Երգ. «Family Prayer» (Children’s Songbook, p. 189)
Միջոցառում

Հարցրեք ձեր ընտանիքին.
- Դուք երբևէ միայնակ զգացե՞լ եք մեծ ամբոխի մեջ:
Պատմեք այդպիսի մի դեպքի մասին, երբ դուք մենակ եք զգացել ձեզ մի խումբ անծանոթների կամ պատահական ծանոթների շրջապատում: Ընտանիքի մեկ կամ երկու անդամ թող կիսվի այդպիսի փորձառությունով: Հարցրեք.
- Դուք ինչո՞ւ էիք միայնակ զգում, նույնիսկ եթե ձեր շուրջը ուրիշ մարդիկ կային:
- Ի՞նչն է ձեզ ստիպում մոտ զգալ ուրիշ մարդկանց:
Եզրափակելով նշեք, որ եթե մեկ ուրիշը հետաքրքրվում է մեզանով՝ մեր խնդիրներով, հաջողություններով և հոգսերով, մենք ավելի մոտ ենք զգում նրան:
Պատմեք մի ժամանակի մասին, երբ շրջապատված էիք ընկերներով կամ սիրելի մարդկանցով, այնուամենայնիվ, ձեզ միայնակ էիք զգում: Գուցե դուք ունեիք որևէ խնդիր և զգում էիք, որ ոչ ոք չի կարող օգնել ձեզ այդ հարցում կամ ոչ մեկի հոգը չէր: Նշեք, որ նույնիսկ մեր ընտանիքի անդամների շրջապատում, ովքեր մեզ բոլորից շատն են սիրում, հնարավոր է միայնակ զգալ:
Յուրաքանչյուրին տվեք թուղթ ու մատիտ: Խնդրեք նրանց գծել երկու սյունակ: Առաջին սյունակում թող թվարկեն առնվազն հինգ խնդիր, որով նրանք մտահոգված կամ անհանգիստ էին անցյալ շաբաթվա ընթացքում: Տվեք նրանց օրինակներ, եթե կարիք կա օգնելու, որ նրանք սկսեն, օրինակ՝ հանձնել քննություն, գտնել ընկերներ դպրոցում կամ սկսել նոր աշխատանք: Երկրորդ սյունակում թող թվարկեն առնվազն հինգ խնդիր, որոնք նրանց երջանկացրել են վերջին շաբաթվա ընթացքում: Հավաքեք ցուցակները: Հարցրեք ձեր ընտանիքին.
- Դուք զգում ե՞ք, որ ընտանիքի անդամները գիտեն և հոգում են մտահոգությունների և ուրախությունների մասին, որոնք դուք թվարկել էիք:
Ցույց տվեք ցուցակները, որոնք դուք հավաքել էիք: Կարդացեք մեկ կամ երկու կետ յուրաքանչյուրի ցուցակից: Ընտանիքի անդամները թող գուշակեն, թե ով է գրել ձեր կարդացած յուրաքանչյուր խնդիրը: Ցուցակից ընտրեք այնպիսի բաներ, որոնք հեշտ չէ գուշակել՝ թե ով է գրել: Կարող եք հարցնել. «Շաբաթվա ընթացքում մեզանից ո՞վ է մտահոգված եղել այս խնդրով» կամ «Ո՞վ է ուրախ եղել այս բանի շնորհիվ այս շաբաթվա ընթացքում»:
Ասեք ձեր ընտանիքին, որ կա մի բան, որը կօգնի նրանց ավելի մոտ զգալ միմյանց: Եվ դա մի բան է, որն ավելին է, քան պարզապես միմյանց մտահոգությունների մասին իմանալը:
Շրջանակի տեսքով կտրված Փրկիչի նկարը դրեք գետնին:

Դրեք ընտանիքի անդամների նկարները այդ նկարի շուրջը: Նշեք, որ երբ մարդիկ մոտենում են Հիսուսին, նրանք ավելի են մոտենում միմյանց:
Հարցրեք.
- Մենք ի՞նչպես կարող ենք մոտենալ Փրկիչին:
- Ի՞նչու է Փրկիչին մոտ լինելն անմիջականորեն ազդում ուրիշների հետ մեր հարաբերություններին վրա:
- Մենք ի՞նչու պիտի մոտենանք Փրկիչին:
- Ի՞նչու նա չի կարող առաջինը գալ դեպի մեզ: (Տես ՎևՈւ 88.63. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ…»:)
Կարդացեք 3 Նեփի 18.21 հատվածը: Ասացեք ձեր ընտանիքին, որ ամենակարևոր բաներից մեկը, որը մենք կարող ենք անել ընտանիքով, որպեսզի մոտենանք Նրան և միմյանց, միասին աղոթելն է:
Հարցրեք.
- Ինչո՞ւ օգնություն կստանանք ընտանիքով աղոթելիս, որը այլ կերպ չէինք կարող ստանալ:
- Նշեք, որ երբ մենք միասին աղոթում ենք որևէ հատուկ խնդրի համար, Երկնային Հայրը կարող է մեզ միմյանց օգնելու ճանապարհներ ցույց տալ, որոնք մենք կարող էինք չնկատել:
Առաջարկեք, որ այդ շաբաթվա ընթացքում ընտանիքը հատուկ ջանքեր գործադրի՝ աղոթելու ընտանիքի անդամների հոգսերի համար: Նախքան յուրաքանչյուր ընտանեկան աղոթքը, դուք կարող եք քննարկել և պարզել կարիքներն ու հոգսերը: Հնարավոր է, որ ճաշի ժամը հարմար գտնեք այդպիսի քննարկումների համար: Հաջորդ ընտանեկան երեկոյի ժամանակ քննարկեք՝ արդյո՞ք սա օգնել է ձեր ընտանիքի անդամներին ավելի մոտ զգալ միմյանց:

Հյուրասիրություն. Ձմերուկ
