Երեց և քույր Սոարեսները ծառայում են Պորտուգալիայում` իրենց նախնիների երկրում

Զույգը նախագահել է Պորտուգալիայի Պորտո միսիան 2000-2003 թվականներին

Երեց Ուլիսես Սոարեսը և նրա կինը՝ Ռոզանան, այս շաբաթ առաջին անգամ վերադարձան Պորտուգալիա, որտեղ երկու տասնամյակ առաջ ղեկավարում էին Պորտուգալիայի Պորտո միսիան: Նրանց քառօրյա այցը հնարավորություն էր վերհիշելու, ծառայելու երկրի 45000 Վերջին Օրերի Սրբերին և խորացնելու իրենց փոխադարձ կապը իրենց նախնիների այս երկրի հետ:

Երեց Ուլիսես Սոարեսը և նրա կինը՝ Քույր Ռոզանա Սոարեսը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Լիսաբոնի տաճարի այգիներում, 11 սեպտեմբերի, 2022թ.:
Երեց Ուլիսես Սոարեսը և նրա կինը՝ Քույր Ռոզանա Սոարեսը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Լիսաբոնի տաճարի այգիներում, 11 սեպտեմբերի, 2022թ.:

«Ես միշտ երազել եմ այն օրվա մասին, որ վերադառնամ այստեղ և ունենամ այն նույն զգացողությունը, որը ունեի, երբ միսիայի նախագահ էի», - ասաց Երեց Սոարեսը, որը ծնունդով Բրազիլիայից է: «Բայց այսօր դա շատ ավելին է. Դա մի բան է, որը ես չեմ կարող նկարագրել՝ տեսնելով այն միասնությունը, որը հաստատվել է այստեղ՝ անդամների, Եկեղեցու և Եկեղեցու առաջնորդների միջև»:

«Ես ինձ զգում եմ ինչպես տանը», - ավելացրեց քույր Սոարեսը: «Հրաշալի է վերադառնալ այստեղ, քանի որ իմ երակներում պորտուգալական արյուն կա»:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը խոսում է Վերջին Օրերի Սրբերի և հավատքի ընկերների հետ, որոնք հավաքվել էին ցցի (մի խումբ համայնքների) հատուկ համաժողովում՝ իր կնոջ՝ Ռոզանայի հետ, Պորտուգալիա քառօրյա ծառայության այցի ժամանակ, սեպտեմբերի 8-11, 2022 թ.:

Երեց և Քույր Սոարեսները սկսեցին իրենց միսիան 2000 թվականի ամռանը: Նրանց երեք երեխաները 13, 9 և 5 տարեկան էին: Նրանք ասացին, որ ընտանիքը հրաշքներ է ապրել: Նրանց երեխաները գտել են ընկերներ, սեր և ընտանիք:

«Ամեն ինչ լավ էր, քանի որ մեր երեխաները շատ լավ հարաբերությունների մեջ էին այստեղի մարդկանց հետ», - ասաց քույր Սոարեսը: «Նրանց դուր էր գալիս, որ այստեղ էին, և սիրում էին մարդկանց, երեխաներին, դպրոցը, եկեղեցու երեխաներին: Հրաշալի էր»։

Իսկ Երեց Սոարեսը ավելի շատ մարդկանց հայտնաբերեց իր պորտուգալական տոհմածառից:

Քույր Ռոզանա Սոարեսը խոսում է հավատքի անդամների և ընկերների հետ, որոնք հավաքվել էին ցցի (մի խումբ համայնքների) հատուկ համաժողովին: Պորտուգալիա քառօրյա ծառայության այցի ժամանակ իր ամուսնու՝ երեց Ուլիսես Սոարեսի հետ Տասներկու Առաքյալների Քվորումից, սեպտեմբերի 8-11, 2022 թ.:

Մի օր, Կոիմբրայում (քաղաք, որտեղ ծնվել է նրա պապերից մեկը) շրջանի համաժողովում նա խոսեց իր ծագման մասին, և ծագումնաբանության մի նվիրյալ նախագահ Սոարեսին հարցրեց նրա պապի անունը: Մի քանի ամիս անց այդ մարդը ապագա առաքյալին ներկայացրեց նրա նախնիների հարյուրավոր անունները, որոնք ապրել էին 1600-1800-ական թվականներին: Անունները եղել են գրանցումներում, որոնք անհասանելի են Բրազիլիայում:

