Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Երախտագիտությունը ճանապարհ է հարթում դեպի «շնորհի աթոռը»

Երեց Միգել Ռիբեյրո, Պորտուգալիա
Երեց Միգել Ռիբեյրո, Պորտուգալիա Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջանի Յոթանասունական

Նախքան Տարածաշրջանի Յոթանասունական կանչվելը՝ ես հանդիպեցի իմ հավատքի ճամփորդության ամենադժվար փուլերից մեկին: Ֆինանսական դժվարությունների պատճառով մենք չէինք կարողանում սնունդ գնել, ուստի վաճառեցինք մեր ողջ ունեցվածքը։ Հատկապես ցավալի էր ականատես լինել մի տեսարանի, երբ կինս բաժանվում էր իր տատից և մորից մնացած նվիրական հուշանվերներից: Քանի որ մեր մեքենայի վառելիքը վերջացել էր, ես քայլում էի մեր քաղաքով՝ գրավատուն գտնելու համար։

Քայլելիս հիշեցի զրույցը մի շատ լավ ընկերոջ հետ, որն անցնում էր լուրջ մարտահրավերների միջով: Փորձելով օգնել՝ ես նրան խորհուրդ տվեցի երախտագիտություն զարգացնել: Նրա պատասխանը խոր կարեկցանք առաջացրեց իմ մեջ. «Որպեսզի ես երախտապարտ լինեմ, պետք է մտածեմ մեկի մասին, որն ավելի մեծ դժվարությունների միջով է անցնում, քան ես: Շատ դժվար է գտնել նման մեկին»: Ես խորապես արձագանքեցի նրա զգացմունքներին, և զգացի, որ հայտնվել եմ կնոջս տառապանքների և երեխաներիս տխրության զգացմունքային թակարդում, չնայած այն բանին, որ վստահում էի Փրկչին: Նա ինձ ասել էր. «Դու իմն ես» (1): Նա ընտրել էր ինձ Իր խոստումներով՝ «իր սեփական ժողովուրդը» (2) կդարձնի և «իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի [ինձ]» (3): Ես հավատարմությամբ կառչած էի խոստացված՝ «երկնքի պատուհաններին»(4). տասանորդ, ծոմ, աղոթք և տաճարային երկրպագություն, սակայն պատուհանները մնացին փակ, և ես ինձ լքված էի զգում:

Սաստկացող տառապանքի պահերին ես որդեգրեցի աստվածությանը երկու հիմնարար հարց ուղղելու քաղաքականությունը. «Տեր, ի՞նչ ես ցանկանում, որ ես անեմ։ Ի՞նչ ես ցանկանում, որ ես իմանամ»:  Գրեթե անմիջապես մի միտք ծագեց. «Եվ եղավ այնպես, որ նա կառուցեց մի զոհասեղան քարերից, և ընծա մատուցեց Տիրոջը, և գոհություն հայտնեց Տիրոջը՝ մեր Աստծուն» (5): Սա մղեց ինձ մտածել Լեքիի ծանր վիճակի մասին, որն առանց իր մեղքի ստիպված էր լքել իր տունը՝ թողնելով իր ունեցվածքը՝ ներառյալ «իր տունը և իր ժառանգության հողը և իր ոսկին և իր արծաթը և իր թանկարժեք իրերը, և իր հետ ոչինչ չվերցրեց» (6): Իր ողջ կյանքն անցկացնելով Երուսաղեմում, հետևում թողնելով կյանքի երազանքներն ու իր աշխատանքի պտուղները, Լեքին բախվեց անհաղթահարելի թվացող մարտահրավերի: Այնուամենայնիվ, երախտագիտությունն այն սկզբունքն էր, որով նա ապրում և փրկություն էր փնտրում. «Մեծ և զարմանալի են քո գործերը, ո՜վ Տեր Աստված Ամենազոր» (7):

Լեքիի համար երախտագիտությունը պայմանավորված չէր հանգամանքներով: Դա որոշում էր՝ հատուկ կենտրոնացումով. Հիսուս Քրիստոս: Եվ ես երախտագիտությամբ հայտնաբերեցի, «Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես» (8): Իմ սեփական փորձությունների ժամանակ ես կիրառեցի աղոթքի միջոցով ամեն օր երախտագիտության զոհասեղաններ կառուցելու սովորությունը: Իմ նպատակն էր երախտապարտ լինել՝ առանց համեմատության, ակնկալիքների կամ արտաքին հանգամանքներից կախվածության, ինչը խորապես փոխեց հեռանկարը:

Յուրաքանչյուր աղոթքի սկզբում ես միտումնավոր կերպով մտքերս ուղղում էի դեպի իմ Փրկչի կյանքն ու առաքելությունը: Գործընթացը փոխակերպող էր: Որքան ավելի ջանասիրաբար էի երախտագիտություն հայտնում, Հոգին այնքան ավելի շատ էր վկայում ողորմության և շնորհի ճշմարտությունների մասին: Սրա միջոցով ես վկայություն ստացա իմ Փրկչի՝ «այդ վերջին զոհաբերության [նպատակի]» (9) մասին, և որ նրա «սիրտը լցված է կարեկցանքով հանդեպ (մեզ)» (10):

Նա կատարելապես ճանաչում էր ինձ Իր՝ կարեկցանքով լի սրտով: Երբ իմ երախտագիտությունն արտահայտվեց, հավատս խորացավ, և հոգիս ուրախացավ: Ես հասկացա, որ երախտագիտության այս ամենօրյա զոհասեղանները ճանապարհ են հարթում դեպի «շնորհի աթոռը» (11): Հաջորդ օրերին մենք օրհնվեցինք և՛ նյութապես, և՛ հոգևորապես: Բայց այն ամենը, ինչի միջով ես անցել եմ, չէի ցանկանա տեղերով փոխանակել որևէ թագավորի հետ: Իմ փորձությունները ստիպեցին ինձ ավելի մոտենալ և ճանաչել իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Նա ապրո՜ւմ է:

  1. Եսայիա 43.1 

  1. Երկրորդ Օրինաց 7.6 

  1. Երկրորդ Օրինաց 26.19 

  1. Մաղաքիա 3.10 

  1. 1 Նեփի 2.7 

  1. 1 Նեփի 2.4 

  1. 1 Նեփի 1.14 

  1. Սաղմոսաց 139.8 

  1. Ալմա 34.15 

  1. 3 Նեփի 17.6, 7 

  1. Եբրայեցիս 4.16