Միջոցառում

Խաղացեք «Կատարիր, ինչպես ես» խաղը ձեր երեխաների հետ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ հերթով կատարում է ղեկավարի դերը: Ղեկավարը կանգնում է մյուսների առաջ և կատարում որոշ գործողություններ, ինչպես օրինակ` ծափ է տալիս, շոշափում իր քիթը, թարթում աչքերը կամ ինչ-որ բան ասում: Խմբի մնացած անդամները նմանակում են նրա գործողությունները: Ծնողները կարող են ցույց տալ ակնածալից վարքագծի մի քանի օրինակներ, ինչպես օրինակ` ծալել ձեռքերը կամ ծնկի իջնել աղոթելու համար, իսկ մյուսները պիտի նմանակեն:
Ձեր ընտանիքի հետ ինչ-որ ժամանակ խաղալուց հետո բացատրեք, որ Հիսուսը աշխարհ էր եկել, որպեսզի ցույց տար մեզ, թե մենք ինչ պիտի անենք: Նա կատարյալ օրինակ է ցույց տալիս մեզ, թե ինչպես պիտի վերաբերվենք ուրիշներին: Նա ասաց. «Որովհետև ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անեք» (Հովհաննես 13.15):
Ցուցադրեք մի քանի նկարներ, որտեղ Հիսուսը սիրում ու ծառայում է ուրիշներին: Օրինակ.
«Քրիստոսը Նային քաղաքում հարություն է տալիս այրի կնոջ որդուն»
«Քրիստոսը և երեխաները»
«Հիսուսը օրհնում է Հայրոսի դստերը»
«Հիսուսը լվանում է Առաքյալների ոտքերը»
Գրատախտակին կամ թղթի վրա գրեք հետևյալ նախադասությունները` «Հիսուսը սիրում էր բոլորին» և «Հիսուսը ծառայում էր ուրիշներին»: Այս արտահայտությունների տակ նկարեք մի սիրտ ու մի ձեռք:
Ասացեք երեխաներին, որ մենք պիտի հետևենք Հիսուսի օրինակին`սիրելով ու ծառայելով ուրիշներին:
Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թուղթ և հանձնարարեք նրանց նկարել մի սիրտ կամ իրենց ձեռքը:
Ապա խնդրեք նրանց գրել կամ նկարել ինչ-որ բան, որը նրանք կարող են անել, որպեսզի հետևեն Հիսուսի օրինակին: Խնդրեք երեխաներին ընտանիքի հետ կիսվել իրենց գաղափարներով և դնել իրենց թղթերը Հիսուսի նկարի կողքին:
Հյուրասիրություն. Թխվածքաբլիթ դարչինով
Թխվածքաբլիթի խմորի համար.
200 գրամ հալած կարագ
1½ բաժակ շաքարավազ
2 ձու
1 թեյի գդալ վանիլին
2¾ բաժակ ալյուր
1 թեյի գդալ սոդա
½ թեյի գդալ աղ
Դարչնաշաքարային խառնուրդի համար.
2 ճաշի գդալ շաքարավազ
2 թեյի գդալ դարչին
Խառնեք բաղադրիչները թխվածքաբլիթի խմորը ստանալու համար: Խմորից գնդիկներ պատրաստեք, ապա թաթախեք շաքարավազի խառնուրդի մեջ: Թխեք 175°C ջերմաստիճանում` 8 րոպե:
