Ընտանեկան Երեկո

Ընտանեկան Երեկո

Շնորհակալություն Հովելին ու Դանիելին:Այսօրվա ընտանեկան երեկոն անցավ ուղղակի հրաշալի,շատ լավ տպավորություներով վերադարձանք տուն,և ես որոշեցի կիսվել այն ամենով ինչ սովորեցինք այսօր: Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին:Հաճախ աղոթեք Աղոթքով մենք կարող ենք մոտենալ Աստծուն, ստանալ մեր հարցերի պատասխանները և սփոփանք գտնել: Հաճախ ենք մենք աղոթում Աստծուն ինչ-որ կարիքների համար, սակայն երբեմն պատասխանն այնքան էլ արագ չի լինում: Եվ այդ ժամանակ մեզ սկսում են տանջել հարցերը՝ ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը, ե՞րբ կստացվի… Բայց մենք նույնիսկ չենք էլ մտածում, որ այդ հարցերի պատասխանները պետք է փնտրենք մեր, այլ ոչ թե Աստծո մեջ: Աստվածաշնչում տեսնում ենք, բազում դեպքեր, որոնք ապացուցում են, որ Աստված պատասխանում է աղոթքներին: Այն ժամանակ, երբ Հիսուսը գտնվում էր երկրի վրա, մարդիկ Նրա մասին խոսում էին և՛ լավը, և՛ վատը: Եվ ահա երկու կույր մարդ, ովքեր Հիսուսի մասին կարծիք կարող էին կազմել միայն շրջապատող մարդկանց խոսակցություններից, քանի որ իրենց աչքերով ոչինչ չէին կարող տեսնել, այժմ բժշկություն ստանալու ակնկալիքով եկել էին Հիսուսի մոտ: Սակայն մինչ բժշկելը Հիսուսը նրանց մի հարց տվեց՝ «հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել», և նրանք միանգամից դրական պատասխան տվեցին: Բայց միայն «այո» բառը բավական չէր, նրանց հավատքն իրական պետք է լիներ, քանի որ Հիսուսը նրանց բժշկեց ըստ նրանց հավատքի: Եվ միայն այն բանից հետո, երբ նրանց աչքերը բացվեցին, երևաց կույրերի սրտանց հավատքը: Եվ այսօր, երբ մարդիկ հազարավոր բաներ են ասում Հիսուսի մասին՝ և՛ լավը, և՛ վատը, ու դու աղոթքով կանգնած ես նրա առջև՝ հրաշքի ակնկալիքով, Հիսուսը այդ նույն հարցը քեզ էլ է տալիս՝ հավատում ե՞ս…. Բայց պատասխնելուց առաջ պետք է լավ մտածես, քննես քո սիրտը՝ արդյոք հավատքդ իրակա՞ն է, թե՞ պարզապես մի բառ: Եվ եթե դու իսկապես հավատում ես, որ այն, ինչի կարիքը դու ունես, Հիսուսը կլրացնի, ուրեմն թող որ քո հավատքով քեզ լինի: Ամեն ոք կարող է աղոթել` ցանկացած վայրում և ցանկացած պահի: Անկախ նրանից աղոթքն ասում ենք ծնկաչոք, նստած թե կանգնած, բարձրաձայն թե մտքում, խմբով թե մենակ, Աստված լսում և պատասխանում է մեզ: Աղոթքն այնքան հեշտ և պարզ է, որ մենք գուցե չգնահատենք, թե ինչպիսի արտոնություն է դա: Աղոթքը հաղորդակցման ուղիղ կապ է մեր Երկնային Հոր հետ, որը ցանկանում է օգնել մեզ մեր բոլոր խնդիրներում և հարցերում: Թեպետ, Նա հնարավոր է միշտ չպատասխանի անմիջապես կամ ինչպես մենք ենք ակնկալում, մենք հավատում ենք սուրբ գրություններին, որտեղ ասվում է. «Խնդրեցեք և կտրվի ձեզ. որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ» (Մատթեոս Է.7):Մեզ պատվիրվել է հաճախ աղոթել, որովհետև որքան շատ խոսենք Աստծո հետ, այնքան բաց կլինենք Նրա առաջնորդության համար` դժվարությունների միջով անցնելիս: Սա ցույց է տալիս, որ պատվիրանների օրհնությունները դրանց համար պահանջվող ջանքերից առավել են: