ժամ մինչև քարանա:
