Ապրիլ-25

Ապրիլ-25

Մորմոնի Գիրքը` պարգև Աստծուց

Օրհներգ. «Երկաթյա ձողը»

Նախքան միջոցառումը Մորմոնի Գիրքը փաթեթավորեք նվերի տեսքով և թաքցրեք տան
որևէ մասում:
1. Միջոցառման սկզբում ընտանիքին ասացեք, որ նրանք գնալու են գանձ փնտրելու:
Բացատրեք, որ կա մի յուրահատուկ գանձ, որը Երկնային Հայրը տվել է իրենց, և դուք
թաքցրել եք այն սենյակի կամ տան որևէ մասում:
2. Երբ նվերը գտնվի, թույլ տվեք, որ երեխան բացի այն: Ասացեք ընտանիքին, որ
Մորմոնի Գիրքը ամենաթանկարժեք նվերներից մեկն է, որը տրվել է մեզ: Այն
սովորեցնում է մեզ, թե ինչպես լինել երջանիկ և ինչպես վերադառնալ և ապրել
Երկնային Հոր և Հիսուսի հետ: Երբ մենք կարդում ենք սուրբ գրությունները, մենք
ավելի մոտ ենք զգում Նրանց:
3. Ընտանիքի յուրաքանչյուր անդամին խնդրեք կիսվել Մորմոնի Գրքի սիրած
պատմությամբ: Փոքրիկները միգուցե, կարողանան կիսվել պարզապես սիրած հերոսի
անունով: Դուք կարող եք քննարկել հետևյալ հարցերը որոշ պատմությունների
վերաբերյալ, որոնցով կարող է կիսվել ձեր ընտանիքը:
ա. Ի՞նչ է ձեզ սովորեցնում այս պատմությունը:
բ. Ի՞նչ է արել այս հերոսը, որը նրան դարձրել է յուրահատուկ ձեզ համար:
գ. Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ դիմակայել այսօրվա խնդիրներին:
դ. Ի՞նչ եք սովորել Մորմոնի Գրքից, որի մասին չեք իմացել միայն Աստվածաշունչն
ուսումնասիրելով:
ե. Փոքրիկներին կարող եք խնդրել ասել Մորմոնի Գրքի մի քանի մարգարեների
անուններ:
4. Ինչպե՞ս մենք կարող ենք ավելի ամուր վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի
վերաբերյալ:
5. Կիսվեք փորձառությամբ, երբ Մորմոնի Գիրքն օգնել է ձեզ: Բերեք ձեր վկայությունը
Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ:

























Հյուրասիրություն Բանանի կրեմով թխվածք

Slice_of_banana_cream_pie C_October_2009.jpg

1 թխված խմորեղենի շերտ
¾ բաժակ շաքարավազ
⅓ բաժակ ալյուր ¼ թ.գ. աղ
2 բաժակ կաթ
3 ձվի դեղնուց, մի քիչ հարած
2 ճ.գ. կարագ 1 թ.գ. վանիլին
Թավայի մեջ լցրեք շաքարավազը, ալյուրը և աղը: Աստիճանաբար լցրեք կաթը:
Եփեք և խառնեք միջին ջերմաստիճանի վրա մինչև խառնուրդը եփի և պնդանա: Եփեք ևս 2 րոպե: Վերցրեք գազօջախից: Տաք խառնուրդից մի փոքր լցրեք դեղնուցի վրա և ավելացրեք խառնուրդին: Եփեք 2 րոպե` անընդհատ խառնելով: Վերցրեք գազօջախից: վելացրեք կարագ և վանիլին: Սառեցրեք տնային ջերմաստիճանում: Թխվածքի շերտի վրա շերտերով կտրատեք մի բանան: Տարածեք ½ կրեմը բանանի շերտերի վրա: Կտրատեք ևս մեկ բանան և տարածեք մնացած կրեմը շերտերի վրա: Վրան ավելացրեք հարած սերուցք: (Դուք կարող եք նաև օգտագործել այս կրեմի բաղադրատոմսը կոկոսի կրեմով թխվածքի համար`բանանի փոխարեն օգտագործելով կոկոս:)