Բարին սկսվում է ինձանից 

Միջոցառում

дети

| Скачать / Открыть |

 

Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք կարդալ Եփեսացիս 4.32 հատվածը: Հարցրեք.

§ Այս սուրբ գրությունն ի՞նչ է սովորեցնում մեզ:

Ձեր ընտանիքի հետ քննարկեք կամ դերախաղով ցույց տվեք, թե դուք ինչպես կարող եք սեր ու բարություն ցուցաբերել ուրիշների հանդեպ հետևյալ իրավիճակներում: Ստեղծեք ձեր սեփական իրավիճակները: 

§ Մի նոր ընտանիք տեղափոխվել է և ապրում է ձեր հարևանությամբ:

§ Որոշ երեխաներ դպրոցում անբարյացակամ են ուրիշ երեխաների հանդեպ: 

§ Մի այցելու, ով չի ճանաչում ոչ մեկին եկեղեցում, գալիս է Երեխաների խումբ: 

§ Ձեր կրտսեր եղբայրը կամ քույրը խաղընկեր չունի: 

§ Երեխան լաց է լինում, իսկ ձեր մայրը փորձում է ճաշ պատրաստել: 

§ Ձեր ճյուղից կամ ծխից մի անդամ հիվանդ է և չի կարողանում դուրս գալ տնից:

§ Ձեր եղբայրը իր ծննդյան օրվա առթիվ ստացել է խաղալիք ինքնաթիռ, որը շատ էր ցանկանում: Նա հարցնում է, թե արդյոք այն քեզ դուր է գալիս: 

§ Ձեր փոքր քույրը մտել է սենյակ և մի քիչ ներկ է թափել ձեր նոր ներկապնակից:

§ Ձեր համադասարանցուն դեր են տվել դպրոցական ներկայացման մեջ, իսկ դուք նույն դերի փոխարինողն եք:

Կարդացեք և քննարկեք Մատթեոսի 5.44 հատվածը: Նշեք, որ հեշտ է սիրել նրանց, ովքեր սիրում են մեզ: Բայց Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր ավելի բարձրակարգ օրենք: Նրա խոսքերը այսօր նախատեսված են նաև մեզ համար: Հարցրեք. 

· Ի՞նչն է օգնում ձեզ բարությամբ վերաբերվել նույնիսկ նրանց, ովքեր բարի չեն ձեր հանդեպ:

Նշեք, որ երբ մեր սրտերը լցված են Աստծո սիրով, մենք «իրար հետ քաղցր [ու] գթած» ենք դառնում» (Եփեսացիս 4.32):

Դիտեք հետևյալ տեսանյութը. «Ինչպե՞ս հաղթահարել ճնշումը. եկեք բարի լինենք»: Կարդացեք հետևյալ տեքստը տեսանյութի դիտման ընթացքում.

Իմ դասարանից մի կռվարար տղա ճնշում էր ինձ:

Մի անգամ նա նույնիսկ հարվածեց ինձ: Դա տխրեցրեց ինձ, բայց ես ներեցի նրան:

Երբ ինձ ընտրեցին, որ առաջնորդեմ դասարանը դեպի ճաշարան, ինձ խնդրեցին ընտրել մի ընկերոջ ինձ օգնելու համար:

Ես ընտրեցի այս տղային, քանի որ մյուսները երբեք չէին ընտրում նրան:

Նա շնորհակալություն հայտնեց ինձ իրեն ընտրելու համար:

Նա սկսեց լավ վերաբերվել ինձ:

Ես նույնպես լավ զգացի դրանից:

Հարցրեք ձեր ընտանիքին.

§ Ձեր կարծիքով, ուրիշների հանդեպ բարություն դրսևորելով, արդյո՞ք կօգնենք նրանց միշտ բարի լինել մեր հանդեպ: (Ոչ միշտ)

§ Մենք ինչո՞ւ պիտի, այնուամենայնիվ, բարի լինենք նրանց հանդեպ, ովքեր բարի չեն մեր նկատմամբ: (Տես Մատթեոսի 5.45)

Դուք կարող եք տպել և ձեր երեխաներին տալ հետևյալ ստուգման ցուցակը ճնշման վերաբերյալ, եթե տեսնում եք, որ դա համապատասխան թեմա է նրանց համար:

изображение

Открыть / Скачать  |

Լրացուցիչ գաղափար. Լոբի. լինել բարի

Դուք պետք է ունենաք մի ապակյա աման և շատ չոր լոբի:

Քայլ 1. Պատկերացրեք, որ դուք մի լավ բան եք արել հինգ տարբեր մարդկանց համար: Սեղանի վրա դրեք մի լոբի, որը կներկայացնի ձեզ, ապա դրեք հինգ լոբի ներքևում, որոնք կներկայացնեն այն մարդկանց, ում դուք օգնել եք: Ի՞նչ կլինի, եթե այդ հինգ մարդկանցից յուրաքանչյուրը օգնի ուրիշ հինգ մարդու: Դրեք ևս հինգ լոբի յուրաքանչյուր «մարդու» տակ: Շարունակեք, մինչև լոբիները վերջանան: Հիմա հաշվեք դրանք: Քանի՞ մարդ օգնություն ստացավ, որովհետև դուք բարություն էիք ցուցաբերել հինգ մարդու նկատմամբ:

Քայլ 2. Ամեն անգամ, երբ դուք որևէ լավ բան եք անում, մի լոբի դրեք ապակյա ամանի մեջ: Ձեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կարո՞ղ է անել հինգ բարի գործ ամեն օր մի շաբաթ շարունակ:

Քայլ 3. Շաբաթվա վերջում հաշվեք երկրորդ տարայի բոլոր լոբիները: Դա այն բոլոր մարդկանց թիվն է, որոնց օգնել են ձեր ընտանիքի անդամները: Ի՞նչ կլինի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրն օգնի ուրիշ հինգ մարդու: Լոբիների ընդհանուր թիվը բազմապատկեք հինգով: Տեսեք, թե որքան հեռու կգնա ձեր բարությունը: 

Հյուրասիրություն. Մրգային շերտերը թաթախով

Միասին խառնեք 200 գրամ թթվասեր, 200 գրամ սերուցքային պանիր, մի քիչ վանիլ և ½ բաժակ շաքարավազ: Հարեք, մինչև դառնա համասեռ ու կոկ: Մատուցեք շերտատված մրգերի հետ: 

Угощение изображение