Երեց Սոարեսն ասաց, որ այդ անսպասելի նվերին հետևեցին պորտուգալացի սրբերի ջանքերը, որոնք անունները տարան Տիրոջ տուն՝ Մադրիդ (Իսպանիա): Այնտեղ, այդ հարյուրավոր մարդկանց անունից, Եկեղեցու նվիրյալ անդամները անցան սուրբ արարողությունների միջով, որոնց շնորհիվ ընտանիքները հավերժ կմիավորվեն՝ ըստ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համոզմունքների:

Սա, ասել է Առաքյալը, ցույց է տալիս պորտուգալացի ժողովրդի մեծ սիրտը:

Մի ընտանիք մասնակցում է ցցի համաժողովին Լիսաբոնում, Պորտուգալիա, կիրակի՝ 11 սեպտեմբերի, 2022թ., Երեց Ուլիսես Սոարեսի և նրա կնոջ՝ Ռոզանայի և Եկեղեցու այլ ղեկավարների այցելության ժամանակ:
Մի ընտանիք մասնակցում է ցցի համաժողովին Լիսաբոնում, Պորտուգալիա, կիրակի՝ 11 սեպտեմբերի, 2022թ., Երեց Ուլիսես Սոարեսի և նրա կնոջ՝ Ռոզանայի և Եկեղեցու այլ ղեկավարների այցելության ժամանակ:

«Նրանք անկեղծորեն պատրաստ են օգնել և աջակցել միմյանց», - ասաց նա: «Այդ մարդը եկավ ինձ մոտ առանց որևէ խնդրանքի, այլ փորձեց կիսել իր սերն ինձ հետ՝ ընտանեկան պատմության իր աշխատանքի միջոցով: … Դա մեծ հրաշքներից մեկն էր, որ մենք տեսանք և զգացինք այստեղ՝ այս երկրում»:

Երեց Սոարեսն ասաց, որ իր տատիկն ու պապիկը իրենց հետ բերել են իրենց պորտուգալական ավանդույթները, երբ ներգաղթել են Բրազիլիա: Այդ ավանդույթներից մեկը ցանկացած առիթով ընտանիքի հետ հաճախակի հավաքվելն էր:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը հարցազրույց է տալիս տեղի հեռուստատեսային խմբին քառօրյա ծառայության այցելության ժամանակ Լիսաբոնում, Պորտուգալիա, կիրակի, սեպտեմբերի 11, 2022թ.: Սա առաջին անգամն է ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, երբ երեց Սոարեսը և նրա կինը՝ Ռոզանան, վերադարձել են Պորտուգալիա՝ 2003 թվականին Պորտուգալիայի Պորտո առաքելությունը նախագահելուց հետո:

«Գեղեցիկ էր տեսնել, թե ինչպես էին իմ տատիկներն ու պապիկները պահպանում միմյանց ընդունելու և միմյանց աջակցելու իրենց մշակույթը՝ նույնիսկ իրենց երկրից դուրս», - ասաց Երեց Սոարեսը: «Այնտեղ՝ Բրազիլիայում, նրանք ստեղծեցին  իրենց փոքրիկ երկիրը: Եվ ես այդպես մեծացա: Ահա թե ինչպես են ինձ դաստիարակել իմ ծնողները, որոնք ինձ են փոխանցել իմ տատիկի ու պապիկի մշակույթի այդ պատառիկը»:

Երեց Սոարեսի ծնողները միացան Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն 1965թ.-ին, երբ նա 6 տարեկան էր: Առանց իր տատիկի և պապիկի Բրազիլիա տեղափոխվելու, Երեց Սոարեսը գուցե չհանդիպեր Եկեղեցուն մինչև առնվազն 1975 թվականը, երբ Եկեղեցին հիմնադրվեց Պորտուգալիայում:

