Միջոցառում

| Բեռնել / Բացել |
Ձեր ընտանիքին ցույց տվեք հետևյալ նկարները և հարցրեք, թե երեխաներն ինչ են անում այս նկարներից յուրաքանչյուրում: Կարող եք նաև դիտել տեսանյութը՝ «Վերարկուն. պատմություն գթության մասին» :

| Բացել / Բեռնել |

| Բացել / Բեռնել |

| Բացել / Բեռնել |

| Բացել / Բեռնել |
Նշեք, որ այս իրավիճակները լուսաբանում են օրինակներ, երբ երեխաները բարություն են ցուցաբերում ուրիշների հանդեպ: Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին հիշել իրավիճակներ Հիսուս Քրիստոսի կյանքից, երբ Նա բարի էր ուրիշ մարդկանց հանդեպ: Բացատրեք, որ Նա ցանկանում է, որ մենք նույնպես հետևենք Իր օրինակին և բարի լինենք ուրիշների հանդեպ:
Դուք կարող եք առաջարկել հետևյալ մտքերը.
§ Հարցրեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս կարող եք օգնել ինչ-որ մեկին, ով մենակ է կամ տխուր:
§ Փորձեք պատկերացնել՝ ինչպես են նրանք զգում:
§ Վերաբերվեք նրանց նույն ձևով, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեին:
§ Հարցրեք՝ ինչ-որ բանով կարո՞ղ եք օգտակար լինել:
§ Եղեք նրանց ընկերը և ծանոթացեք նրանց հետ:
Պատմեք հետևյալ պատմությունը (օգտագործեք նկարները կամ խաղալիքները, որպեսզի ներկայացնեք պատմությունը):
Մի ընձուղտ, մի վագր, մի առյուծ, մի զեբր ու մի փիղ ապրում էին ջունգլիներում: Նրանց բարկացնում էր իրենց միջև եղած տարբերությունները: Զեբրի շերտագծերը առյուծի մոտ գլխապտույտ էին առաջացնում: Զեբրին դուր չէր գալիս, երբ վերև էր նայում ընձուղտին տեսնելու համար: Առյուծի բարձր խռմփոցը արթուն էր պահում ընձուղտին: Փղի մեծ ստվերը թույլ չէր տալիս, որ առյուծը արևի լոգանք ընդուներ: Բարձր խոտերի մեջ գտնվող վագրը տագնապի մեջ էր պահում փղին:
Մի օր, երբ վագրը թաքնված էր խոտերում, տեսավ զեբրին արևի պայծառ լույսի տակ: Նա մտածեց, որ զեբրը շատ գեղեցիկ տեսք ունի և այդպես էլ ասաց նրան: Դա դուր եկավ զեբրին, ուստի, երբ նա հաջորդ օրը տեսավ ընձուղտին, ասաց. «Քո երկար վիզը կատարյալ է այդպիսի բարձր տեղերին հասնելու համար: Ի՞նչ կա վերևում»: Ընձուղտը իջեցրեց գլուխը, որպեսզի երկու կենդանիները կարողանային խոսել և միասին քայլեցին, մինչև ընձուղտը գտավ ստվերոտ տեղ մի փոքր հանգստանալու համար: Երբ ընձուղտը քուն էր մտել, նա լսեց, թե ինչպես էր առյուծը համաչափ ու հաստատուն խռմփացնում: Նրանք երկուսն էլ արթնացան միաժամանակ: «Քո խռմփոցը շատ հանգստացնող էր», - ասաց ընձուղտը: Գոհանալով, շոգ արևի տակ առյուծը քայլում էր դեպի ջրափոսը: Այդ ժամանակ փիղն անցնում էր այդտեղով: «Կարող եմ քայլել քո ստվերում», - հարցրեց առյուծը: «Գնացինք», - ասաց փիղը: Ավելի ուշ վագրը գաղտագողի մոտեցավ և վախեցրեց փղին: «Դու, անշուշտ, շատ անաղմուկ ես շարժվում», - ասաց նա: «Նույնիսկ իմ մեծ ականջներով ես չլսեցի, թե դու ինչպես ես գալիս»: Վագրը գոհ էր և փղին ցույց տվեց, թե որքան զգույշ է ինքը քայլում: Կենդանիները ջունգլիներում սկսեցին ապրել միասին որպես ընկերներ: Նրանք կարողացան միմյանց մեջ տեսնել ամենալավը:

| Բացել / Բեռնել |
Հարցրեք ձեր ընտանիքին.
· Կենդանիներն ինչո՞ւ դարձան ընկերներ: (Որովհետև նրանք բարություն ցուցաբերեցին միմյանց նկատմամբ:)
· Նրանք ինչո՞ւ սկզբում չէին ընկերանում: (Որովհետև նրանք միմյանց մեջ որևէ լավ բան չէին նկատում:)
· Ո՞վ փոխեց իրավիճակը: (Վագրը)
Նշեք, որ նշանակություն չունի, թե ով կլինի առաջինը այդպիսի իրավիճակում, բայց մենք կարող ենք ասել, որ այդպիսի բարությունը սկսվում է այդ անձով: Այն անձը, ով օգնում է խաղաղություն հաստատել, կոչվում է խաղաղարար. Իսկ Հիսուսն ասել է, որ խաղաղարարները կօրհնվեն (տես Մատթեոս 5.9): Հարցրեք.
§ Մենք ի՞նչ օրհնություններ կարող ենք ունենալ, եթե խաղաղարարներ լինենք:
Դուք կարող եք նշել հետևյալ օրհնությունները.
§ Մենք ավելի շատ ընկերներ կունենանք:
§ Մենք կիմանանք, որ Երկնային Հայրը գոհ է մեզանից:
§ Մենք կարող ենք բարի ու ջերմ զգացումներ ունենալ:
§ Ուրիշ մարդիկ կարող են ավելի բարի դառնալ մեր հանդեպ (նկատեք, որ պատմության վերջում վագրը հաճոյախոսություն ստացավ):
Համոզվեք, որ երեխաները հասկանում են հետևյալ գաղափարը.
«Խաղաղարար լինելը չի նշանակում, որ դուք թույլ եք տալիս, որ մարդիկ վիրավորեն ձեզ: Եթե ինչ-որ մեկը իրոք անբարյացակամ է ձեր հանդեպ, միանգամից այդ մասին հայտնեք ծնողին, ընկերոջը կամ որևէ վստահելի չափահասի: Դուք Աստծո կարևոր զավակն եք և վաստակել եք հարգալից վերաբերմունք»:
Խրախուսեք ձեր ընտանիքի անդամներին միշտ բարի լինել ուրիշների հանդեպ, նույնիսկ, երբ վերջիններս բարի չեն նրանց հանդեպ:
Հյուրասիրություն. Մրգային շերտերը թաթախով
Միասին խառնեք 200 գրամ թթվասեր, 200 գրամ սերուցքային պանիր, մի քիչ վանիլ և ½ բաժակ շաքարավազ: Հարեք, մինչև դառնա համասեռ ու կոկ: Մատուցեք շերտատված մրգերի հետ:
