Բամբասանք

Օրհներգ. «Let Us Oft Speak Kind Words» (Hymns, # 232)

Միջոցառում

 

Сплетни

Ձեր ընտանիքին հարցրեք, թե նրանք ինչպես են հասկանում «բամբասանք» բառը: Բացատրեք, որ երբ մենք բամբասում ենք, մենք անմիտ քննարկում ենք ինչ-որ մեկի թուլություններն ու խնդիրները, երբ այդ մարդը ներկա չէ:

Ասացեք ձեր ընտանիքին, որ սուրբ գրություններում կան մի քանի այլ բառեր, որոնք ունեն նույն իմաստը, ինչ բամբասանք բառը` չարախոսություն (տես Ղևտացոց 19.16,  Սաղմոս 34.13,  ՎևՈւ 42.27, Ա Պետրոս 3.10), բամբասել (տես Սաղմոս 15.3, ՎևՈւ 20.54), սուտ վկայություն (Ելից 20.16):

Միասին ուսումնասիրեք և քննարկեք այս դասում ընդգրկված պաստառը:

Նշեք, որ բամբասանքը վնասում է ոչ միայն նրանց, ում մասին խոսվում է, այլև նրանց, ով բամբասում և լսում է: Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ուրիշների մեջ լավը փնտրենք, նրանց մասին լավը խոսենք և մեր կյանքից հեռացնենք բամբասանքը:

Հարցրեք.

  • Ինչո՞ւ ենք մենք երբեմն ցանկանում բացասական արտահայտվել ասել ուրիշների մասին: (Մենք կարող ենք անվստահ լինել մեզ վրա, մենք կարող ենք մտածել, որ ուրիշների թերությունները ցույց տալով, կարող ենք ավելի լավ զգալ մեզ, մենք կարող ենք վախենալ և նախանձել ուրիշի հաջողությանը կամ դա պարզապես կարող է սովորություն լինել:)
  • Երբ է ավելի դժվար չբամբասելը: (Նշեք, որ մենք երբեմն բամբասելու ուժեղ սոցիալական ճնշում ենք զգում մեր ընկերների շրջապատում:)
  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դադարեցնենք բամբասանքը:

Հետևյալ հարցերը կօգնեն ձեր ընտանիքի անդամներին ինքնազննում կատարել և ստուգել իրենց սեփական զգացմունքները: Դուք կարող եք բարձրաձայն կարդալ այս հարցերը կամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պատրաստել տպված օրինակները:

  1. Դուք միշտ եք հիշում ինչ-որ մեկին, քանի որ դուք հո՞գ եք տանում նրա մասին, թե դուք երբեմն քննադատում եք նրան, որպեսզի դուք ավելի լավը երևաք:
  2. Դուք ինչպե՞ս կզգաք, եթե ինչ-որ մեկը քննարկի ձեր թուլություններն ու խնդիրները, երբ դուք ներկա չեք:
  3. Աստված ինչպե՞ս է զգում, երբ ինչ-որ մեկը որևէ վնասակար բան է ասում Իր զավակներից մեկի մասին: 
  4. Մտածեք այն բաների մասին, որոնք ինչ-որ մեկը կարող է վեր հանել ձեր անցյալից, եթե ցանկանա: Արդյոք չէի՞ք ցանկանա, որ դրանք թաքնված մնային:
  5. Հավատո հանգանակ 1.13, Բ Թեսաղոնիկեցիս 3.11 և Պետրոս 4.15 հատվածներում տրված ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ խուսափել բամբասանքից:

Հարցրեք` արդյո՞ք ինչ-որ մեկը ցանկանում է կիսվել այդ սուրբ գրություններում իրենց գտած նյութով:

Ապա տվեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կարող ենք խուսափել բամբասանքին միանալուց:

Դուք կարող եք առաջարկել հետևյալ որոշումները.

  1. Փոխել թեման, որը ուղերձ է այն մասին, որ դուք չեք ցանկանում մասնակցել բամբասանքին:
  2. Շարունակել թեման, բայց հաճելի դարձնել այն: Օրինակ` «Ես կարծում եմ, որ չեմ նկատել նրա բնավորության այդ գիծը, բայց ես գիտեմ, որ նա բարեհամբույր է բոլորի հանդեպ, նույնիսկ` առաջին կուրսեցիների»:
  3. Թեման շրջելով բամբասողի կողմը,  ասել նմանատիպ մի բան. «Կարծես, թե դու լավ չես ճանաչում Սեմին: Ինչո՞ւ ես կարծում, որ դու անհարմարավետ ես զգում նրա ներկայությոմբ»:
  4. Լուռ մնալ: Երբեմն լռությունն ավելի բարձր է խոսում, քան բառերը, իսկ մենակ բամբասելը դժվար է:
  5. Անկեղծորեն ասել ձեր վերաբերմունքի մասին: Օրինակ` «Ես քեզ շատ եմ սիրում, և մեզ միասին  հաճելի է, բայց ես միշտ վատ եմ զգում, երբ մենք բամբասում ենք: Արի չբամբասենք»:

Պատմեք հետևյալ պատմությունը, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, որ ուրիշների մեջ լավը տեսնելու միտումը դուրս կմղի բամբասանքը.

Երկու ընկերուհներ նկատեցին, որ իրենք հաճախ քննադատում են մեկ այլ ընկերուհու, երբ վերջինս իրենց հետ չէ: Նրանք գիտեին, որ դա լավ բան չէր, ուստի որոշեցին ամեն անգամ երկու լավ բան ասել, երբ մի վատ բան էին ասում: Սկզբում շատ դժվար էր, բայց շուտով նրանք սկսեցին այնքան բարձր գնահատել իրենց ընկերուհու անձնական արժանիքները, որ այլևս ցանկություն չունեին բամբասել նրա մասին:

Միասին կազմեք այն հատկանիշների ցուցակը, որ ուրիշների մեջ հիացնում է ձեզ: Տվեք այն մարդկանց անունները, ովքեր ունեն այս հատկանիշներից յուրաքանչյուրը: Կարող եք երկտող գրել այս մարդկանցից մի քանիսին, ասելով, թե որքան բարձր եք գնահատում նրանց: Կամ անձամբ հայտնեք նրանց այդ մասին:

Ամփոփեք, կարդալով, թե Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ինչպես է նկարագրել բամբասանքից հեռու մնալու արդյունքը.

«Երջանկությունը, բնավորության գեղեցկությունը, սերը և բարոյական մաքրությունը կաճի Սրբերի շրջանում, Աստծո Հոգին մեծ ուրախությամբ կբնակվի նրանց մեջ, և մարդկանց լավագույն հատկությունները ի հայտ կգան ու կզարգանան`ինչպես վարդը ջերմ արևի լույսի ներքո» (Gospel Doctrine, p. 113):

Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի այս շաբաթ միայն լավ բաներ փնտրել ուրիշների մեջ (ընտանիքի անդամների, հարևանների, աշխատակիցների, ընկերների): Հետևեք, թե սա ինչպես է օգնում, որ ընտանիքն ուժեղանա և միավորվի:

Լրացուցիչ առաջարկներ

Կարող եք դիտել և քննարկել տեսաֆիլմը`«Հետապնդում. դադարեցրեք այն» ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

 


 

 

Հյուրասիրություն. խնձորով տորթ

1 բաժակ կարագ

2 բաժակ շաքարավազ

4 ձու

2 բաժակ ալյուր

1½ թեյի գդալ կերակրի սոդա

1 թեյի գդալ աղ

2 թեյի գդալ դարչին (կամ միչ ավել)

4 բաժակ կլպած, կտրտած խնձոր

1 բաժակ ընկույզ (չափը` ընտրությամբ)

1 բաժակ չամիչ (չափը` ընտրությամբ)

22 x 33 սմ թխվածքի ամանը յուղապատեք և վրան ալյուր ցանեք: Նախօրոք ջեռոցը տաքացրեք 175°C: Հարեք կարագն ու շաքարը: Ավելացրեք մեկական ձու և հարեք, մինչև փրփրի: Առանձին ամանի մեջ միասին խառնեք բոլոր չոր բաղադրիչները: Ավելացրեք այն կարագի խառնուրդին: Ձեռքերով զգուշորեն ավելացրեք խնձորը, չամիչը և ընկույզը: Լցրեք պատրաստի ամանի մեջ: Թխեք 1-1.5 ժամ, ատամմաքրիչով ստուգելով 50 րոպե անց:


Угощение