
Սկսեք դասը «Fun to Do» երգով (Children’s Songbook, p. 253): Նկատեք հետևյալ արտահայտությունը * նշանից հետո երգի նշանագրության մեջ. «Երեխաները կարող են մտածել այլ բաներ, որոնք ուրախությամբ կանեն»: Նախքան երգելը հարցրեք երեխաներին, թե նրանք ինչ են սիրում անել և երգեք մի քանի տող, կիրառելով միայն երգի այս բառերը:
Աղոթքից հետո ձեր ընտանիքին ցույց տվեք հետևյալ նկարը (տպեք այն նախքան դասը) և բացատրեք, որ այս երեխաները օգնում են իրենց ընտանիքներին, աշխատելով տան բակում, բայց նրանք չեն հիշում, թե որ երեխան ինչ աշխատանք պիտի կատարի: Բարեբախտաբար նրանցից յուրաքանչյուրի մատին թել է կապված, որպեսզի հիշեցնի նրանց, որ պիտի ավարտեն իրենց գործերը, նախքան կգնան խաղալու: Խնդրեք երեխաներին պարզել, թե որ երեխան ինչ հանձնարարություն պիտի կատարի: Կարող եք որևէ անուն տալ նկարի յուրաքանչյուր երեխային:

Խնդրեք երեխաներին անվանել այն հանձնարարությունները, որոնք այս երեխաներից յուրաքանչյուրը պիտի կատարի: Հարցրեք.
- Տնային ի՞նչ գործեր ես կատարում քո ընտանիքին օգնելու համար:
Ձեր ընտանիքին հիշեցրեք դասի սկզբում կատարած երգի մասին: Ասացեք երեխաներին, որ շատ լավ է, որ նրանք ուրախ են այդքան շատ գործեր կատարելու համար: Ծնողները միշտ ուրախ են, տեսնելով, որ իրենց երեխաներն ուրախ են: Եվ մեր Երկնային Հայրն ուրախ է, երբ մենք ևս ուրախ ենք: Հարցրեք երեխաներին.
- Կարո՞ղ եք երգել այդ երգը, օգտագործելով բառեր, որոնք նկարագրում են տարբեր տնային գործեր: (Օրինակ`«Հատակը ավլելը զվարճալի է», «իմ սենյակը մաքրելը զվարճալի է»:)
Բացատրեք, որ մենք ցանկացած գործ կարող ենք անել ուրախությամբ: Մեր զգացմունքներն ու տրամադրությունը կախված են մեր վերաբերմունքից, այլ խոսքերով`կախված են մեր կատարած աշխատանքի մասին ունեցած մեր մտքերից:
Ձեր ընտանիքի համար կարդացեք կամ պատմեք հետևյալ պատմությունը: Առաջարկեք, որ երեխաները նկարներ նկարեն, մինչ դուք կարդում եք պատմությունը կամ նախքան դասը կարող եք տպել նկարները, որոնք կօգնեն լուսաբանել այն:
«Վաղը ես չեմ կարող խաղալ քեզ հետ», - Դեյվիդն ասաց իր լավագույն ընկեր Քեվինին:
«Ինչո՞ւ չես կարող», - հարցրեց Քեվինը:

«Վաղը հայրիկս վերադառնալու է խանութից, իսկ Բրայանն ու Քերոլը դպրոցից, և բոլորս միասին մաքրելու ենք բակը», - բացատրեց Դեյվիդը:
«Ամբողջ օ՞րը», - հարցրեց Քեվինը:
«Կարծում եմ այո: Շատ գործ կա անելու: Մենք փոցխելու ենք տերևները, հանելու ենք մոլախոտերը, կտրելու ենք թփերը, ներկելու գործեր էլ կան: Մենք շատ մեծ հաճույք կստանանք», - ասաց Դեյվիդը ոգևորված:
«Հաճու՞յք,- ասաց Քեվինը, կնճռոտելով քիթը,- Կարծում եմ, դա աշխատանք է»:

«Դա աշխատանք չէ», - չհամաձայնեց Դեյվիդը:
«Դա այդպես է», հայտարարեց Քեվինը: «Փոցխելը, մաքրելն ու ներկելը աշխատանք է: Իմ հայրիկն է այդպես ասում: Դու ուղղակի հարցրու քո հայրիկին: Աշխատանքը հաճույք չէ: Աշխատանքը դժվար է»:Այդ երեկո, երբ հայրիկը մտավ Դեյվիդի սենյակ բարի գիշեր մաղթելու, Դեյվիդը հարցրեց. «Հայրի՜կ, ներկելն ու փոցխելը աշխատա՞նք է»:
«Իհարկե աշխատանք է»,- պատասխանեց հայրիկը: «Եվ վաղը շատ աշխատանք կա կատարելու»:
«Այդ աշխատանքը դժվա՞ր է», - հարցրեց Դեյվիդը:
«Այո,-ասաց հայրիկը,- Ուրեմն լավ քնիր գիշերը և պատրաստ կլինես օգնել մեզ առավոտյան»:
«Եղավ», - դանդաղ ասաց Դեյվիդը:
Նախքան քնելը, նա մտածում էր, թե Քեվինի ու հայրիկի ասածի շուրջ: Հաջորդ առավոտ նա որոշել էր, որ չէր աշխատելու: Նա չէր պատրաստվում մի ամբողջ օր անցկացնել առանց որևէ զվարճալի զբաղմունքի:
Նախաճաշին բոլորը հագել էին աշխատանքային հագուստներ: Դեյվիդը դանդաղ կերավ իր շիլան ու խմեց հյութը:
.jpg)
«Գնացինք Դեյվիդ», - ասաց Քերոլը:
«Էյ, դանդաղաշարժ», - ասաց Բրայանը:
«Ես լավ չեմ զգում», - ասաց Դեյվիդը: Որքան շատ էր մտածում վատ զգալու մասին, այնքան շատ էր պատկերացնում, որ գլուխը ցավում է: «Գլուխս ցավում է», - ասաց նա նրանց:

Մայրիկը շոշափեց նրա գլուխը: «Կարծես թե ջերմություն չունես,- ասաց նա,-բայց հավանաբար պիտի պառկես թախտին, մինչև լավ զգաս»:
Դեյվիդը պառկեց հյուրասենյակի թախտին, մինչ բոլորը դուրս եկան բակ: Նա փակեց աչքերը, բայց քնած չէր: Շուտով Քերոլը, Բրայանը, մայրիկն ու հայրիկը այնպես էին աղմկում, որ նա չէր կարողանում հանգստանալ: Նրանք միմյանց ձայն էին տալիս, կատակում ու ծիծաղում, երբ աշխատում էին:
Մի քիչ անց նա լսեց, որ մեկ ուրիշը ծիծաղում ու խոսում էր: Նա արագ վեր կացավ և նայեց պատուհանից դուրս:
Դա Քեվինն էր: Նա օգնում էր Բրայանին, տեղափոխելով տերևներով զամբյուղը:

Դեյվիդը մոռացավ գլխացավը և արագ դուրս եկավ ետևի բակ:
«Քեվին,- նա բղավեց,- ի՞նչ ես անում»:
«Ես հաճույք եմ ստանում», - Քեվինը ձայն տվեց:
«Բայց սա աշխատանք է, իսկ դու ասում էիր` աշխատանքը հաճույք չէ»:
Քեվինը կանգ առավ ու մի պահ մտածեց: Հետո ժպտաց ու ասաց. «Միասին աշխատելը հաճույք է»:
Դեյվիդը նույնպես ժպտաց: «Ճիշտ է,- նա համաձայնեց. - Միասին աշխատելը հաճույք է»: Եվ նա վերցրեց փոցխն ու սկսեց փոցխել տերևների մի մեծ կույտ («Working together», Dorothy W. Peers, Friend, June 1975):
Հարցրեք ձեր երեխաներին.
- Ինչո՞ւ եք կարծում, որ աշխատանքը հաճույք էր Քեվինի և Դեյվիդի ընտանիքի համար:
Բացատրեք, որ մեր վերաբերմունքը փոխում է ամեն բան:
Հրավիրեք երեխաներին միասին երգել «Fun to do» երգը, օգտագործելով բառերը, որոնք նկարագրում են տարբեր տիպի աշխատանքներ: Ասացեք նրանց, որ կարող են երգել այս երգը ամեն անգամ, երբ նրանք պիտի որևէ գործ կատարեն: Դա կօգնի նրանց հաճույք ստանալ ցանկացած հանձնարարություն կատարելիս:
Հյուրասիրություն. Բանանով քաղցրավենիք
Մեջտեղից կիսեք բանանը երկու հոգու համար:
Տեղադրեք թասի մեջ և վրան ավելացրեք պաղպաղակ:
Վրայի շերտը կարող է լինել շոկոլադի սոուս, կարամելի սոուս, թարմ ելակ, հարած սերուցք և մանրեցված ընկույզ:
