Ամրացնել ընտանիքը ընտանեկան աղոթքի միջոցով

Երգ. «Family Prayer» (Children’s Songbook, p. 189)

Միջոցառում

 

Укрепление семьи через семейную молитву

| Скачать / Открыть |

 

Դասի սկզբում ցույց տվեք երկու նկար. անհատական աղոթք և ընտանեկան աղոթք:

 

индивидуальная молитва
семейная молитва

|  Открыть / Скачать  |

Հարցրեք.

  • Ո՞րն է տարբերությունը անհատական աղոթքի և ընտանեկան աղոթքի միջև:

Բացատրեք, որ երբ մենք աղոթում ենք ընտանիքով, մենք աղոթում ենք ամբողջ ընտանիքի խնդիրների և հոգսերի համար:

Պատմեք ձեր ընտանիքին մի ժամանակի մասին, երբ ձեր երեխաներից մեկը հիվանդ էր կամ ուներ որևէ հատուկ խնդիր: Պատմեք նրանց, թե ինչպես էիք դուք աղոթում այդ երեխայի համար, ինչքան էիք սիրում նրան, և որքան երախտապարտ էիք դուք, երբ ձեր աղոթքները պատասխան էին ստանում: Բացատրեք, որ Երկնային Հայրը շատ է սիրում մեզանից յուրաքանչյուրին: Նա միշտ ցանկանում է, որ մենք պատմենք Իրեն մեր խնդիրների ու հոգսերի մասին, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ:

Յուրաքանչյուրին մի թուղթ տվեք: Խնդրեք նրանց նկար նկարել այժմ իրենց ունեցած ցանկացած խնդրի մասին (ընկերներ գտնել, հիվանդություն, ինչ-որ բանից վախենալ): Թող նրանցից յուրաքանչյուրը բացատրի իր նկարը:

Ասեք ձեր ընտանիքին, որ կա մի բան, որը կարող է օգնել նրանց ավելի մոտ զգալ միմյանց: Եվ դա մի բան է, որն ավելին է, քան պարզապես միմյանց մտահոգությունների մասին իմանալը:

Շրջանակի տեսքով կտրված Փրկիչի նկարը դրեք գետնին:

 

Иисус Христос

|  Открыть / Скачать  |

Ընտանիքի անդամների նկարները դրեք այդ նկարի շուրջը: Նշեք, որ երբ մարդիկ մոտենում են Հիսուսին, նրանք նաև մոտենում են միմյանց: Հարցրեք.

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի մոտենալ Փրկիչին:

Ասեք  ձեր ընտանիքին, որ ամենակարևոր բաներից մեկը, որ մենք կարող ենք անել որպես ընտանիք Նրան և միմյանց մոտենալու համար, միասին աղոթելն է:

Նշեք, որ երբ մենք միասին աղոթում ենք որևէ հատուկ խնդրի համար, Երկնային Հայրը կարող է մեզ միմյանց օգնելու ճանապարհներ ցույց տալ, որոնք մենք կարող էինք չնկատել:

Փակցրեք բոլոր նկարները և առաջարկեք, որ ձեր ընտանիքը հաջորդ շաբաթվա ընթացքում ամեն օր աղոթի այս բաների մասին:

Ձեր ընտանեկան երեկոն փակեք աղոթքով: Աղոթքում նշեք ձեր սերը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ և նշեք մի հատուկ մտահոգություն կամ կարիք, որ յուրաքանչյուրն ունի:

Հրավիրեք երեխաներին գունավորել նկարները (անհատական աղոթք և ընտանեկան աղոթք):

 


 

Հյուրասիրություն. Ձմերուկ


Угощение изображение