Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Երախտագիտություն

Ես իսկապես հավատում եմ, որ Տերը սիրում է երախտապարտ մարդկանց, և մենք ավելի շատ կօրհնվենք այն ամենով, ինչ մեզ անհրաժեշտ է

A family looking out over a beautiful lake surrounded by a forrest
Երեց Կիրիլո Պոխիլկո, Լատվիա
Երեց Կիրիլո Պոխիլկո, Լատվիա Եվրոպայի Հյուսիսային Տարածաշրջան, Յոթանասունական

Մեր կյանքը կլցվի Սուրբ Հոգու ազդեցությամբ, երբ մենք ավելի շատ ու ավելի լավ կենտրոնանանք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա: Դա տեղի կունենա, երբ մենք ժամանակ գտնենք ուսումնասիրելու Նրա կյանքը, ծանոթ լինենք Նրա վարդապետությանը և իրականում անենք այն, ինչ Նա արեց, որպեսզի Քրիստոսանման հատկանիշներ զարգացնենք մեր կյանքի ընթացքում: 

Գոյություն ունեն մի քանի պատմություններ և տարբեր նկարագրություններ այն մասին, թե երբ է հաց ու ձուկ տրվել բազմությանը, և մարդիկ երբ են սնվել: Ինձ հատկապես դուր է գալիս այս պատմության նկարագրությունը Հովհաննես 6.5–14 հատվածներում։ Ավելի քան 5000 մարդ կար, և Փրկչին տվեցին հինգ գարեհաց և 2 ձուկ: Նա շնորհակալություն հայտնեց նրանց ունեցածի համար, օրհնեց կերակուրը, և Նրա աշակերտներն այն բաժանեցին բոլորին, ու «կշտացան»(1): Չորս տարբեր հեղինակներից, որոնք նկարագրել են իրադարձությունը, մենք միայն Հովհաննեսից ենք սովորում, որ Փրկիչը «գոհություն հայտնեց» (2) նրանց ունեցածի համար, թեև շատ բան չունեին բազմության համար: Նա ուներ ընդամենը 5 գարեհաց և 2 ձուկ, բայց դա բավական էր, որ բոլորը կշտանային։ Ինձ համար դա հիանալի օրինակ է այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ մեր կյանքում, երբ մենք երախտապարտ ենք, երբ գոհություն ենք հայտնում մեր ունեցածի համար: Մենք կարող ենք շատ բան չունենալ, բայց երբ երախտապարտ լինենք մեր ունեցածի համար, դա բավարար կլինի մեր կարիքների համար: Երախտագիտությունը Քրիստոսանման մեծ և հիմնարար հատկանիշ է, որը մենք պետք է զարգացնենք, որպեսզի ավելի շատ ուրախություն ունենանք մեր կյանքում և կարողանանք ավելի հաճախ տեսնել Տիրոջ ձեռքը:

Christ feeding the 5000

Նախագահ Նելսոնն ուսուցանել է հետևյալը, երբ խոսել է երախտագիտության բժշկող զորության մասին.
«Մենք բոլորս կարող ենք շնորհակալություն հայտնել երկրի գեղեցկությունների և երկնքի վեհության համար, որոնք մեզ պատկերացում են տալիս հավերժության անսահմանության մասին: Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել կյանքի պարգևի, մեր զարմանալի մարմնի և մտքի համար, որը մեզ թույլ է տալիս աճել ու սովորել:
 
Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել արվեստի, գրականության և երաժշտության համար, որոնք սնուցում են մեր հոգիները:
Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել ապաշխարելու, նորից սկսելու, փոխհատուցելու և բնավորություն կառուցելու հնարավորության համար: 
Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել մեր ընտանիքների, ընկերների և սիրելի մարդկանց համար: 
Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել միմյանց օգնելու, փայփայելու և ծառայելու հնարավորության համար, ինչը կյանքն ավելի իմաստալի է դարձնում: 
Մենք կարող ենք նույնիսկ շնորհակալություն հայտնել մեր փորձությունների համար, որոնցից մենք սովորում ենք բաներ, որոնք այլ կերպ չէինք իմանա: 
Ամենից շատ մենք կարող ենք շնորհակալություն հայտնել Աստծուն՝ մեր հոգիների Հորը, որը մեզ բոլորիս դարձնում է եղբայրներ և քույրեր՝ մեկ մեծ համաշխարհային ընտանիք»(3):

Two sisters hugging

Ես իսկապես հավատում եմ, որ Տերը սիրում է երախտապարտ մարդկանց, և մենք ավելի շատ կօրհնվենք այն ամենով, ինչ մեզ անհրաժեշտ է, քանի որ մենք երախտապարտ ենք, քանի որ գիտենք և ճանաչում ենք մեր ունեցած բոլոր օրհնությունների աղբյուրը: 

Ես ցանկանում եմ եզրափակել Ալմայի խոսքերով, երբ նա ուսուցանում էր իր ժողովրդին. «Եվ նա պատվիրեց նրանց, որ նրանք հարգեն հանգստության օրը և սուրբ պահեն այն, և նաև ամեն օր նրանք պիտի գոհություն հայտնեն Տիրոջը՝ իրենց Աստծուն»(4): Մեզ հրավիրում են շնորհակալություն հայտնել Տիրոջը անհատապես և ընտանիքով: Մեր կյանքը կփոխվի, երբ մենք ամեն օր կենտրոնանանք այն օրհնությունների վրա, որոնք ստանում ենք Տիրոջից՝ տեսնելով Նրա ձեռքը մեր կյանքում և մեր երախտագիտությունը հայտնելով դրանց համար մեր աղոթքներում՝ ամեն օրվա վերջում: Մորմոնի Գիրքը լի է բազմաթիվ վկայություններով, որ երախտապարտ մարդիկ ուրախ մարդիկ են: 

Ես երախտապարտ եմ մեր սիրառատ Երկնային Հոր և Նրա Որդու՝ մեր Փրկիչ ու Քավիչ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու առաջնորդության համար, և ես վկայում եմ, որ Նրանք իրական են: 


  1. Հովհաննես 6.12
  2. Հովհաննես 6.11
  3. «Երախտագիտության բժշկող զորությունը», տեսաուղերձ սոցիալական մեդիայի համար, նոյեմբեր 2020
  4. Մոսիա 18.23