
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին նախագահությունը՝ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, նախագահ Դալլին Հ․ Օուքսը և նախագահ Հենրի Բ․ Այրինգը, թողարկել են Զատիկի հետևյալ ուղերձը․
Սուրբ Զատիկի այս ցնծալի ժամանակահատվածում մենք միանում ենք Փրկչի հավատարիմ հետևորդներին՝ տոնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը: Հարությունը պարգև է Երկնային Հոր բոլոր զավակներին, ովքեր երբևէ ապրել են այս երկրի վրա։
Մենք վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսը հանգիստ է տալիս նրանց, ովքեր «բեռնավորված» են (ՄԱՏԹԵՈՍ 11․28)։ Նա գիտի, թե «ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7․12)։ «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց ... և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53․4-5)։
Նրանք, ովքեր հավատք են գործադրում առ Նա, պահում են Նրա պատվիրանները, և ստանում են փրկող և վեհացնող արարողությունները, «[կունենան] հույս, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով, բարձրացվելու դեպի հավերժական կյանք» (Մորոնի 7․41)։
Մենք բոլորին հրավիրում ենք գալ դեպի Հիսուսը «որ [Նրա] ոչխարները կյանք ունենան և առատ կյանք» (Հովհաննես 10․10)։ Երբ ուխտեր կապելու և պահելու շնորհիվ միավորվում ենք Նրա հետ, մեր կյանքը ավելի է լցվում այժմ և հավիտյան։ Թող որ հույս, բժշկում և երջանկություն գտնեք, երբ Սուրբ Զատիկի այս տոներին ավելի մոտենաք աշխարհի Փրկչին։
Ռասսել Մ․ Նելսոն
Դալլին Հ․ Օուքս
Հենրի Բ․ Այրինգ
Առաջին նախագահություն