Ջոզեֆ Սմիթ․ Վերականգնման Մարգարեն (ֆիլմ)

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները, ինչպես նաև բոլոր ցանկացողները, մոտակա ժամանակներում հնարավորություն կունենան օգտվել «Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման Մարգարեն» (Joseph Smith: the Prophet of the Restoration) ֆիլմի տարբերակից ռուսերենով, ուկրաիներենով և հայերենով: Բնօրինակ ֆիլմի թարգմանությունը, որը նկարահանվել էր դեռևս 2005 թ.-ին և փոփոխվել 2011 թ.-ին, հայտնվել է հենց վերջերս: Այս կինոժապավենը, նկարահանվելով Եկեղեցու բարձրագույն իշխանությունների հավանությամբ, պատմում է մարգարեի կյանքի պատմության հիմնական իրադարձությունների մասին, ով գործիք դարձավ Աստծո ձեռքում բազմադարյան հավատուրացության ժամանակաշրջանից հետո Նրա Եկեղեցին վերականգնելու համար:

Այս ֆիլմի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է:  Ընդհանուր առմամբ, սա Ջոզեֆ Սմիթի կյանքի առաջին էկրանավորումն է, քանի որ նախկին ֆիլմերը  նվիրված էին միայն տարբեր դրվագների, ամենից առաջ՝ Առաջին Տեսիլքին: Այդ կինոնկարի գաղափարը շատ վաղուց էր հասունացել  ստեղծողների մտքում, իսկ դրա իրականացումը Առաջին Նախագահության  խնդրանքով, որոշեցին հարմարեցնել Ջոզեֆ Սմիթի ծննդյան 200-ամյակին, այսինքն՝ 2005թ.-ի դեկտեմբերին: Այդ նախագծի նպատակներից մեկը ֆիլմ նկարահանելու անհրաժեշտությունն էր Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա) Ջոզեֆ Սմիթի  «Legacy»  հուշահամալիրի շենքում ցուցադրելու համար:

Բացի այդ, «Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման Մարգարեն» կինոֆիլմը հաջորդ տարիներին այցելուների համար ցուցադրվեց Եկեղեցու տաճարների բազմաթիվ կենտրոններում ԱՄՆ-ում  և այդ երկրի սահմաններից դուրս:

Ֆիլմը ներկայացնում է Ջոզեֆ Սմիթի կյանքի իրադարձությունները, որոնք հայտնի են բազմաթիվ հավատարիմ Սրբերի մեկ  այլ տեսանկյունից: Սկզբում հանդիսատեսը ծանոթանում է Մերի անունով մի անգլիացի նորադարձ աղջկա հետ, ով 1844թ. հունիսի 21-ին Նավու է ժամանում իր հոր հետ. չնայած հայրը  Եկեղեցու անդամ չէր, սակայն  չէր կամեցել թույլ տալ իր աղջկան միայնակ կատարել այդպիսի երկար և վտանգավոր ճամփորդությունը: Միսսուրի գետով ճամփորդելիս, քաղաք հասնելուց ոչ շատ առաջ հոր և աղջկա միջև  տեղի է ունենում մի խոսակցություն, որի ընթացքում Մերին կիսվում է Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելության վերաբերյալ իր համոզմունքներով: Դա դառնում է  պատճառներից մեկը, որի շնորհիվ Մերիի հայրը սկսում է կարդալ Մորմոնի Գիրքը և «Ժամանակներ և եղանակներ» (Times and Seasons) ամսագրում Ջոզեֆ Սմիթի կողմից ներկայացված սեփական կյանքի պատմությունը: Այդ տղամարդը  մտովի տեսնում է այնտեղ նկարագրվող իրադարձությունները, և նույնը ներկայացվում է նաև հանդիսատեսին:

Նրանք կդիտեն նաև  ապագա Մարգարեի բնավորության ձևավորման մի կարևոր դրվագ, երբ նա  յոթ տարեկանում ստիպված էր  տանել ոտքի լուրջ վիրահատություն, որն այդ ժամանակ կատարվում էր առանց անզգայացնելու: Պատանի Ջոզեֆը այդ ծանր պահին ցավը թեթևացնելու համար խնդրեց, որ հայրը գրկեր իրեն և հաջողությամբ դիմացավ բոլոր տառապանքներին:

Իհարկե, հնարավոր չէր առանց Առաջին տեսիլքի՝ դրան նախորդող և հաջորդող իրադարձություններով հանդերձ: Հանդիսատեսը վառ գույներով կտեսնի, թե որքան լուրջ էին շրջապատի կողմից դեռ պատանի Մարգարեին հասցվող հալածանքներն ու ծաղր ու ծանակը, ով ստացել էր մարդկության պատմության համար կարևոր և Աստվածային հայտնություն գալիք վերականգնման վերաբերյալ, որը, դժբախտաբար, մարդկանց մեծամասնության կողմից չընդունվեց:  Շրջապատի կողմից նույնանման արձագանքը Ջոզեֆ Սմիթին ուղեկցեց հետագայում՝ իր ողջ ոչ երկար, բայց իրադարձություններով լի կյանքում: Նախագահ Սմիթի պատմությունը կինոնկարի որոշակի պահից անքակտելիորեն կապված է լինելու առաջին Սրբերի հանդեպ հալածանքների պատմության հետ, ովքեր բազմաթիվ անգամներ այդ թշնամանքի պատճառով ստիպված եղան փոխել բնակության վայրը:

«Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման Մարգարեն» ֆիլմի  ստեղծողների խոստովանությամբ, այն կենտրոնացած է ոչ միայն և ոչ այնքան Եկեղեցու անդամների վրա, որքան այլ  մարդկանց վրա, ովքեր կարող են հետաքրքրվել  այնտեղ նկարագրվող իրադարձություններով: Նկարահանող խմբի նպատակն է եղել ոչ միայն պատմական դրվագների, այլև Մարգարեի մարդկային հատկանիշների  ցուցադրումը, որոնք ձևավորել են նրա բնավորությունը բազմաթիվ փորձությունների, օրհնությունների և Աստվածային հայտնությունների ազդեցությամբ:

Կինոնկարի ռուսերեն  թարգմանությունը, որը  մատչելի կլինի նաև ցանկացողների համար, ներկայացված է 2011թ.-ի տեսահոլովակի հարմարեցված և ձևափոխված տարբերակի  վրա, որում,  մյուս փոփոխությունների հետ միասին,  ներառված է Մարգարեի մոր՝ Լյուսի Մակ Սմիթի անունից  պատմված պատմությունը: Ռուսերեն տարբերակը ներկայացված է ռուսական եկեղեցական ալիքով Youtube https://youtu.be/eyz7zieDEzk: