Միջոցառում

Ցույց տվեք տաճարի մի նկար: Քննարկեք, թե Պողոս Առաքյալն ինչ նկատի ուներ, երբ ուսուցանում էր` «չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են» (Ա Կորնթացիս 6.19): Հարցրեք.
- Այս գիտելիքն ինչպե՞ս է օգնում մեզ հոգ տանել մեր մարմնի ու մեր մտքի մասին:
Պատմեք հետևյալ պատմությունը.
«Մի թռչուն … իր փետուրները սկսեց փոխանակել որդերի հետ: Այդ ձևով նա հեշտությամբ էր ուտելիք ձեռք բերում և թռչունը մտածում էր, որ ինքը շատ փետուրներ ունի: Երբ թռչունը շարունակում էր փոխանակել իր փետուրները, ուրախանում էր, որ ստիպված չէր վաղ վեր կենալ որդեր որսալու համար: Ամբողջ օրը նա նստած էր իր բնում և ոչ մի մկան չէր շարժում: Ի վերջո, թռչունը խիստ սովորեց այս ձևին և հասկացավ, որ չէր կարող այլևս թռչել, որովհետև կորցրել էր իր կենսականորեն կարևոր փետուրները» (Երեց Ադրիան Օչոա, «Եղեք ուժեղ, եղեք առողջ, եղեք խելացի», Լիահոնա, հոկտեմբեր 2013):
Հարցրեք.
- Ինչո՞ւ ենք մենք երբեմն վարվում այս թռչունի նման:
Ասացեք ձեր ընտանիքին, որ Յոթանասունի Քվորումից Երեց Ադրիան Օչոան հետևյալ կերպ է մեկնաբանել այս պատմությունը.
«Սա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, ով ընկնում է վատ սովորությունների, ծույլ սովորամոլության կամ հակում առաջացնող նյութերի օգտագործման թակարդը… Ակտիվ լինելն ու ճիշտ սնվելն օգնում են մեզ խուսափել այս վատ սովորություններից: Եթե թռչունը շարունակեր թռչել և որսալ, նա երբեք չէր կորցնի իր փետուրները: Նմանապես, եթե մենք «թափահարենք մեր թևերը» և կանոնավոր մարզվենք, մենք կզարգացնենք հակումներից խուսափելու ունակություն, որոնք վնասում են մեզ և տանում այլասերման:
Որոշ մարդիկ մաքառում են ֆիզիկական առողջության խնդիրների դեմ, ուրիշները տառապում են էմոցիոնալ խնդիրներից: Կյանքը կարող է դժվար լինել, և երբեմն մենք կարող ենք ունենալ անհանգստության, ընկճվածության, ցածր ինքնագնահատականի զգացումներ: Բայց հիշեք, որ ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ առողջության համար մարզանքն ու տքնաջան աշխատանքն օգնում են պահպանել դրական հեռանկար»:
Խոսեք առողջարար ֆիզիկական ակտիվության մասին, որով դուք զբաղվել եք նախկինում անհատապես և ընտանիքով: Հարցրեք.
- Ինչպե՞ս եք զգացել դրանից հետո:
- Ակտիվ լինելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ բարկացած ենք կամ տխուր:
- Երբ մենք ֆիզիկապես ակտիվ ենք, ինչպե՞ս ենք վերաբերվում մեզ և ուրիշներին:
Հարցրեք.
- Եթե ձեր մարմինը թույլ ու հիվանդ է, դուք կարո՞ղ եք ֆիզիկապես շատ ակտիվ լինել:
Խնդրեք ձեր ընտանիքին բացել ՎևՈւ 89 բաժինը և աչքի անցկացնել հատված 3-ը: Հարցրեք.
- Այս բաժնում նշված խոստումը ո՞ւմ է տրված: («Թույլերի և ամենաթույլերի կարողությանը հարմարեցված, բոլոր սրբերի համար»:)
Խնդրեք ընտանիքի անդամներին կարդալ ՎևՈւ 89.20 հատվածը: Հարցրեք.
- Ի՞նչ խոստում էր տրվել «թույլերի և ամենաթույլերի կարողությանը հարմարեցված, բոլոր սրբերի համար»: (Որ նրանք «կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի»:)
Խնդրեք ընտանիքին աչքի անցկացնել 5–17-րդ հատվածները և քննարկել, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի ուժ և առողջություն ստանանք, ինչպես խոստացված էր Իմաստության Խոսքում:
Ուղղեք հետևյալ հարցերը.
- Ինչպե՞ս ենք մենք զգում, երբ ուտում ենք այն սնունդը, որի կարիքը ունի մեր մարմինը:
- Ինչպե՞ս ենք մենք զգում, երբ ուտում ենք չափազանց շատ սնունդ, որի կարիքը մեր մարմինը չունի:
- Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, թե ինչի՞ կարիք ունի մեր մարմինը և ինչի՞ կարիքը չունի:
Քննարկենք այն օրհնությունները, որոնք ձեր կյանք են գալիս Իմաստության Խոսքի շնորհիվ:
Ինչ-որ մեկը թող կարդա ՎևՈւ 88.124 հատվածը: Հարցրեք ձեր ընտանիքին, թե մենք ուրիշ ինչ պիտի անենք, որպեսզի մեր մարմինները ուժեղ և առողջ պահենք: Նշեք, թե որքան կարևոր է շուտ քնելը և վաղ վեր կենալը:
Կազմեք ֆիզիկական միջոցառումների ցուցակը, որ ձեր ընտանիքը կարող է կատարել միասին և խրախուսեք այդ միջոցառումները՝ որպես ընտանեկան կյանքի մաս: Կարող եք ծրագրել զբոսնել դրսում, պարել կամ այլ ֆիզիկական վարժություններ կատարել: Քննարկեք եղանակներ, որոնցով ձեր ընտանիքի անդամները կարող են օգնել միմյանց՝ կատարելու սնունդի ճիշտ ընտրություններ: Քննարկեք, թե ուրիշ ինչ կարող եք անել ձեր մարմինների մասին հոգ տանելու համար:
Դասը կարող եք եզրափակել Երեց Ադրիան Օչոայի հետևյալ բառերով:
«Ձեր մարմնի մասին հոգ տանելով, օրհնում եք նաև ձեր միտքը, օգնում եք ձեզ հիշել, որ դուք Աստծո զավակն եք և կարող եք լինել վստահ ու երջանիկ» (Երեց Ադրիան Օչոա, «Եղեք ուժեղ, եղեք առողջ, եղեք խելացի» Լիահոնա, հոկտեմբեր 2013):
Հյուրասիրություն. Մրգային աղցան
Խորանարդիկներով կտրտեք 1 խնձոր, 1 տանձ, 1 նարինջ ու 1 բանան: Ապա խառնեք խաղողի ու ելակի յոգուրտի հետ:
