Բամբասանք

Օրհներգ. «Let Us Oft Speak Kind Words» (Hymns, # 232)

Միջոցառում

 

Сплетни

Ձեր ընտանիքին հարցրեք, թե նրանք ինչպես են հասկանում «բամբասանք» բառը: Բացատրեք, որ երբ մենք բամբասում ենք, մենք քննարկում ենք ինչ-որ մեկի թուլություններն ու խնդիրները, երբ այդ մարդը ներկա չէ:

Հարցրեք.

  • Քանի՞ մարդ է սովորաբար ներգրավվում բամբասանքի մեջ:  (Երեք` բամբասողը, լսողը և զոհը, բայց զոհը սովորաբար ներկա չէ:)
  • Այս երեք մարդկանցից ո՞վ է տուժում բամբասանքի պատճառով:

Միասին ուսումնասիրեք և քննարկեք այս դասում ընդգրկված պաստառը:  Նշեք, որ բամբասանքը վնասում է ոչ միայն նրանց, ում մասին խոսում են, այլև նրանց, ովքեր բամբասում և լսում են: Նրանք կարող են դառնալ բարոյապես անմաքուր, կորցնել Հոգին և քայքայել ուրիշների հետ ունեցած հարաբերությունները:  

Տվեք հետևյալ հարցը.

  • Մենք ինչպե՞ս կարող ենք որոշել, թե երբ է զրույցը բամբասանքի վերածվում, և երբ է այն պարզապես խոսակցություն:

Նշեք, որ մենք հաճախ բամբասանքին վերաբերվում ենք որպես հարևանի կամ դպրոցական ընկերոջ մասին տարվող խոսակցության: Բայց բամբասանքը կարող է լինել շատ կործանարար:

Ձեր ընտանիքին ասեք, որ եթե ուզում են համոզվել, որ իրենք չեն բամբասում, կարող են իրենց ուղղել հետևյալ հարցերը.

  1. Արդյո՞ք լավ կզգաք, եթե նույնը կրկնեք այդ մարդու ներկայությամբ:
  2. Արդյո՞ք դա շշմեցուցիչ չի թվա:
  3. Դրանից մարդը լա՞վ կզգա իրեն, թե՞ վատ:
  4. Դա փա՞ստ է, թե՞ լոկ ենթադրություն:
  5. Արդյո՞ք նա գայլ է գառան մորթիով, ով կեղծ մտահոգություն է ցուցադրում, ասելով. «Ես անհանգստացած եմ Բեքիի համար, նրա կյանքում ինչ-որ բան սխալ է, նրա մազերը վերջերս վատ տեսք ունեն»:
  6. Դուք լսել եք նույն պատմությունը տարբեր տարբերակներով:
  7. Որո՞նք են  տեղեկություն հայտնող մարդու շարժառիթները:
  8. Դա լսելուց հետո դուք լա՞վ զգացիք, թե՞ վատ:

Դուք կարող եք թղթի կտորների վրա գրի առնել մի քանի իրավիճակներ, որոնք կարող են պատահել ձեր ընտանիքի անդամների կյանքում, և առաջարկեք, որ նրանք հերթով վերցնեն այդ իրավիճակներից մեկը, կարդան բարձրաձայն և որոշեն, թե արդյոք դա բամբասա՞նք է,  հիմնվելով վերևում տրված հարցերի վրա:

Երեխաներին խնդրեք ուսումնասիրել հետևյալ պատմությունը և պարզել, թե այն ի՞նչ է սովորեցնում մեզ բամբասանքի մասին:

 

Маша и друг

| Открыть / Скачать |

 

Լրացուցիչ առաջարկներ.

Առանձին թղթերի վրա գրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունը: Թղթերը շրջանով փոխանցեք և յուրաքանչյուր անդամ թող գրի մի լավ հատկանիշ այն անդամի վերաբերյալ, ում անունը թղթի վրա է: Հետո բարձրաձայն կարդացեք, թե ինչ է գրված յուրաքանչյուր անդամի թղթի վրա:

Հարցրեք.

  • Ինչպե՞ս եք զգացել, երբ լավն եք փնտրել ընտանիքի մնացած անդամների մեջ:
  • Ինչպե՞ս զգացիք, երբ լսեցիք այն լավ բաները, որոնք ուրիշները գտել են ձեր մեջ:

Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի այս շաբաթ միայն լավ բաներ փնտրել ուրիշների մեջ (ընտանիքի անդամների, հարևանների, աշխատակիցների, ընկերների): Հետևեք, թե սա ինչպես է օգնում, որ ընտանիքն ուժեղանա և միավորվի:

Խնդրեք ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկարել բամբասանքի երևակայական պատկերը: Օրինակ`այն կարող է գլխի փոխարեն ունենալ թունավոր նետ` ետևում թունավոր փետուրներով և սուր ճանկերով:  Օգտագործեք այս նկարները` որպես հիշեցում այն բանի, թե որքան վտանգավոր է բամբասանքը:

 


 

 

Հյուրասիրություն. խնձորով տորթ

1 բաժակ կարագ

2 բաժակ շաքարավազ

4 ձու

2 բաժակ ալյուր

1½ թեյի գդալ կերակրի սոդա

1 թեյի գդալ աղ

2 թեյի գդալ դարչին (կամ միչ ավել)

4 բաժակ կլպած, կտրտած խնձոր

1 բաժակ ընկույզ (չափը` ընտրությամբ)

1 բաժակ չամիչ (չափը` ընտրությամբ)

22 x 33 սմ թխվածքի ամանը յուղապատեք և վրան ալյուր ցանեք: Նախօրոք ջեռոցը տաքացրեք 175°C: Հարեք կարագն ու շաքարը: Ավելացրեք մեկական ձու և հարեք, մինչև փրփրի: Առանձին ամանի մեջ միասին խառնեք բոլոր չոր բաղադրիչները: Ավելացրեք այն կարագի խառնուրդին: Ձեռքերով զգուշորեն ավելացրեք խնձորը, չամիչը և ընկույզը: Լցրեք պատրաստի ամանի մեջ: Թխեք 1-1.5 ժամ, ատամմաքրիչով ստուգելով 50 րոպե անց:


Угощение