Մայնի Ֆրանկֆուրտ

Եկեղեցու ծրագիրն առաջարկում է բուժում սեռական բռնությունից

Տասներկու դասերը համատեղում են վերականգնման համար անհրաժեշտ կրթական, հոգևոր և բուժական մոտեցումները:  Այս ծրագրի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա քավության բուժիչ զորության վրա:

«Ես ինձ ընդունված և սիրված եմ զգում»: «Այժմ ես հույս ունեմ»։ «Ես ճնշված էի և ոչինչ չէի ուզում, հիմա ես ինչ-որ բան եմ ուզում ինձ համար»: «Ես արտասվում եմ, սրանք ուրախության արցունքներ են»: «Ամբողջ շաբաթ անհամբեր սպասում եմ այս դասերին»: «Այս դասերը թափանցում են իմ հոգին, և ես ավելի թեթև եմ զգում»: Սրանք «Բուժում սեռական բռնությունից» ծրագրի մասնակիցների խոսքերն են․ այդ դասերն անցնում են խմբակային, որը 2021 թվականից իրականացվում է Եվրոպայում՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից:

2021 թվականի հունիսին Եվրոպայի տարածաշրջանի Ընտանեկան ծառայությունների գրասենյակը ԱՄՆ-ից դուրս առաջին անգամ սկսեց «Բուժում սեռական բռնությունից» ծրագիրը՝ իմանալով Եվրոպայում բռնության որոշակի դեպքի և այն մասին, թե դա ինչ մեծ ազդեցություն ունեցավ այս անձի և նրա ընտանիքի վրա։

Խմբի ղեկավարի ուղեցույց «Բուժում սեռական բռնությունից» ծրագրի համար:
Խմբի ղեկավարի ուղեցույց «Բուժում սեռական բռնությունից» ծրագրի համար:

«Բուժում սեռական բռնությունից» ծրագիրը մշակվել և անձամբ իրականացվել է ԱՄՆ-ում Ընտանեկան ծառայությունների բաժնի կողմից: Այնուհետ որոշվեց սկսել այս ծրագիրը և ներդնել այն Եվրոպայում և համապատասխանեցնել այն Եկեղեցու անդամների կարիքներին:

Առցանց փակ խումբը հասանելի է դարձել անգլախոս քույրերի համար ողջ Եվրոպայում: Առաջին խմբերը վարել են Ջուն Ֆերեյրան՝ խորհրդատու և հոգեթերապևտ, որը բնակվում է Միացյալ Թագավորությունում, և քույր Լիզբեթ Ռենչերը՝ մեծահասակ միսիոներ և արտոնագրված հոգեբան:

Տասներկու դասերը համատեղում են վերականգնման համար անհրաժեշտ կրթական, հոգևոր և բուժական մոտեցումները:  Այս ծրագրի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա քավության բուժիչ զորության վրա:

Խմբի մասին տեղեկությունը տարածվել է ամբողջ Եվրոպայում, և հետաքրքրությունը մեծ է: Խմբերն այժմ անցկացվում են իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Հաջորդ եռամսյակում խմբերը կառաջարկվեն ֆիններեն, պորտուգալերեն, գերմաներեն և իտալերեն: Երբ Եկեղեցու կանայք իմանում են այս ծրագրի մասին, նրանք հաճախ ասում են, որ սպասել և հույս են տածել ավետարանի վրա հիմնված մոտեցման համար, որը կօգնի իրենց բուժման գործընթացում: 

 «Ես սովորեցի, որ ընդամենը մեկ քայլ է պետք, որպեսզի քեզ հեռացնես խավարից, որտեղ դու ապրում էիր», - ասել է մասնակիցներից մեկը: «Ես ունեմ այն գործիքները, որոնք կարող են փոխել ինչ-որ բաներ իմ կյանքում և որոնք կպաշտպանեն ինձ», - եզրափակել է մեկ ուրիշը: Ծրագիրն ավարտելուց հետո մի մարդ խոստովանել է. «Փրկիչի Քավությունն իրական է և Նա ուղարկվել է ձեզ անձամբ փրկելու և բուժելու համար, նա ավելի զորեղ է, քան ձեր ցավը։ Վստահեք, որ Քավությունն իսկապես կօգնի ձեզ»: