Ամրացնել ընտանիքը ընտանեկան աղոթքի միջոցով

«Աղոթեք Հորը ձեր ընտանիքներում, միշտ իմ անունով, որպեսզի ձեր կանայք և ձեր զավակները կարողանան օրհնվել» (3 Նեփի 18.21)

Օրհներգ. «Home Can Be a Heaven on Earth» (Hymns, # 298)

Միջոցառում

 

Укрепление семьи через семейную молитву

| Скачать / Открыть |

 

До начала урока нарисуйте или распечатайте в увеличенном масштабе картинку с мостом, приведенную в уроке, и вырежьте камни моста, чтобы из них можно было собрать мост, как пазл. Приготовьте лист цветной бумаги и клей, чтобы в конце урока склеить мост.

мост

|  Открыть / Скачать  |

 

Նախքան դասի սկսվելը, նկարեք կամ տպեք դասում ընդգրկված կամուրջի նկարի մեծացված տարբերակը և կտրեք ու առանձնացրեք կամուրջի քարերն այնպես, որ հնարավոր լինի կամուրջը հավաքել որպես գլուխկոտրուկ: Պատրաստ պահեք գունավոր թուղթ և սոսինձ, որպեսզի դասի վերջում կամուրջը նորից հավաքեք:

Սեղանի վրա կամ հատակին կույտով դրեք կամուրջի քարերը, որոնք նկարել և կտրել եք, բացի հիմնաքարից (կամուրջի մեջտեղի մասում գտնվող քարը): Խնդրեք բոլորին պատկերացնել, որ կանգնած են խորը, արագ հոսող գետի ափին՝ իրենց առջև ունենալով  քարերի այս կույտը: Հարցրեք.

  • Ի՞նչպես կարող ենք օգտագործել այս քարերը, որպեսզի անցնենք գետի մյուս ափը: (Դրանցով կամուրջ կառուցելով:)

Որևէ մեկը թող փորձի սեղանի վրա կամ հատակին հավաքել կամուրջի նկարը: Հարցրեք.

  • Արդյո՞ք այսպիսի կամուրջը ամուր և կանգուն կլինի: Մենք կարո՞ղ ենք ապահով անցնել վտանգավոր գետի վրայով:

Բացատրեք, որ քարերի միջև բացվածքներ կան և այդպիսի կամուրջը կփլուզվի: Հարցրեք.

  • Ի՞նչն է բացակայում կամրջից, որը կարող է այն ավելի ամրացնել:

Բարձր պահեք հիմնաքարը: Բացատրեք, որ առանց այս քարի կամուրջի մյուս մասերը չեն կարող միմյանց միանալ, որքան էլ ամուր լինեն առանձին-առանձին: Հիմնաքարի միջոցով բոլոր կտորները կարող են աշխատել միասին և հենարան լինել միմյանց համար:

Գունավոր գրիչով կամ մատիտով հիմնաքարի վրա գրեք «ընտանեկան աղոթք» բառակապակցությունը: Ապա յուրաքանչյուր քարի վրա գրեք ընտանիքի անդամներից մեկի անունը: Հարցրեք.

  • Ընտանեկան աղոթքն ինչպե՞ս կարող է համեմատվել կամուրջի հիմնաքարի հետ:

Կարդացեք 3 Նեփի 18.21: Հարցրեք.

  • Ե՞րբ է ընտանեկան աղոթքը օգնել մեզ և ամրացրել մեր ընտանիքը:
  • Ձեր կարծիքով, արդյո՞ք ընտանիքի մյուս անդամները գիտեն  ձեր մտահոգությունները և ուրախությունները և հոգ են տանում այդ մասին:

Բացատրեք, որ արդյունավետ ընտանեկան աղոթքը երկու մասից բաղկացած գործընթաց է.

  1. Մենք պիտի տեղյակ լինենք միմյանց զգացմունքների ու հոգսերի մասին (տես Ա Պետրոս 3.8-9):
  2. Երկնային Հոր հետ մենք պիտի խոսենք հատուկ խնդիրների մասին, որոնք մեր մտքում են (տես Ալմա 34.18-27):

 Հարցրեք.

  • Մենք ինչո՞ւ օգնություն կստանանք ընտանիքով աղոթելիս, որը այլ կերպ չէինք կարող ստանալ:

Նշեք, որ երբ մենք միասին աղոթում ենք որևէ հատուկ խնդրի համար, Երկնային Հայրը կարող է մեզ միմյանց օգնելու ճանապարհներ ցույց տալ, որոնք մենք կարող էինք չնկատել:

Առաջարկեք այն միտքը, որ ձեր ընտանիքը կարող է ավելի ամուր լինել և միմյանց ավելի մոտ զգալ, եթե ձեր միասնական աղոթքները լինեն ավելի հատուկ, եթե դուք աղոթեք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի զգացմունքների և հոգսերի համար, ինչպես նաև խմբակային հոգսերի համար:

Կամուրջի կտորները միասին սոսնձեք գունավոր թղթի վրա: Կամուրջի տակ գրեք 3 Նեփի 18.21 խոսքերը: Փակցրեք աչքի ընկնող տեղում, որտեղ ձեր ընտանիքը կարողանա տեսնել այն շաբաթվա ընթացքում: Առաջարկեք, որ այդ շաբաթվա ընթացքում ընտանիքը հատուկ ջանքեր գործադրի՝ աղոթելով  ընտանիքի անդամների հոգսերի համար: Նախքան յուրաքանչյուր ընտանեկան աղոթքը, դուք կարող եք քննարկել և պարզել կարիքներն ու հոգսերը: Հնարավոր է, որ ճաշի ժամը հարմար գտնեք այդպիսի քննարկումների համար: Հաջորդ ընտանեկան երեկոյի ժամանակ քննարկեք՝ արդյո՞ք սա օգնել է ձեր ընտանիքի անդամներին  ավելի մոտ զգալ միմյանց:

Ընտանեկան երեկոն անպայման փակեք ընտանեկան աղոթքով:

 


 

Հյուրասիրություն. Ձմերուկ


Угощение изображение