Ապրիլ-18

Ապրիլ-18

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈ

Զվարճալի ֆինանսներ

Օրհներգ. «Քանզի ինձ շատ է տրված»

1. Ցուցադրեք որևէ առարկա (ինչպես օրինակ մի զույգ կոշիկ) և խնդրեք ընտանիքի
անդամներին գուշակել, թե որքան այն արժե: (Ամենամոտ պատասխանը տվող
անձնավորությունը կարող է որևէ քաղցրավենիք ստանալ:)
2. Կրկնեք վերևի հարցը` ցուցադրելով երեք կամ չորս առարկաներ (ուտելիք կամ հագուստ):
3. Օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ ցանկալի և անհրաժեշտ պարագաների
միջև եղած տարբերությունը: Թող նրանք պատասխանեն՝ հետևյալ բաները անհրաժեշտ
են, թե ցանկալի.
ա. Սնունդ
բ. Նոր հեծանիվ (կամ նման մի բան)
գ. Կրթություն
դ. Ընտանեկան արձակուրդներ
ե. Տուն
զ. Մեքենա
է. Տեսախաղ
4. Ելնելով ձեր երեխաների տարիքից, դուք կարող եք քննարկել հետևյալ թեմաների
կարևորությունը փողի վերաբերյալ.
ա. Խնայողություններ կատարել մեզ ցանկալի բաների համար
բ. Խուսափել պարտքից
գ. Մեր վաստակած գումարից տասանորդ վճարել
դ. Գրառումներ կատարել մեր վաստակած և ծախսած գումարների մասին
ե. Խելացի գնումներ կատարել` ուսումնասիրելով ապրանքները նախքան դրանք գնելը
զ. Օգտագործել փողը ուրիշներին օգնելու համար (տես Հակոբ 2.18–19)
5. Բացատրեք, որ Տերը խոստացել է մեզ, որ մենք կբարգավաճենք երկրում, եթե կպահենք
նրա պատվիրանները: Նա ակնկալում է, որ մենք իմաստությամբ օգտագործենք այն
միջոցները, որոնցով Նա օրհնել է մեզ:
Kanach smylik.jpg
























Հյուրասիրություն
Մածունով պատրաստած
ջեմով բլիթներ
Kanach tortik.jpg


1 բաժակ ալյուր
2 ճ.գ. շաքարավազ
1 թ.գ. դարչին
⅛ թ.գ. մշկընկույզ
1 թ.գ. փխրեցուցիչ
½ թ.գ. սոդա
½ թ.գ. աղ
¾ բաժակ մածուն
(կամ ¾ բաժակ կաթ +
1 ճ.գ. քացախ. թողեք
մնա 5 րոպե)
1 թ.գ. վանիլին
1 ձու
2 ճ.գ. կարագ, հալեցրած