Բարին սկսվում է ինձանից

Միջոցառում

мака фики

| Скачать / Открыть |

 

Նախքան դասը, պատրաստեք մի արկղ՝ լցված թղթի կտորներով, որոնցից մի քանիսի վրա գրված են բացասական մտքեր (ինչպես օրինակ՝«Դա այնքան էլ լավ չէ» կամ «Ինչո՞ւ դու այդպես արեցիր»), իսկ մի քանիսի վրա գրված են դրական մտքեր (ինչպես օրինակ՝ «Ես սիրում եմ քեզ», «Այս թխվածքաբլիթները լավն են» կամ «Խնդրում եմ, օգնիր ինձ»):

Ձեր ընտանիքին խնդրեք կարդալ Եփեսացիս 4.32 հատվածը: Հարցրեք.

· Ի՞նչ է մեզ ուսուցանում այս սուրբ գրությունը:

Ձեր ընտանիքի անդամները թող օրինակներ բերեն Հիսուս Քրիստոսի կյանքից, որտեղ Նա ցուցաբերում է այս հատկանիշները:

Կարդացեք և քննարկեք Մատթեոսի 5.44 հատվածը: Նշեք, որ հեշտ է սիրել նրանց, ովքեր սիրում են մեզ: Բայց Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր ավելի բարձրակարգ օրենք: Նրա խոսքերը այսօր նախատեսված են նաև մեզ համար: Հարցրեք.

· Ի՞նչն է օգնում ձեզ բարությամբ վերաբերվել նույնիսկ նրանց, ովքեր բարի չեն ձեր հանդեպ:

Նշեք, որ երբ մեր սրտերը լցված են Աստծո սիրով, մենք «իրար հետ քաղցր [ու] գթած» ենք դառնում» (Եփեսացիս 4.32):

Կարդացեք և քննարկեք հետևյալ պատմությունը.

Նախքան Սեյդիի ընտանիքը կտեղափոխվեր իրենց նոր տունը, ամբողջ ամառ նա հետաքրքրվում էր իրենց նոր հարևաններով: Նա պատկերացնում էր իր տարիքի մի աղջկա, ով սիրում էր ծառ մագլցել: Բայց տեղափոխվելուց շատ չանցած, Սեյդին իմացավ, որ հարևանի տանը փոքր աղջիկ չկար: Այնտեղ ապրում էին միայն Լյուդվիգ ամուսինները: Այդ աշնան սկզբում մի ձնահողմ եղավ: Սեյդին և նրա քույրը տաք հագնվեցին ու դուրս եկան: Ձյան մեջ մի կարճ ժամանակ խաղալուց հետո Սեյդին նկատեց, որ Լյուդվիգների բակում ոչ ոք չէր քայլել ձյան վրայով: Գեղեցիկ չէ՞ր լինի ձնե մի հրեշտակ պատրաստել այդ մաքուր ձյունով: Ցերեկը հեռախոսը զանգեց: Մայրիկը մտավ Սեյդիի սենյակը: «Սեյդի՛, այդ դո՞ւ ես խաղացել Լյուդվիգների ձյան վրա այս առավոտ»: «Այո»,- մեղմորեն ասաց Սեյդին: «Սեյդի՛, պարոն Լյուդվիգը մի երկրից է, որտեղ երեխաներին չի կարելի խաղալ ուրիշի բակում առանց թույլտվության: Նա շատ բարկացած է այն խառնաշփոթի համար, որը դու ստեղծել ես նրանց բակում: «Ես չարություն չեմ արել», - ասաց Սեյդին: «Ես գիտեմ-, ասաց մայրիկը,- բայց դու պիտի նաև մտածես, թե ուրիշներն ինչ կմտածեն մեր կատարած քայլերի մասին»: «Դպրոցում աղջիկներն ասում են, որ բոլորն ատում են Լյուդվիգներին, որովհետև նրանք շատ անբարյացակամ են,- ասաց Սեյդին,- ասում են, որ պարոն Լյուդվիգը գոռում է բոլորի վրա»: «Դե, եթե մարդիկ այդպես են խոսում նրանց մասին, ուրեմն նրանք բարության կարիք ունեն,-ասաց մայրիկը,- և ես կարծում եմ, մենք կարող ենք բարություն ցուցաբերել նրանց հանդեպ»: Մայրիկն ու Սեյդին թխվածքաբլիթներ թխեցին ու տարան հարևանի տուն: Սեյդին փորձում էր քաջ լինել, բայց պարոն Լյուդվիգը խոժոռ էր: «Ներեցեք, որ տրորել եմ ձեր ձյունը,- ասաց Սեյդին,- այլևս չի կրկնվի»: «Համոզված եմ, որ էլ չես անի»: Հետո նա շրխկացրեց դուռը: «Լավ էր, թխվածքաբլիթները վերցրեց», - ասաց մայրիկը:

Երբ Սուրբ Ծնունդը մոտենում էր, աղջիկները ոգևորվել էին իրենց ավանդույթով, ըստ որի Սուրբ Ծնունդին նախորդող բոլոր 12 օրերին մի փոքրիկ հյուրասիրություն կամ նվեր էին դնում ինչ-որ մեկի դռան առաջ: «Աղջիկնե՛ր, դուք մտածե՞լ եք, թե ո՞վ կարող է գնահատել բարությունը, - հարցրեց հայրիկը,- կա՞ ինչ-որ մեկը, ով լրացուցիչ բարության կարիք ունի»: Սեյդին մտածեց Լյուդվիգների մասին: Հավանաբար ոչ-ոք նրանց ոչինչ չի տա, քանի որ պարոն Լյուդվիգն այնքան անբարյացակամ է: «Ի՞նչ կասեք Լյուդվիգների մասին», - դանդաղ հարցրեց Սեյդին: «Կարծում եմ, լավ գաղափար է», - ասաց հայրիկը: Ամեն երեկո աղջիկները հերթով զանգում էին դուռը և թաքնվում, մինչ պարոն Լյուդվիգը բացում էր դուռը և հյուրասիրությունը ներս տանում: Ամեն երեկո նա ավելի արագ էր բացում դուռը: Երբեմն Սեյդին տեսնում էր, որ նա վարագույրների արանքից ծածուկ հետևում էր, թե ինքն ինչպես է աննկատ քայլում մայթով: Սուրբ Ծնունդի նախօրյակին դուռը զանգեցին: Հայրիկը բացեց դուռը, այնտեղ կանգնած էր պարոն Լյուդվիգը՝ ձեռքին մի մեծ արկղ: «Ես այնքան երախտապարտ եմ ձեր Սուրբ Ծննդյան հյուրասիրությունների համար,-ասաց նա,-  իմ կինը հիվանդ է և անկողնուց չի վեր կենում: Բայց ես պատմեցի նրան ձեր մասին: Նա սիրում է կարել և ձեզ համար որոշ բաներ է պատրաստել: Ուրախ Սուրբ Ծնունդ եմ ցանկանում ձեզ»: Պարոն Լյուդվիգը ցած դրեց արկղն ու հեռացավ: Աղջիկները հավաքվեցին արկղի շուրջը, երբ հայրիկը բացում էր այն: Արկղը լի էր գույնզգույն փաթեթներով: Մայրիկը բացեց փաթեթներն ու տեսավ սրբիչներ և անձեռոցիկներ, որոնց եզրերին ժանյակներ էին կարված: Հետո նա հանեց մեկական փաթեթ յուրաքանչյուր աղջկա համար: Նրանք բացեցին դրանք և տեսան գեղեցիկ ձեռագործ տիկնիկներ: «Ես չգիտեի, որ Տիկին Լյուդվիգը անկողնային հիվանդ է,- ասաց Սեյդին,- ես չգիտեի, որ նա տիկնիկներ էր պատրաստում մեզ համար»: «Ես նույնպես չգիտեի,- ասաց մայրիկը,- բայց ես գիտեի, որ նրանք բարության կարիք ունեն»:

Խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել իրավիճակներով, երբ նրանք կամ իրենց ծանոթները քաջալերել են ուրիշներին ավելի բարի լինել՝ մեկ ուրիշին բարություն անելով:

Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին.

§ Ձեր կարծիքով, ուրիշների հանդեպ բարություն դրսևորելով, արդյո՞ք կօգնենք նրանց միշտ բարի լինել մեր հանդեպ: (Ոչ միշտ)

§ Մենք ինչո՞ւ պիտի, այնուամենայնիվ, բարի լինենք նրանց հանդեպ, ովքեր բարի չեն մեր նկատմամբ: (Տես Մատթեոսի 5.45)

Խնդրեք ընտանիքի անդամներին քաշել պատրաստված թղթերը արկղի միջից և կարդալ դրանք բարձրաձայն: Հարցրեք՝ ինչպե՞ս են նրանք զգում, երբ տարբեր արտահայտություններ են կարդացվում: Խրախուսեք ընտանիքի անդամներին ձգտել բարությամբ խոսել այլ մարդկանց հետ և լինել խաղաղարար: 

Հյուրասիրություն. Մրգային շերտերը թաթախով

Միասին խառնեք 200 գրամ թթվասեր, 200 գրամ սերուցքային պանիր, մի քիչ վանիլ և ½ բաժակ շաքարավազ: Հարեք, մինչև դառնա համասեռ ու կոկ: Մատուցեք շերտատված մրգերի հետ: 

Угощение изображение