Երեց Սոարեսը գնահատում է իր մայրական տատիկին ու պապիկին՝ մեկ այլ հավատքի քրիստոնյաներին, որոնք աճեցրին ու մշակեցին իր մոր հավատացյալ սիրտը, որն էլ վերջինիս պատրաստեց դառնալ Վերջին Օրերի Սուրբ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը ողջունում է ընտանիքներին Լիսաբոնի Պորտուգալիայի տաճարի մոտ գտնվող հավաքատանը՝ Պորտուգալիա քառօրյա ծառայության այցի ժամանակ, 2022 թվականի սեպտեմբերի 9-ին:

«Եվ հիմա ես այստեղ եմ՝ այս գեղեցիկ երկրում, որտեղ ծնվել է իմ պապիկը, և կիսում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին այս հրաշալի ժողովրդի հետ», - ասաց նա:

Ծառայության այս իմաստալից այցի ժամանակ Սոարեսները, Եկեղեցու այլ ղեկավարների ուղեկցությամբ, հուզեցին Վերջին Օրերի Սրբերի և հավատքի ընկերների սրտերը երիտասարդ ամուրիների և միսիոներների հետ հատուկ հանդիպումների ժամանակ:

«Այստեղ մենք կապվել ենք մեր ընտանեկան արմատների հետ. մեր տատիկներն ու պապիկները երկու կողմից՝ իմ և կնոջս կողմից, պորտուգալացի էին», - բացատրեց Երեց Սոարեսը երիտասարդների խմբին: Համաշխարհային մշակութային միասնության ոգով՝ Երեց Սոարեը ժպտալով ասաց. «Դուք այժմ կարող եք ասել, որ Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը պորտուգալացի է, քանի որ ես Պորտուգալիայի քաղաքացիություն եմ ստացել երեք տարի առաջ: Այսպիսով, հիմա ես իսկական պորտուգալացի եմ»:

Երեց Ուլիսես Սոարեսն իր ընտանիքի հետ ապրել է Պորտո քաղաքում 2000-2003 թվականներին: Նրանք ծառայել են որպես Պորտուգալիայի Պորտո միսիայի ղեկավարներ:
Երեց Ուլիսես Սոարեսն իր ընտանիքի հետ ապրել է Պորտո քաղաքում 2000-2003 թվականներին: Նրանք ծառայել են որպես Պորտուգալիայի Պորտո միսիայի ղեկավարներ:

Եզրափակիչ ժողովում, որը հեռարձակվել է ամբողջ երկրում և Կաբո Վերդե կղզու ժողովրդի համար, Երեց Սոարեսը ուսուցանել է. «Մեր բոլոր մտահոգություններով, բոլոր մարտահրավերներով, հակառակորդի բոլոր հարձակումներով հանդերձ, ինչպե՞ս է հնարավոր, որ մենք կարողանանք գոյատևել՝ այդ ամենի միջով անցնելով, հաղթահարել մեր մարտահրավերները և լինել երջանիկ: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեզ ուղղված Փրկչի հրավերն է՝ մեր սրտերը դարձնել դեպի Նա: Դա այս կյանքում երջանկություն գտնելու ճանապարհն է»:

Պորտուգալիայի Կոնդեյքսա գյուղ, որտեղ ծնվել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի պապը: Երեց Սոարեսն ասում է, որ իր պապը գաղթել է Բրազիլիա՝ իր ընտանիքին հնարավորություն տալով սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Լուսանկարն արվել է շաբաթ օրը, 10 սեպտեմբերի, 2022 թ.:

Երեց և Քույր Սոարեսներն ասացին, որ իրենց հուզել է այն ջերմ ընդունելությունը, որին նրանք արժանացել են, և գոհացել են այն ուժից ու հավատքից, որին ականատես են եղել իրենց պորտուգալացի եղբայրների և քույրերի շրջանում:

«[Մենք] միշտ աղոթում ենք, որ ավետարանը տարածվի այս երկրագնդի վրա ամենուր», - ասաց քույր Սոարեսը: «Ես միշտ աղոթում եմ, որ այն իսկապես հասնի Պորտուգալիայի բոլոր մասերին, որպեսզի բոլոր մարդիկ ունենան նույն արտոնությունը, որը մենք ունենք՝ լսել և զգալ ավետարանի գեղեցկությունը: Մենք Պորտուգալիայում տաճար ունենք, և սա ամենամեծ օրհնություններից մեկն է, որ կարող ենք ունենալ»: