Աշխատանքը կարող է ուրախություն բերել

Օրհներգ. «Today, While the Sun Shines» (Hymns, # 229)

Միջոցառում

Работа может быть в радость

Հարցրեք ձեր ընտանիքին.

  • Կարո՞ղ է ինչ-որ մեկը հիշել 4-րդ պատվիրանը (տես Ելից 20.8–11 հատվածները: Եթե ոչ մեկը չի հիշում այն, կարդացեք այս հատվածը միասին:)
  • Ինչի՞ մասին է պատվիրանը:

Նշեք, որ չնայած այս պատվիրանը Հանգստության օրը սուրբ պահելու մասին է, Ելից 20.9 հատվածում ասվում է. «Վեց օր աշխատիր և քո բոլոր գործն արա»:

Տերն ասել է. «Թող ամեն մարդ ջանասեր լինի բոլոր բաներում։ Իսկ ծույլը տեղ չպիտի ունենա եկեղեցում, եթե չապաշխարի և չուղղի իր ճանապարհները» (ՎևՈւ 75.29): Նա նաև պատվիրել է. «Ծույլ մի եղիր. քանզի նա, ով ծույլ է, չպետք է ուտի աշխատողի հացը, ոչ էլ հագնի նրա հանդերձները» (ՎևՈւ 42.42):

Հարցրեք.

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մեր Երկնային Հայրը, ով մեզ այդքան շատ է սիրում, տալիս է մեզ աշխատելու պատվիրանը: Մի՞թե Նա չէր կարող տալ մեզ այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք:

Կարդացեք Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթնի հետևյալ խոսքերը.

«Որոշ մարդիկ սխալմամբ կարծում են, որ կյանքի մեծագույն նպատակն է հասնել մի վիճակի, որից հետո այլևս հարկ չի լինի աշխատել… Աշխատանքը միայն տնտեսական կարիքները բավարարելու համար չէ, այն հոգևոր անհրաժեշտություն է» (Bishop H. David Burton, “The Blessings of Work”, Liahona, Dec. 2009):

Հարցրեք ձեր ընտանիքին.

  • Աշխատանքն ինչպե՞ս կարող է օրհնել մեզ հոգևորապես:

Հետևյալ մեջբերումները կարող են օգնել ձեզ գտնել այս հարցի պատասխանը.

«Աշխատանքը… խոնարհեցնում է մեզ և հիշեցնում, թե ինչպես ենք մենք ստանում բոլոր օրհնությունները Երկնային Հորից… Եթե մենք սկսենք աշխատել սովորել վաղ տարիքից, մենք կլինենք ավելի լավ մարդ, ընտանիքի ավելի լավ անդամ, ավելի լավ հարևան և ավելի լավ հետևորդ Հիսուս Քրիստոսի, ով սովորեց և դարձավ հյուսն… Եթե մենք աշխատել սովորենք հիմա, երջանիկ կլինենք ոչ միայն այս աշխարհում, այլև գալիք աշխարհում, քանի որ աշխատանքը այն եղանակն է, որով կարող ենք ցուցադրել մեր սերը ուրիշների հանդեպ» (Elder Neal A. Maxwell, “Friend to Friend: Gospel of Work”, Liahona, June 1975):

Ազնիվ և արդյունավետ աշխատանքն իր հետ բերում է գոհունակություն և ինքնահարգանք (Bishop H. David Burton, “The blessings of work”, Liahona, Dec. 2009):

«Ռահվիրաները սովորեցին, որ դժվար գործեր կատարելը ուժեղացնում և ամրացնում է մարմինը, միտքը և հոգին, խորացնում է հասկացողությունն իրենց աստվածային էության մասին և մեծացնում  իրենց կարեկցանքն ուրիշների հանդեպ։ Այս սովորությունը դեռ երկար տարիներ ամրացրեց նրանց հոգիները և օրհնություն դարձավ նրանց համար` հարթավայրերով ու սարերով կատարած նրանց արշավի ավարտից հետո» (Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Լավ է ամեն բան», Լիահոնա, հուլիս 2015):

«Աշխատանքը հրաշք է, որի շնորհիվ տաղանդը ի հայտ է գալիս և երազանքները դառնում են իրականություն» (President Gordon B. Hinckley, Church News, Oct. 21, 1995, 4):

Հարցրեք ձեր ընտանիքին.

  • Դուք երբեմն զգո՞ւմ եք, որ չեք ցանկանում աշխատել, նույնիսկ եթե գիտեք, որ դա պատվիրան է և օրհնություն:
  • Կարո՞ղ եք հիշել որևէ իրավիճակ, երբ դուք կամ ձեր ծանոթը աշխատում էիք մեծ ցանկությամբ և ուրախությամբ: Ի՞նչն էր ոգեշնչում կամ մղում ձեզ (կամ նրան) աշխատել:
  • Ուրիշ ի՞նչը կարող է մղել մեզ աշխատել ուրախությամբ:
  • Մեր վերաբերմունքը աշխատանքի հանդեպ ինչո՞ւ է կարևոր:
  • Մեր վերաբերմունքն ինչպե՞ս է անդրադառնում մեր կատարած աշխատանքի վրա:

Եզրափակեք դասը Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի հետևյալ խոսքերով.

«Եկեք հասկանանք, որ աշխատելու արտոնությունը պարգև է, որ աշխատելու ուժը օրհնություն է, աշխատանքի հանդեպ սերը` հաջողություն» (մեջբերված է Ֆրանկլին Դ. Ռիչարդսի կողմից, «Աշխատանքի ավետարանը», Improvement Era, Dec. 1969, р. 101):

 


 

Հյուրասիրություն. Բանանով քաղցրավենիք

Մեջտեղից կիսեք բանանը երկու հոգու համար:

Տեղադրեք թասի մեջ և վրան ավելացրեք պաղպաղակ:

Վրայի շերտը կարող է լինել շոկոլադի սոուս, կարամելի սոուս, թարմ ելակ, հարած սերուցք և մանրեցրած ընկույզ:


Угощение изображение