Գաղափարներ դասի համար
Թեմա. Ավետարանով ապրելը մեզ ուրախություն է բերում
Օրհներգ. “Hark, All Ye Nations!” (Hymns, #264)
Միջոցառում
Տեսանյութ. «Ուրախությամբ ապրել Ավետարանով» Խնդրեք ձեր ընտանիքին միասին կարդալ հետևյալ հատվածները. ·3 Նեփի 27.13–31 ·ՎևՈւ 39.6 ·ՎևՈւ 76.40–43 Հարցրեք. ·Ինչի՞ մասին են այս բոլոր հատվածները: (Ավետարանի մասին): ·Ըստ այս հատվածների, ի՞նչ է Ավետարանը: Գրեք նրանց պատասխանները թղթի կամ գրատախտակի վրա: Հավաստիանալու համար, որ դուք հասկանում եք բառի իմաստը, կարդացեք բառի բացատրությունը Սուրբ գրությունների ուղեցույցում. «Ավետարան – Աստծո փրկության ծրագիրն է, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի քավության միջոցով: Ավետարանն իր մեջ պարունակում է հավերժական ճշմարտություններ կամ օրենքներ, ուխտեր և արարողություններ, որոնք անհրաժեշտ են մարդկությանը, որպեսզի վերադառնան Աստծո ներկայություն»: Հարցրեք. ·Ի՞նչ է նշանակում ԱՊՐԵԼ Ավետարանով: (Ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքներով, հետևել փրկության ծրագրին): Կարդացեք հետևյալ բացատրությունը, թե ինչպես ապրել ավետարանով՝ ըստ Բրիգամ Յանգի.
«Մենք... վերցնում ենք բոլոր օրենքները, կանոնները, արարողությունները և կանոնակարգերը Սուրբ Գրություններից և կիրառում ենք դրանք որքան հնարավոր է, իսկ հետո շարունակում ենք սովորել և բարելավվել, մինչև կկարողանանք ապրել ամեն մի խոսքով, որը բխում է Աստծո բերանից» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Բրիգամ Յանգ, Գլուխ 3, «Ավետարանով ապրել»):
Առաջարկեք որևէ մեկին կարդալ ՎևՈւ 58:26-29 հատվածները: Հարցրեք.
- Այս հատվածներից ուրիշ ի՞նչ ենք սովորում Ավետարանով ապրելու մասին: (Մենք պետք է անենք այն խանդավառությամբ և ուրախությամբ):
Կարդացեք հետևյալ հատվածը նախագահ Ուխդորֆի ելույթից 2014 թվականի հոկտեմբերի Կանանց Գերագույն նիստից.
«Երբ մենք Աստծո պատվիրաններին և Նրա թագավորության կառուցման մեջ մեր բաժին պատասխանատվությանը վերաբերվում ենք որպես մի բանի, որը կարելի է ջնջել մեր անելիքների ցանկից, մենք կորցնում ենք հետևորդ լինելու ոգին: Մենք բաց ենք թողնում այն աճը, որը գալիս է Երկնային Հոր կողմից տրված պատվիրաններով ուրախությամբ ապրելով» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ. «Ուրախությամբ ապրել Ավետարանով», Լիահոնա, նոյ. 2014):
Եթե ժամանակը ներում է, կարող եք դիտել այս դասի համար առաջարկվող տեսաֆիլմը՝ «Ուրախությամբ ապրել Ավետարանով», որը պարունակում է Նախագահ Ուխդորֆի ելույթի ամբողջ տարբերակը կամ կարդացեք ելույթի հետևյալ հատվածը.
«Ավելին, քան դուք կարող եք պատկերացնել, [Երկնային Հայրը] ցանկանում է, որ դուք հասնեք ձեր ճակատագրին՝ փառքով վերադառնալ ձեր երկնային տուն։
Ես վկայում եմ, որ դա իրագործելու եղանակը՝ եսասիրական ցանկություններն ու անարժան հավակնությունները զոհաբերության և ծառայության զոհասեղանին վայր դնելն է։ Քույրեր, վստահեք Հիսուս Քրիստոսի փրկող զորությանը, պահեք Նրա օրենքները և պատվիրանները։ Այլ խոսքերով ասած՝ ուրախությամբ ապրեք Ավետարանով։
Իմ աղոթքն է, որ դուք ձեր կյանքում զգաք նորացված և մեծացված Աստծո հիասքանչ սերը, որ դուք գտնեք հավատ, վճռականություն և նվիրվածություն` սովորելու Աստծո պատվիրանները, գնահատեք դրանք ձեր սրտերում և ուրախությամբ ապրեք ավետարանով»։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ. «Ուրախությամբ ապրել ավետարանով», Լիահոնա, նոյ. 2014):
Այս տեսանյութը դիտելուց կամ վերևում բերված հատվածները կարդալուց հետո հարցրեք ձեր ընտանիքին, արդյոք նրանք ունեն մտքեր, որոնք կօգնեն նրանց ուրախությամբ ապրել Ավետարանով: Հարցրեք նրանց` արդյոք նրանցից ինչ-որ մեկը կարող է կիսվել իր փորձառությամբ, երբ նրանք ուրախությամբ ապրել են Ավետարանով:
Կիսվեք ձեր անձնական փորձառությունով, երբ դուք ուրախություն եք ձեռք բերել ավետարանով ապրելիս:
Հյուրասիրություն. «Խարտյաշ բրաունիներ» շոկոլադային թխվածք
2 բաժակ ալյուր
1 թեյի գդալ փխրեցուցիչ
¾ թեյի գդալ աղ
¼թեյի գդալ թխվածքի սոդա
1¼ ձողիկ անալի կարագ (10 ճաշի գդալ)
2 բաժակ փաթեթավորված ոսկեգույն շագանակագույն շաքարավազ
2 մեծ ձու
2 թեյի գդալ վանիլին
¾ բաժակ շոկոլադի բեկորներ
¾ բաժակ կտրտած ընկույզ
Խառնեք ալյուրը, փխրեցուցիչը, աղը և սոդան: Մի կողմ դրեք: Հալեցրեք կարագը: Առանձին ամանի մեջ լավ խառնեք հալած կարագը և շաքարավազը: Ավելացրեք ձուն և վանիլինը և լավ խառնեք: Դանդաղ ավելացրեք ալյուրը և խառնեք: Խմորը մի փոքր թանձր կլինի: Լցրեք թխելու ամանի մեջ: Վրան ցանեք շոկոլադի բեկորները և ընկույզը: Թխեք յուղապատ 22 x 33 սմ ամանի մեջ 175°C 20-30 րոպե:
