Միջոցառում

Խնդրեք որևէ մեկին պատմել Դանիելի, Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի պատմությունը Դանիելի 1 գլխից: Կարող եք դիտել հետևյալ տեսանյութը, որտեղ ցուցադրվում է այս պատմությունը՝ «Աստված նրանց գիտելիք տվեց»:
Հարցրեք.
- Ինչպե՞ս էին օրհնված այս երիտասարդ տղամարդիկ՝ պահելով առողջության Տիրոջ օրենքը:
Ընտանիքի անդամաները թող համեմատեն Դանիել 1.17–20 հատվածները Վարդապետություն և Ուխտեր 89.18–19 հատվածների հետ: Հարցրեք.
- Մեր մարմինների մասին հոգ տանելն ինչպե՞ս կարող է օրհնել ոչ միայն մեր մարմինը, այլև մեր միտքը:
Ցույց տվեք տաճարի մի նկար: Քննարկեք, թե Պողոս Առաքյալն ինչ նկատի ուներ, երբ ուսուցանում էր՝ «չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են» (Ա Կորնթացիս 6.19): Հարցրեք.
- Այս գիտելիքն ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե մեր մարմինների մասին հոգ տանելն ինչ ձևերով է մեզ ավելի իմաստուն դարձնում:
Նշեք, որ երբ մարդը հոգ է տանում իր մարմնի մասին, որը ծառայում է որպես տաճար Աստծո Հոգու համար, Հոգին կարող է բնակվել նրանում, առաջնորդել նրան և իմաստություն բերել նրան Աստծուց:
Կարող եք կարդալ և քննարկել Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը. «Երբ Հոգին ու մարմինը միանում են, դառնում են երկնային արժեք ունեցող կենդանի հոգի: Անշուշտ, մենք Աստծո զավակներն ենք՝ ֆիզիկապես և հոգեպես»:
Հարցրեք.
- Բացի լավ սնունդ ուտելուց, ուրիշ ինչպե՞ս կարող ենք հոգ տանել մեր մարմնի մասին:
Ձեր ընտանիքին ասացեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է, որ մենք կարող ենք կարևոր դասեր սովորել՝ համեմատելով Եկեղեցու տաճարները մեր ֆիզիկական մարմինների՝ որպես տաճարների հետ: (Տես «Հատուկ վկայություն. Մեր մարմինը տաճար է, և Աստծո Հոգին պիտի ապրի նրանում ու շողա», Friend, June 2008:)
Հրավիրեք ձեր ընտանիքին լսել Երեց Բեդնարի կողմից տրված օրինակները տաճարների մասին հոգ տանելու վերաբերյալ (տես «Տաճար» սյունակը) և կռահեք, թե այս իրավիճակներն ինչպես կարող են կիրառվել մեր մարմինների համար: Հետո կարդացեք, թե Երեց Բեդնարն ինչ է ասել այդ մասին (տես «Մարմին» սյունակը):

Դուք կարող եք տպել և յուրաքանչյուր երեխային տալ հետևյալ ցուցակը, որը կօգնի նրան համոզվել, թե արդյոք նրանք բավականաչափ հոգ են տանում իրենց մարմնի մասին:

Վկայություն բերեք մարմին ունենալու օրհնության մասին և մեր մարմինների համար հոգ տանելու իմաստուն ընտրություններ կատարելու մասին:
Հյուրասիրություն. Մրգային աղցան
Խորանարդիկներով կտրտեք 1 խնձոր, 1 տանձ, 1 նարինջ ու 1 բանան: Ապա խառնեք խաղողի ու ելակի յոգուրտի հետ:
