Առողջ հոգին առողջ մարմնում

Միջոցառում

Առողջ հոգին առողջ մարմնում

| Բացել / Բեռնել |

Խնդրեք ընտանիքին նստել շրջանով և խաղալ հետևյալ խաղը: Յուրաքանչյուրը հերթով ասում է մի բան, որ իր մարմինը կարող է անել: Օրինակ՝ «Ես կարող եմ թարթել իմ աչքերը ինչպես բու», «Ես կարող եմ լողալ ձկան նման», «Ես կարող եմ ուտել ձիու նման»: Նորից պտտվեք շրջանով, և եթե որևէ մեկը չի կարողանում որևէ հայտարարություն մտածել տասը վայրկյանում, պիտի լքի շրջանը: Շարունակեք հերթով, մինչև վերջում մի խաղացող մնա:

Քննարկեք, թե ինչ զարմանալի ստեղծագործություն է մեր մարմինը: Նշեք, այն փաստը, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով և ներուժ ունենք անելու այն ամենը, ինչը Նա կարող է անել:

Ընտանիքի անդամներին խնդրեք կարդալ Ա Կորնթացիս 3.16:

Ցույց տվեք տաճարի մի նկար: Ընտանիքով քննարկեք, թե որքան կարևոր է հոգ տանել այդ տաճարի մասին, որը մեր հոգիների տունն է: Երգեք. «Տերն ինձ տաճար է տվել» (Մանկական երգարան, էջ. 153):

Հրավիրեք երեխաներին կիսվել նրանով, թե ինչպես կարող են հոգ տանել իրենց մարմինների մասին: Կարող եք երեխաներին տալ ստորև տրված գունազարդման էջը, որը կօգնի նրանց գաղափարներ գտնել:

Վկայություն բերեք մարմին ունենալու օրհնության և իմաստուն ընտրություններ կատարելու կարևորության մասին, երբ հոգ ենք տանում մեր մարմինների համար:

Յուրաքանչյուր երեխայի տվեք հետևյալ նկարը և խնդրեք գունավորել:  

Ներկիր Ինքդ

 Բացել / Բեռնել  |

 

Հյուրասիրություն. Մրգային աղցան

Խորանարդիկներով կտրտեք 1 խնձոր, 1 տանձ, 1 նարինջ ու 1 բանան: Ապա խառնեք խաղողի ու ելակի յոգուրտի հետ:

Угощение изображение