Օրհներգ. «Put Your Shoulder to the Wheel» (Hymns, # 252)
Միջոցառում

Միասին երգեք օրհներգը` «Put Your Shoulder to the Wheel» (Hymns, # 252): Աղոթքից հետո ձեր ընտանիքին ցույց տվեք այս դասում ընդգրկված նկարը և հարցրեք.
- Ինչպե՞ս եք հասկանում անիվին վերաբերող բառերը մեր երգած օրհներգում:
Բացատրեք, որ Եկեղեցու մի քանի ռահվիրաներ, ովքեր շարժվում էին դեպի Արևմուտք, ամբողջ ճանապարհին ստիպված էին հրել ու քաշել իրենց սայլակները: Դա շատ ծանր աշխատանք էր: «Ուսդ հենիր անիվին» կոչը այստեղ գործածվում է բառացիորեն և խորհրդանշորեն: Ռահվիրաները ոչ միայն առաջ էին հրում իրենց սայլակները, այլև «առաջ էին տանում» Աստծո գործը: Նրանք պատրաստվում էին կառուցել Սիոնը:
Հարցրեք.
- Մենք այսօր ի՞նչ գործ պիտի «առաջ տանենք» միասին:
Օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, որ մենք նույնպես պիտի աշխատենք կառուցելու Սիոնը, բայց մենք պիտի կառուցենք նաև մեր ընտանիքները, մեր համայնքները և ինքներս մեզ: Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի կազմել այն բոլոր գործերի ցուցակը, որոնք նրանք պիտի կատարեն տանը, դպրոցում, եկեղեցում և այլն: Հարցրեք.
- Երբ նայում եք այս ցուցակին, ի՞նչ եք զգում:
Բացատրեք, որ երբեմն մենք նայում ենք մեր պարտականություններին որպես բեռների, բայց կյանքը շատ ավելի դժվար է: Տվեք հետևյալ հարցը.
- Եթե համեմատենք մեր պարտականությունների այս բեռը ծանր իրերով բեռնված այդ անվասայլակի հետ, մենք ի՞նչ կարող ենք սովորել մեր երգած օրհներգից:
- Նշեք, որ օրհներգը օգնում է մեզ խանդավառություն և ուրախություն զգալ կյանքի ճանապարհին: Միասին ուսումնասիրեք այս օրհներգի բառերը, որոնք կարող են օգնել ձեզ ուրախություն զգալ ձեր ունեցած աշխատանքը կատարելիս:
Ասացեք ձեր ընտանիքին, որ Նախագահ Ուխդորֆը իր ելույթում բացատրել է, թե ինչն օգնեց ռահվիրաներին առաջ շարժվել համբերությամբ և ուրախությամբ: Նա ասել է.
«Ամեն առավոտ նրանք արթնանում էին հստակ որոշված նպատակներով և ծրագրերով, որոնք հասկանալի էին յուրաքանչյուրին՝ ծառայել Աստծուն ու իրենց մերձավորներին և հասնել Սոլթ Լեյքի հովիտ։ Ամեն օր այդ նպատակներն ու ծրագրերը պարզ էին նրանց համար․ նրանք գիտեին, թե ինչ պիտի անեին և գիտեին, որ ամեն օրվա առաջընթացը մեծ նշանակություն ուներ» (Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Լավ է ամեն բան», Լիահոնա, հուլիս, 2015):
Հարցրեք.
- Ի՞նչ կարող ենք սովորել այս օրինակից: (Եթե ցանկանում ենք որախություն ստանալ մեր կատարած աշխատանքից, մենք պիտի իմանանք և հիշենք մեր մտադրություններն ու նպատակները և ունենանք առաջընթաց:)
Ասացեք ձեր ընտանիքին, որ եթե մենք միշտ ուրախությամբ կատարենք մեր աշխատանքը, կսովորենք սիրել աշխատանքը:
Նախագահ Ուխդորֆն ասել է. «Որքան եմ ես հիանում տղամարդկանցով, կանանցով ու երեխաներով, ովքեր գիտեն ինչպես աշխատել: Որքան է Աստված սիրում աշխատավորներին: Նա ասել է. «Մշակն արժանի է իր վարձքին» (ՎևՈւ 84.79): Նրանք, ովքեր չեն վախենում ծալել իրենք թևերը և ինքնամոռաց աշխատել, հետապնդելով կարևոր նպատակներ, օրհնություն են իրենց ընտանիքների, համայնքների, ազգերի ու Եկեղեցու համար» (Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երկու սկզբունք ցանկացած տնտեսության համար», հոկտեմբեր, 2009 գերագույն համաժողով):
Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին իրենց փորձից կիսվել այն ուրախությամբ, որն ունեցել են որևէ աշխատանք կատարելիս: Կիսվեք ձեր սեփական փորձառությամբ:
Եզրափակեք դասը Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեի հետևյալ խոսքերով.
«Եկեք հասկանանք, որ աշխատելու արտոնությունը պարգև է, որ աշխատելու ուժը օրհնություն է, աշխատանքի հանդեպ սերը` հաջողություն» (մեջբերված է Ֆրանկլին Դ. Ռիչարդսի կողմից, «Աշխատանքի ավետարանը», Improvement Era, Dec. 1969, р. 101):
Լրացուցիչ առաջարկներ.
Որպեսզի աշխատանքային հանձնարարությունները բաժանեք ձեր ընտանիքի անդամների միջև, կտրեք երկու շրջանները և փակցրեք դրանք ստվարաթղթի վրա: Նայեք նկարներին, որոշեք, թե որ աշխատանքը կներկայացնեն նրանք և եթե ցանկանում եք, պիտակավորեք դրանք: Փոքր շրջանի վրա գրեք ընտանիքի անդամների անունները դատարկ տեղերում, տեղերը արդարացիորեն բաժանելով ընտանիքի բոլոր անդամների միջև:
Փոքր շրջանը գնդասեղով ամրացրեք մեծ շրջանի վերևի մասում այնպես, որ վերևի շրջանը կարողանա պտտվել (տես նկարը): Ամեն շաբաթ պտտեք վերևի շրջանը և կատարեք ձեր անվան կողքին նշված աշխատանքները:

Հյուրասիրություն. Բանանով քաղցրավենիք
Մեջտեղից կիսեք բանանը երկու հոգու համար:
Տեղադրեք թասի մեջ և վրան ավելացրեք պաղպաղակ:
Վրայի շերտը կարող է լինել շոկոլադի սոուս, կարամելի սոուս, թարմ ելակ, հարած սերուցք և մանրեցված ընկույզ:
